«Արմենիան» փոքր, բայց հաստատուն քայլեր է անում

«Արմենիան» փոքր, բայց հաստատուն քայլեր է անում

«Արմենիան» փոքր, բայց հաստատուն քայլեր է անում. ընկերությունը կապ է հաստատել 5 երկրի հետ

«Արմենիա» ավիաընկերությունը պատրաստվում է հանդիսավորությամբ դիմավորել իր 25–հազարերորդ ուղևորին և նոր ուղղություններ բացելու բանակցություններ է վարում։

Հայկական ծիրան, լավաշ, զարմանալի մթնոլորտ և հիանալի մարդիկ. ահա թե ինչի համար է Հայաստանը սիրել իսրայելցի ռեժիսոր Էրեզ Դանը։ Նա մեր երկիր է այցելում երկրորդ անգամ։ Հինգ տարի առաջ ստիպված է եղել տարանցիկ ճանապարհով հասնել Հայաստան, իսկ այս անգամ արդեն Թել Ավիվ–Երևան ուղիղ չվերթով, «Արմենիա» ավիաընկերության օդանավով։

Հիանալի լավաշ և անմահական ծիրան

Դանի հետ ծանոթացանք ավիաընկերության տոնական միջոցառման ժամանակ. «Արմենիան» այս տարվա հուլիսի 12–ին նշեց առաջին չվերթի գործակման 3-ամյակը։ Ընկերությունը հիմնվել է 2015 թ–ին։

«Թռիչքը հարմարավետ էր, ամեն ինչ հիանալի անցավ և գլխավորը` արագ։ Ինձ հատկապես դուր եկավ ուտելիքը, որը մատուցեցին թռիչքի ժամանակ», – լրագրողների հետ զրույցում ասաց Դանը։

Նա խոստովանեց, որ հայաստանյան երկրորդ այցի ժամանակ տեսնում է երկրում կատարված մեծ փոփոխությունները։ Դանը վստահ է, որ Հայաստանն իսրայելցիների համար հանգստի լավ վայր կարող է դառնալ, քանի որ այստեղ ամեն ինչ դրական է` մարդիկ, մթնոլորտը, շատ համեղ և էժան ուտելիքը։ Ամենագլխավորը` հիմա կա ուղիղ ավիահաղորդակցություն։

«Արմենիա» ավիաընկերությունը նաև Բաթում-Երևան-Մոսկվա ուղղությամբ չվերթ կիրականացնի

«Ինձ հատկապես դուր են գալիս ձեր հիանալի լավաշը և ծիրանը։ Ծիրանը հիասքանչ է», – ասում է Դանը։

Նա վստահ է, որ ուղիղ չվերթերի շնորհիվ իսրայելցիներն ավելի հաճախ կսկսեն այցելել պատմությամբ և տեսարժան վայրերով հարուստ Հայաստան։

Կյանքը զրոյից

Ավիաընկերությունն առանցքային դեր է խաղացել Հռիփսիմե Հովհաննիսյանի կյանքում։ Դեռ վերջերս նա թարգմանիչ էր աշխատում, իսկ հիմա բորտուղեկցող է ավիաընկերությունում։ Եվ միանգամից սիրահարվել է իր նոր մասնագիտությանը։

«Ես զրոյից եմ սկսել։ Անցել եմ քասթինգը, դասընթացները, սովորել այն ամենը, ինչ անհրաժեշտ է», – լրագրողների հետ զրույցում ասաց Հռիփսիմեն։

Նա խոստովանեց, որ եթե Հայաստանում սեփական ավիաընկերությունը չհայտնվեր, այդպես էլ կզբաղվեր թարգմանություններով։ Բայց հիմա գոհ է իր նոր և պատասխանատու աշխատանքից։

Սկսել են շաբաթական մեկ չվերթից

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը դրական է գնահատում ընկերության գոյության տարիներին կատարված աշխատանքը։ Նա վստահ է, որ այս երեք տարում ավիաընկերությունը բարեհաջող է կատարել իր առջև դրված խնդիրները։

«Մենք կարողացանք հայրենիք վերադարձնել չորս ավագ օդաչուի, վերապատրաստել ենք անձնակազմի հինգ անձնակազմ (հրամանատար և երկրորդ օդաչու), զրոյից վերապատրաստել 30 բորտուղեկցորդուհու», – հավաքվածներին պատմեց Օգանեսյանը։

Նա հիշեց, թե ինչպես 2016 թ–ին ավիաընկերությունը սկսել է իր աշխատանքը շաբաթական մեկ չվերթից։ Օդանավերը մեկնել են Երևան–Մինվոդի–Երևան ուղղությամբ։ Հիմա շաբաթական իրականացնում են 22 չվերթ։ Եվ դա այն դեպքում, որ ընկերությունը համեմատաբար փոքր կոլեկտիվ ունի. 58 մարդ։

Հաջողության գաղտնիքը

Ավիաընկերության արտաքին կապերի փոխտնօրեն Կարինե Կարապետյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ ավիաընկերության հաջողության գաղտնիքը փոքր, բայց հաստատուն քայլերով առաջ գնալն է։

«Ներկա պահին բանակցություններ ենք վարում Ուֆայի, Կազանի, Ռոստովի օդանավակայանների հետ և մտադիր ենք չվերթեր իրականացնել ռուսական այս քաղաքներ ուղղությամբ», – պատմեց Կարապետյանը։

Նրա խոսքով` հատկապես Ռոստովում հետաքրքրված են հայկական ավիաընկերության հետ համագործակցությամբ։ Միաժամանակ առաջիկայում սակագնային քաղաքականությունը չի վերանայվի. ավիաընկերությունն ամեն ինչ անում է, որ ուղևորներին մատչելի տոմսեր առաջարկի։

«Տոմսերի գների աճի պատճառներից մեկը կարող են լինել ռուսական օդանավակայաններում ավիանավիգացիոն սպասարկման վճարները։ Բայց մեր կառավարությունն արդեն բանակցություններ է վարում ռուս գործընկերների հետ` բոլոր ավիաընկերության համար իրավահավասար պայմաններ ստեղծելու համար», – ասաց Կարապետյանը։

Բացի դրանից, ավիաընկերությունն այսօր Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում է։ Երեք տարում պետական գանձարան է վճարել 1,5 միլիարդ դրամ։

Կարապետյանը նշեց, որ այս տարի ուղևորների աճը 30 տոկոսով շատ է 2018 թ–ի ցուցանիշից։ «Արմենիայում» սպասում են, որ Մոսկվա կանոնավոր չվերթեր բացելու հաշվին առաջիկայում ավելի մեծ ուղևորահոսք կլինի։

2016 թվականին հայկական շուկա մտած «Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռները կանոնավոր չվերթեր են իրականացնում դեպի Վորոնեժ, Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ, Լիոն, ինչպես նաև մի շարք չարտերային չվերթեր դեպի Քուվեյթ, Հռոդոս և այլն: Armenia–ի ավիապարկը համալրված է երկու ինքնաթիռով` Boeing 737-500 և Boeing 737-700։

Read more: https://armeniasputnik.am/armenia/20190715/19615615/armenian-poqr-bayc-hastatun-qayler-e-anum-ynkerutyuny-kap-e-hastatel-5-erkri-het.html


28.02.2018 - Հարցազրույց «Արմենիա» ավիաընկերության  թռիչքային ծառայության պետ՝ Ալբերտ Կարապետյանի հետ

Մարտի 5-ին մեր օդաչուների  նոր խումբը մեկնել է նախնական վերապատրաստման, մեկը որպես օդանավի հրամանատար, մյուսը որպես օդաչու:

20.01.2019 - Բեյրութի երկնքում կրկին «Արմենիա»-ի օդանավերն են…

  Ապրիլի 19-ից «Արմենիա» ավիաընկերությունը վերսկսում է արդեն ավանդական դարձած Երևան-Բեյրութ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերը: Այս մասին ավելի մանրամասն պատմեց  ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը.

11.11.2018 - Գնի՛ր կինոյի երկու տոմս և ստացիր հնարավորություն շահելու ավիատոմս դեպի հրաշքների քաղաք Լիոն...

Հոկտեմբերի 10–ից նոյեմբերի 10-ը Ռիո մոլի «Սինեմա սթար»  կինոսրահում 2 տոմս ձեռք բերող բոլոր կինոսերները հնարավորություն ստացան մասնակցելու «Արմենիա» ավիաընկերության և Սինեմա սթարի կողմից կազմակերպված «Դեպի Լիոն» խաղարկությանը:   

07.06.2019 - Թռչել երջանկությունից, բայց ուղղակի իմաստով. օդանավում արված առաջարկություն

Գևորգ Խաչատրյանը ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Դիանա Խաչատրյանին Armenia ավիաընկերության ինքնաթիռում։

XS / MOBILE768px SM / TABLET992px MD / DESKTOP1200px LG / LARGE DESKTOP1600px XL