Ֆրանսիացի պաշտոնյան ոգևորված է Երևան-Լիոն չվերթի բացմամբ
Երևան-Լիոն-Երևան չվերթի բացման կապակցությամբ Ֆրանսիա այցելած` «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքի և Լիոնի շրջանի ներկայացուցիչների հետ:
Հայկական ավիաընկերության ներկայացուցիչը ֆրանսահայ գործարարներին ներկայացրեց ավիաընկերության գործունեությունն ու հետագա ծրագրերը: Խաչատրյանը հույս հայտնեց, որ Երևան-Լիոն-Երևան ուղիղ չվերթի բացումը հնարավորություն կտա հայ գործարարներին տնտեսելու ժամանակն ու այցելելու Հայաստան` առանց երրորդ երկիր մտնելու:
Ի դեպ, Երևան-Լիոն-Երևան չվերթի ուղևորներին կսպասարկի Boeing 737 օդանավ: Այս ուղղությամբ նախատեսվում է շաբաթական երկու չվերթ՝ երկուշաբթի և չորեքշաբթի օրերին:
«Շատ կցանկանամ, որ դուք դառնաք մեր ավիաընկերության ուղևորիներից մեկը»,- ասաց Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ հայ- ֆրանսիական տնտեսական հարաբերություններն այնքան կզարգանան, որ գործարարները ստիպված չեն լինի Հայաստան ուղեբեռ ուղարկել տարբեր ճանապարհներով, այլ կօգտվեն «Արմենիա» ավիաընկերության ծառայություններից:
Խաչատրյանը հանդիպեց նաև Լիոնի շրջանի միջազգային հարաբերությունների, տնտեսական զարգացման, տուրիզմի հարցերով տնօրենի տեղակալ Քանտեն Բարդինեի հետ: Ֆրանսիացի պաշտանյան հայտարարեց, որ իրենք շահագրգռված են Երևան-Լիոն-Երևան ուղիղ չվերթի բացմամբ: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել ավիաընկերությանը՝ տուրիստական գործակալություների միջոցով իրազեկելով չվերթի մասին:
«Շաբաթական մի քանի թռիչքն արդեն իսկ առաջխաղացում է տնտեսական զարգացման տեսանկյունից: Մենք շահագրգռված ենք այս թռիչքով թե' տուրիզմի, թե' բիզնեսի տեսանկյունից»,- ասաց Բարդինեն՝ հույս հայտնելով, որ չվերթի բացումը կնպաստի երկու երկրների հարաբերությունների սերտացմանը:
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրենը շնորհակալություն հայտնեց Բարդինեին՝ ավիաընկերության առաջին չվերթով նրան հրավիրելով Հայաստան:
Գևորգ Խաչատրյանը միաժամանակ հայտնեց, որ իրենք ուրախ կլինեն չվերթի բացման արարողությանը տեսնել ֆրանսիացի լրագրողներին, որոնց ավիաընկերությունը պատրաստ է անվճար տեղափոխել Հայաստան:
Հիշեցնենք, որ Երևան-Լիոն ուղիղ կանոնավոր չվերթը կգործարկվի ապրիլի 19-ին:
Սկզբնաղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/145876.html?fbclid=IwAR1k6VBMFQYrArd1NeVAL0-RtNdftcO1KK9_BD0yY69HpnK06XHliYALD0Q
2018 թվականի հոկտեմբերի 28-ից «Արմենիա» ավիաընկերությունն անցնում է նոր՝ ձմեռային չվացուցակի՝ իր ուղևորների առաջարկելով առավել հասանելի և մատչելի սակագներ: Այս ամենը և ոչ միայն, մեզ հետ զրույցում առավել մանրամասն ներկայացնում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
«Արմենիա» ավիաընկերությունը, տարանցիկ փոխադրումների զարգացման VKO Connect ծրագրի հետ համատեղ, առաջարկում է տարանցիկ չվերթեր Երևանից դեպի Ռուսաստանի Դաշտության և արտերկրյա այլ քաղաքաներ՝ Վնուկովո օդանավակայանով՝ առավել մատչելի և հասանելի սակագներով:
Ինքնաթիռում՝ դեպի Վորոնեժ ուղղությամբ մեկնողների 90 տոկոսը ազգությամբ հայեր են՝ հիմնականում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայեր: Նրանք ամառային արձակուրդներն անցկացրել են հայրենի հողում, ևւ հիմա հետ են վերադառնում Ռուսաստան՝ Վորոնեժ, տարբեր պատճառներով՝ խոպան, աշխատանք, ասֆալտի գործ: Վորոնեժի օդակայանում առաջին վայրէջք կատարողներն էլ հայերն են:
«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 23-ին կազմակերպել է Aero Mart ծրագրի շնորհանդեսը ...