Ոչ ավանդական ֆոտոպատմություն՝ ավանդազրույցի մասին. իսկ դու հավատո՞ւմ ես

Ոչ ավանդական ֆոտոպատմություն՝ ավանդազրույցի մասին. իսկ դու հավատո՞ւմ ես

Հայ սիրահարները կաթոլիկ եկեղեցուն պատկանող Սբ. Վալենտնի տոնը չնայած չեն  անտեսում, սակայն հայ առաքելական եկեղեցին ունի Սբ. Սարգսի շարժական տոնը՝ զորավար, ով համարվում է երիտասարդների և սիրահար զույգերի բարեխոս սուրբ:  Չնայած այս տոնն ունի բազմաթիվ սովորույթներ, բայց դրանցից ամենահայտնին «աղի բլիթ»-ն է: Ավանդազրույցի համաձայն՝ չամուսնացած երիտասարդները քնելուց առաջ ուտում են երջանիկ ամուսնություն ունեցող կնոջ ձեռքով պատրաստված աղի բլիթն ու գիշերը ծարավում: Պետք է դիմանալ ծարավին, չէ՞ որ երազում այցելելու է սիրելին և ջուր է տալու՝ հենց նա է քո բախտը, ում ձեռքից կվերցնես ջուրն ու կհագեցնես ծարավդ: Եթե երազումդ ջուր տվող չեղավ, ուրեմն այդ տարի էլ միայնակ կմնաս՝ ես չեմ ասում, ավանդազրույցն է համոզում:

Ոչ ավանդական ֆոտոպատմությունն այս ավանդազրույցի մասին է: Մեր ֆոտոպատմության հերոսուհին ունի վառ երևակայություն ու բախտն էլ լավ բերել է: Տեսեք, թե ի՜նչ ասպետ է նրա երազում եկել՝ հետո ի՞նչ, որ ջուր չի բերել, կարող է  մեր հերոսուհին տարվել է իդեալական ասպետ ստեղծելու մտորումներով ու մոռացել սեփական երևակայության մեջ ասպետի ձեռքում մի բաժակ էլ ջուր ավելացնել, կարևորը՝ սպիտակ ձին կա: Ինչևէ, ուրիշի երազների հետ ես գործ չունեմ… Գնամ իմ բաժին աղի բլիթն ուտեմ ու քնեմ:

Նելլի- մտքեր
Կաշվե բաճկոնով, բարձրահասակ, ոճային, սիրուն սանրվածքով…Դերասան Վահե Զիրոյանի նման կամ հենց Զիրոյանը: Ինչ կլինի՞ որ: Հա՜, ու ամենակարևորը՝ սպիտակ ձիով:

Զիրոյան- մտքեր
Մի քանի երազ կա, որ դեռ պետք ա հասցնեմ գնամ: Հույս ունեմ, մինչ էտ կկարողանամ տուն էլ մտնեմ:
Էս որտե՞ղ ենք… Ջուրն էլ մոռացա նախորդ երազում: Լավ, էստեղից հետո կմտնեմ կվերցնեմ, նոր կանցնեմ:
Բա լավ, հիմա էս աղջկան ծարա՞վ թողնեմ…
Այսքանը մեր ֆոտոպատմությունից… Վերջը ջուր հասավ հերոսուհուն, թե ոչ, թող ինտրիգ մնա:

Հ. Գ. Ինչպես արդեն հասկացաք մեր ֆոտոպատմության ոճային ասպետը դերասան Վահե Զիրոյանն է, իսկ հերոսուհին ՝ «Արմենիա» ավիաընկերության PR մասնագետ Նելլի Կոստանդյանը:

Թե քանի աղջկա երազում կհայտնվի Զիրոյանը, ես կդժվարանամ ասել, բայց ինքը՝ դերասանն այս ավանդազրույցին չի հավատում, չնայած որ մեկ անգամ հավատով կերել ու հավատով արթնացել է, բայց ոչինչ չի տեսել: 

 

Հեղինակ՝ Զառա Ղազարյան

Լուսանկարիչ՝ Վաղինակ Ղազարյան

 


Զբոսանք Երևանում

Ընհանրապես դու քեզ կարող ես համարել երջանիկ մարդ, եթե առավոտյան շուտ բացում ես հյուրանոցի սենյակիդ պատուհանները ու աչքերիդ առջև հառնում է 5000 մետր բարձրություն ունեցող ու միշտ ալեհեր «Արարատ» լեռը: «Արարատը» հատկապես գեղեցիկ է հենց առավոտյան ժամերին, երբ օրը դեռ նոր է բացվում ու արևը նոր է արթնանում քնից: Այդ պահին «Արարատը» այնքան պարզ ու մոտ է երևում, որ թվում է՝ բավական է պարզես ձեռքդ ու կարող

XS / MOBILE768px SM / TABLET992px MD / DESKTOP1200px LG / LARGE DESKTOP1600px XL