Տեղեկություն

Թռիչք հղիության ընթացքում

Հղիության ընթացքում ճանապարհորդությունը կարող է անհրամարություններ պատճառել, բայց վստահ եղեք, Արմենիա ավիաընկերության աշխատակիցները կանեն հնարավորը, որպեսզի դուք մաքսիմալ հարմարավետ զգաք Ձեզ այդ ընթացքում:

Որպեսզի թռիչքի ընթացքում նվազագույնի հասցնենք լարվածությունը, պետք է ամենասկզբից հոգ տանել բոլոր ընթացակարգերի մասին: Անհրաժեշտ է ընդամենը տրամադրել բժշկական եզրակացություն այն մասին, որ տոմսի մեջ նշված չվերթի իրականացման ժամանակ ձեզ օդային տեղափոխումը հակացուցված չէ:

Եթե բժշկական եզրակացության մեջ նշված չէ չվերթի իրականացման ամսաթիվը, ապա այն ուժի մեջ է գտնվում տրման ամսաթվից 7 օր: Չվերթին գրանցվելու ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել բուժհաստատության կողմից տրամադրված բժշկական եզրակացությունը:Մեր ավիաընկերության՝ ուղևորների և ուղեբեռի օդային տեղափոխման օրենքների համաձայն, մենք տեղափոխում ենք 30 շաբաթը չգերազանցող հղիներին: Հոգ տարեք այն մասին, որ ձեռքի ուղեբեռում լինեն բոլոր անհրաժեշտ պարագաները ձեր հարմարավետ թռիչքի համար: Խնդրում ենք գալ օդանավակայան ժամանակին, որպեսզի առանց շտապողականության անցնեք բոլոր ընթացակարգերը: