Ընկերության մասին

Դուք շա՞տ եք ճանապարհորդում:

ՈՒրեմն Ձեզ հարկավոր է ավիափոխադրող, որին կարող եք վստահել յուրաքանչյուր ուղևորության ընթացքում։

«Արմենիա» ավիաընկերությունը հիմնադրվել է 2015թ-ի վերջին: Բաժնետոմսերի 100%-ը մասնավոր սեփականություն է:

Ընկերության հիմնական գործունեությունը  ուղևորափոխադրումը և բեռնափոխադրումն է:

Մեր ավիաընկերության հիմնական օդանավակայանն է համարվում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:

2016թ-ի սկզբին «Արմենիա» ավիաընկերությունը ստացել է բոլոր անհրաժեշտ կոդերը՝ ICAO- NGT, IATA-RM, իսկ 2016թ-ի հուլիսից սկսել է իրականացնել առաջին չարթերային չվերթները տարբեր ուղղություններվ:  Այժմ ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Թբիլիսի, Թել-Ավիվ, Բաղդադ, Մոսկվա, Վորոնեժ և Միներալնիյե Վոդի:

Ներկայումս «Արմենիա» ավիաընկերության նավատորմը բաղկացած է նոր սերնդի հարմարավետ Boeing 737-500, Boeing 737-800 օդանավերից: Ավիաընկերության համար առաջնային խնդիրներից է թռիչքի ընթացքում մեր ուղևորների անվտանգության ապահովումը, այդ իսկ պատճառով մեր օդանավերը գտնվում են հիանալի տեխնիկական վիճակում և տեխնիկական սպասարկումը անցնում են միջազգային նորմերին ու ստանդարտներին համապատասխան:

Մեր ավիաընկերությունը պայմանագիր է ստորագրել «Aquila Technics» կազմակերպության հետ, որը հայկական տեխնիկական սպասարկում և վերանորոգում իրականացնող միակ սերտիֆիկացված կազմակերպությունն է, որը ստացել է Part 145 վկայագիր: «Lufthansa Technik»-ը իրականացնում է տեխնիկական սպասարկման և լոգիստիկ ծառայություններ, վերանորոգում և օդանավերի շահագործում:

«Արմենիա» ավիաընկերության օդանավերը ապահովագրված են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունում, որը ՀՀ շուկայի առաջատարներից է հանդիսանում: Ընկերությունը բարձրակարգ ապահովագրական ծառայություններ է մատուցում թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար՝ պաշտպանելով նրանց զանազան ռիսկերից: 2015թ.-ի երկրորդ կեսին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ ավարտին է հասցրել ISO 27001:2013 տեղեկատվական անվտանգության կառավարման ստանդարտների ներդրման գործընթացը: «Արմենիա» ավիաընկերության օդանավերը վերաապահովագրված են «Ինգոստրախ» ընկերությունում:

 Մեր մասնագետների թիմը աշխատում է նոր ծառայությունների ներդրման և մշակման, ինչպես նաև տեղեկատվական և տեխնիկական առաջադեմ լուծումների ընդլայնման ուղղությամբ:

Ներկա պահին ավիաընկերությունը շարունակում է աշխատանքներ տանել նոր տրանսպորտային ուղղությունները ընդլայնելու համար՝ առաջարկելով իր ուղևորներին ծառայությունների եվրոպական մակարդակ, կովկասյան ավանդական հյուրասիրություն և մրցունակ գներ:

«Արմենիա» ավիաընկերության կարգախոսն է՝ «Իրականացնելով երազանքը»: Մենք վստահ ենք, որ ղեկավարության մտածված քաղաքականության և ամբողջ անձնակազմի միասնական աշխատանքի շնորհիվ, քայլ առ քայլ՝ Ձեզ հետ միասին շարժվելու ենք առաջ, որպեսզի իրականացնենք մեր և ձեր երազնաքները: Մենք գիտակցում ենք, որ հայկական դրոշը երկինք բարձրացնելը ոչ միայն մեծ պատիվ է, այլ նաև՝ մեծ պատասխանատվություն: