Ուղեբեռ

Անվճար ուղեբեռի անցկացման չափը

Անվճար անցկացվող ուղեբեռի չափը կախված է ծառայության դասից, ուղղությունից և նշված է Ձեր տոմսի վրա:

Ամբողջ ուղեբեռը, որը տեղափոխում է ուղևորը, գումարած ձեռքի ուղեբեռը, համաձայն անվտանգության պայմանների, պետք է ներկայացվի չվերթի գրանցման ժամանակ:

Մենք խորհուրդ չենք տալիս հանձնվող ուղեբեռում պահել գումար, թանկարժեք զարդեր, արժեքավոր թղթեր, նոթբուքներ և նեթբուքներ, փաստաթղթեր` այդ թվում անձնագրեր:

Վերը նշվածները տեղափոխվում են ձեռքի ուղեբեռում:

ՈՒղևորի ուղեբեռը, որը ավիաընկերությունը պարտավորվում է տեղափոխել իր հսկողության տակ, մակնշվում է ուղեբեռի պիտակով և տեղափոխվում է օդանավի ուղեբեռի խցիկում:

Գրանցվող ուղեբեռ

Գրանցվող ուղեբեռի երկարության, լայնության և բարձրության գումարը չպետք է գերազանցի 158 սմ-ը`մինչև 2 տարեկան երեխաների դեպքում՝ 115 սմ-ը:

Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ յուրաքանյուր ուղեբեռի վրա փակցնել անհատական պիտակ, որտեղ լատինատառ նշված կլինի Ձեր անուն ազգանունը և հեռախոսահամարը:

Խորհուրդ է տրվում պահել ուղեբեռի պիտակները մինչև օդանավակայանում այն ստանալը: ՈՒղեբեռի պիտակները անհրաժեշտ են ուղեբեռի չստանալու կամ կորցնելու դեպքում: Անվճար ուղեբեռի չափը հիմնված է քաշի բանաձևի վրա:

Անվճար ուղեբեռի գրանցման չափորոշիչներ

Ուղղությունը                                                                                                                                                          Ուղևորների դասը                                                                                                                                                                                    Էկոնոմ  դաս                                                                                                                                                                                                                        Բիզնես դաս                                                                                                                                                           
Միներալնիյե Վոդի,
Վորոնեժ

Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ

 25 կգ  50 կգ

Մինչև 2 տարեկան նորածիններ(առանց առանձին տեղի)

 10 կգ  10 կգ
Թել-Ավիվ Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ  20 կգ  2 կտոր յուր. 20 կգ
Մինչև 2 տարեկան նորածիններ(առանց առանձին տեղի)  10 կգ  10 կգ
Բեյրութ Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ  30 կգ  2 կտոր յուր 30 կգ
Մինչև 2 տարեկան նորածիններ(առանց առանձին տեղի)  10 կգ  10 կգ
Լիոն, Քյոլն  Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ  23 կգ  2 կտոր յուր. 23 կգ
Մինչև 2 տարեկան նորածիններ(առանց առանձին տեղի)  10 կգ  10 կգ

 

Ձեռքի ուղեբեռ

Ձեռքի ուղեբեռի չափսերը չպետք է գերազանցեն 55х40х20 սմ-ը

Ուղղությունը

ՈՒղևորների դասը

Էկոնոմ դաս

 
Բիզնես  դաs                                                 


Առանց ուղեբեռ տոմս                             

Միներալնիյե Վոդի,         Վորոնեժ                      

Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ

  10 կգ

 10 կգ   10 կգ

Մինչև 2 տարեկան նորածիններ (առանց առանձին տեղի հատկացման)

  0 կգ 0 կգ    0 կգ
Թել -Ավիվ, Լիոն, Քյոլն , Բեյրութ Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ  7 կգ 7 կգ  7կգ
Մինչև 2 տարեկան նորածիններ (առանց առանձին տեղի հատկացման)

 

                        0 կգ                       0 կգ                          0 կգ
Բոլոր ուղղությունները

Մինչև 2 տարեկան նորածիններ (առանց առանձին տեղի հատկացման)

10կգ-ը չգերազանցող մեկ օրորոց կամ մեկ մանկական սայլակ

10կգ-ը չգերազանցող մեկ օրորոց կամ մեկ մանկական սայլակ 10կգ-ը չգերազանցող մեկ օրորոց կամ մեկ մանկական սայլակ

 

Անվճար տեղափոխվող առարկաներ

  • հովհանոց
  • ձեռնափայտ
  • ծաղկեփունջ
  • թռիչքի ընթացքում ընթերցելու համար տպագիր ստեղծագործություններ
  • կանացի պայուսակ/ տղամարդու պորտֆել
  • նոութբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ
  • մանկական սնունդ թռիչքի ընթացքում երեխային կերակրելու համար
  • բջջային հեռախոս
  • հենակներ
  • «Duty Free»-ից գնված ապրանքներով տոպրակ:
  • Մեկ զույգ դահուկներ կամ մեկ սնոուբորդ, որոնք չեն մտնում սահմանված անվճար ուղեբեռի մեջ

Նշված ապրանքները չեն ձևակերպվում և չեն մակնշվում

Ձեռքի ուղեբեռի սահմանափակումները

Օդանավակայաններում գոյություն ունեն սահմանափակումներ ձեռքի ուղեբեռում հեղուկներ տեղափոխելու դեպքում:

Տվյալ սահմանափակումը տարածվում է ջրի, օծանելիքների, սպրեյների, լոսյոնների, գել երի` գումարած մազերի և լոգանքի գելերի վրա:

Թույլատրվում է Ձեզ հետ օդանավ տեղափոխել նշված ապրանքներից շատ քիչ քանակությամբ, եթե դրանք փաթեթավորված են և չեն գերազանցում 100 մլգ-ը:

Տվյալ տարողունակությունները պետք է տեղադրված լինեն թափանցիկ, պլաստիկ փաթեթում:

Դուք Ձեր ձեռքի ուղեբեռում կարող եք ունենալ միայն մեկ այդպիսի փաթեթ:

 

Առարկաներ և նյութեր, որոնք արգելված է տեղափոխել օդանավով

Անվտանգության միջազգային կանոնների նկատառումներից ելնելով` ուղեբեռում չի

թուլյատրվում անցկացնել հետևյալ առարկաներն ու նյութերը`

  • ներկառուցված ազդանշանով պորտֆելներ և քեյսեր
  • պայթուցիկ, հրավառ և շուտ բռնկվող նյութեր, ազդանշանային հրթիռներ
  • ճնշման տակ գտնվող տարատեսակ նյութեր`ինքնապաշտպանության համար

նախատեսված սփրեյներ, տուրիստական գազի բալոններ,աէրոզոլներ

  • հրավտանգ նյութեր պարունակող առարկաներ, օրինակ կրակայրիչ

լիցքավորման համար նախատեսված հեղուկներ, ներկ, լաք, մաքրող միջոցներ

  • թեթև բռնկվող նյութեր, օրինակ լուցկի
  • նյութեր, որոնք ջրի հետ շփման արդյունքում արտազատում են դյուրավառ գազ
  • հակաօքսիդանտներ, օրինակ սպիտակեցնող փոշիներ, ջրածնի երկօքսիդ
  • թունավոր նյութեր, օրինակ սնդիկ
  • ռադիոակտիվ նյութեր և առարկաներ
  • կոռոզիոն նյութեր, քիմիական թթուներ և հիմքեր, մարտկոցներ
  • հեղուկ տարրեր
  • նյութեր, որոնք օժտված են հզոր մագնիսական հատկությամբ
  • ցանկացած սարք, որը պարունակում է վառելիքի անգամ աննշան չափաբաժին:

Զանգահարեք մեզ՝ +374 (11) 747-777

 



Ամրագրում


Նորություններ

05.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց առաջին չարտերային չվերթը

Այսօր`Հուլիսի 5-ին, «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց իր առաջին չարտերային չվերթը ...

22.06.2017 - Կանոնավոր չվերթ Սալոնիկի ՝ «Արմենիան» մոտեցնում է Եվրոպան

«Արմենիա» ավիաընկերությունը «Ֆեստա» ընկերությունների խմբի հետ համատեղ իրականացնում է Երևան-Սալոնիկի-Երևան կանոնավոր չվերթը

01.03.2019 - Գազօջախից մինչև մեծ թռիչք

Մեկը նրա համար անհանգստանում է, մյուսը  կարոտում է, իսկ  բոլորով սպասում են Մինչ տղամարդիկ ծաղրում են կանանց տրամաբանությունը, կանայք օդում, ջրում, ցամաքում ու խոհանոցում կարծրատիպեր են կոտրում՝ համատեղելով անհամատեղելին:

20.03.2018 - ԿԱՅԱՑԱՎ «ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

«Մեկ անգամ Հայաստանում» ուշագրավ և իրական պատմությունների մրցույթը լրացուցիչ խթան կդառնա Հայաստանը և Արցախն աշխարհին ներկայացնելու համար: Այն թույլ է տալիս մրցույթի մասնակիցների պատմությունների միջոցով ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, նորովի բացահայտել աշխարհում հնագույն երկրներից մեկի հայտնի ու դեռևս անհայտ կողմերը:

XS / MOBILE768px SM / TABLET992px MD / DESKTOP1200px LG / LARGE DESKTOP1600px XL