Տեղեկություն

Օդանավում

Բիզնես դասի մեր ուղևորները ամբողջությամբ կվայելեն անհատական սպասարկումը և բարձր ստանդարատներին համապատասխան հարմարավետությունը:

Մեծ տարածք` հավելյալ հարմարավետություն: Այս ամենն առանձնացված մյուս ուղևորներից: Սնունդի և խմիչքների լայն ընտրանի: Այս առնաձնահատկությունների շնորհիվ ճանապարհորդությունը մեր բիզնես դասում դառնում է առավել յուրահատուկ:

Հավելյալ տարածքը նշանակում է ավելի մեծ տեղ ձեր ոտքերի համար, բացի այդ ավելի լայն սեղաններ, որոնք շատ հարմար են համակարգիչով և փաստաթղթերով աշխատող ուղևորների համար: Ձեր հարմարարվետությունը բիզնես դասում ապահովում են նաև մեր կողմից տրամադրվող բարձերն ու ծածկոցները: Թռիչքից առաջ ուղևորներին տրվում է նարինջի, խնձորի, տոմատի հյութ կամ հանքային ջուր:

Ձեր բաճկոնը կամ կոստյումը մեր բորտուղեկցորդները կտեղավորեն հատուկ զգեստապահարաններում: