Օդաչուներ և Բորտուղեկցորդներ

Ինչի՞ց է սկսվում ավիաընկերությունը. մարդկանցից, որոնք մանկուց երազել են երկնքի մասին, ովքեր չեն պատկերացրել իրենց կյանքն առանց անսահման ամպերի և ճերմակ օդանավերի, բորտուղեկցորդներից և օդաչուներից:

Դպրոցական տարիներից «Արմենիա» ավիաընկերության երկրորդ օդաչու Արմեն Պապիկյանը երազել է գնալ պապի հետքերով` ողջունել ուղևորներին օդանավում և մաղթել հաճելի թռիչք: 

 

«Դեռ մանկուց ես հստակ որոշել էի օդաչու դառնալ: Այժմ ես չեմ պատկերացնում իմ  կյանքն առանց երկնքի:»

 Արմեն Պապիկյան՝ «Արմենիա» ավիաընկերության
    Boeing 737-ի երկրորդ օդաչու

 

Մեր ուղևորները կարող են հանգիստ լինել: Դուք վստահում եք Ձեր կյանքն իրենց գործի մասնագետներին: Մեր փորձառու օդաչուները ունեն միջազգային կարգի վկայականներ և պարբերաբար վերապատրաստում են անցնում S7 airlines ուսումնական կենտրոնում: Նրանք միշտ ձգտում են դարձնել Ձեր թռիչքը մաքսիմալ հարմարավետ:

 

«Օդաչուի կարիերայի ընթացքում ես օդում անցկացրել եմ   21000 ժամ

 Ալբերտ Կարապետյան՝ «Արմենիա»

 ավիաընկերության Boeing 737 օդանավի հրամանատար


                                                                                         

 

 Ամբողջ թռիչքի ընթացքում մեր ուղևորերի հարմարավետությունը ապահովում են ավիաընկերության բարձր որակավորում ունեցող բորտուղեկցորդները: Նրանք ուսումնական դասընթացները անցնում են` խստագույնս պահպանելով միջազգային նորմերը:  Մեր բորտուղեկցորդները հանձնում են դժվարագույն քննություններ հետևյալ մասնագիտություններից` ուղևորների սպասարկում, հոգեբանություն, բշկություն, գործողություններ արտակարգ իրավիճակներում: Նրանց պարտականությունների մեջ մտնում են ոչ միայն ուղևրների նստեցումն ու  սնունդով ապահովելը, այլ նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելը և ինչու չէ օգնել օդաչուին նստեցնել օդանավը: 

«Մեզ համար «Արմենիա» ավիաընկերության ուղևորները թանկ հյուրեր են, որոնց միշտ ուրախ ենք տեսնել մեր օդանավում»

    Իզաբելա Սարգսյան՝
       «Արմենիա» ավիաընկերության
        բորտուղեկցորդների ծառայության տնօրեն


Առաջարկվող ուղղություններ

Թել-Ավիվ Թել-Ավիվ սկսած՝ ֏56,926

Վորոնեժ Վորոնեժ սկսած՝ ֏27,347

Մինվոդի Մինվոդի սկսած՝ ֏27,347

Բեյրութ Բեյրութ սկսած՝ ֏97,109

Թբիլիսի Թբիլիսի սկսած՝ ֏38,509


Ամրագրում

Երբ (ընտրել օրացույցից)
Ուղևորներ / Ընտրել կարգը

Նորություններ

01.08.2016 - «Արմենիա»-ն բացում է թևերը

Օգոստոսի 1-ին դեպի Մոսկվա իր առաջին թռիչքը կատարող Բոինգ 737-500 «Արմենիա» ավիաընկերության օդանավը դիմավորեցին Վնուկովո օդանավակայանում` ջրային շիթերի «հրավառությամբ»

10.04.2017 - Հայկական ավիափոխադրողի մուտքը` Բեյրութ. «Արմենիա»-ն նոր երկրներ է «նվաճում»

Արմենիա» ավիաընկերության չվերթի առանձնահատկությունը մատչելի տոմսերն են՝ 320 ԱՄՆ դոլար` երկու ուղղությամբ, 30 կգ ուղեբեռը և օդանավում մատուցվող բարձրակարգ ծառայությունը՝ տաք սնունդ, տեղական արտադրության գինի, գարեջուր, անգամ` էկոնոմ դասում:

07.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը մեկնարկում է կանոնավոր չվերթները

Հուլիսի 7-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը Մինովդի ...

17.05.2017 - Դեպի սուրբ հող` «Արմենիայի» օդանավերով

Ավիաընկերության տոմսերը ուղևորները կարող են ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական www.armeniafly.com կայքից, ինչպես նաև՝ այցելել ավիաընկերության պաշտոնական գրասենյակ, որը գտնվում է Վազգեն Սարգսյան 10 հասցեում: Բացի այդ «Արմենիան» գործակցում է ավելի քան 100 գործակալությունների հետ, և ուղևորը տոմսը կարող է ձեռք բերել իրեն մոտ գտնվող  գործակալությունից: