Տեղեկություն

Էկոնոմ դաս

«Արմենիա» ավիաընկերության բորտուղեկցորդները ուրախ են ողջունել Ձեզ մեր օդանավում և պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի Ձեր թռիչքը լինի առավելագույնս հարմարավետ:

Մեր օդանավերը կահավորված են էրգոնոմիկ նստատեղերով՝ նախագծված հարմարավետության վերջին պահանջներին համապատասխան:

Այժմ դուք կարող եք Ձեզ թույլ տալ ավելի շատ հարմարավետություն «Սպասարկման դասի բարձրացում» նոր ծառայության շնորհիվ: Բոլոր ուղևորները, որոնք ձեռք են բերել էկոնոմ դասի սակագնով տոմսեր, կարող են բարձրացնել ծառայության մակարդակը՝ հասցնելով այն բիզնես դասի:

Օգտվել ծառայությունից  և վճարել դրա  համար կարող եք հենց օդանավակայնի գրանցման կետերում՝ թռիչքից ոչ շուտ, քան 3 ժամվա ընթացքում, եթե բիզնես դասում առկա են ազատ տեղեր: Ձեր ժամանակը թռիչքի ընթացքում անցկացրեք բիզնես դասում՝ վայելելով կատարյալ հարմարավետությունը: Առանձին սրահ բիզնես ուղևորների համար, նստեցման արտոնյալ պայմաններ: Օդանավակայանի հնարավորություններից ելնելով՝ մինչև օդանավ Ձեզ կուղեկցեն առանձին տրանսպորտային միջոցով: Բիզնես դասի սրահը տեղակայված է օդանավի առջևի մասում՝ անձնակազմի խցիկի հետևում: Այն կահավորված է լայն և հարմարավետ նստատեղերով՝ նախատեսված հանգիստ և հարմարավետ թռիչքի համար: Բիզնես դասի ուղևորների համար նախատեսված է առանձին զուգարան: Ծառայության արժեքը, կախված չվերթի ուղղությունից, սկսում  է 100 եվրոյից:

Մաղթում ենք Ձեզ բարի թռիչք: