Հարցազրույց «Արմենիա» ավիաընկերության
թռիչքային ծառայության պետ՝ Ալբերտ Կարապետյանի հետ
-Պարոն Կարապետյան, Արմենիա Ավիաընկերության օդաչուներն արդեն վերապատրաստում են անցում Ամստերդամում: Ի՞նչու հնարավոր բոլոր տարբերակներից Ձեր ընտրությունը կանգ առավ հենց Ամսերդամի վրա:
- Ամստերդամը հրաշալի տարբերակ է մեզ համար, որը մենք ճանաչման ներկայացրինք ՀՀ Ավիացիայի գլխավոր վարչությանը, ճանաչում ստանալուց հետո մեր օդաչուներն սկսցեցին սեզոնային ժամանակացույցով, կանոնավոր վերապարաստումներ անցել Ամսերդամի FSC (Flight simulation company) ուսումնական կենտրոնում:
-Մինչ այս վերապատրաստումներն անց էին կացվում Վիլնյուսում: Ինչու՞ որոշումն այս անգամ կանգ առավ Ամստերդամի վրա:
- Մենք Վիլնյուսից չենք հրաժարվել, ուղակի օդանավերի տիպերի տարբերություն կա: Արմենիա ավիաընկերությունն ընդլայնում է իր գործունեության շրջանակը, ինչը ենթադրում է, որ մեր նավատորմը համալրվում է նոր օդանավերով: Boeing 737 classic օդանավի օդաչուների վերապատրաստումը շարունակվում է իրականացվել Վիլնյուսում, իսկ Ամստերդամը մեզ թույլ է տալիս իրականացնել Boeing 737 NG օդանավի օդաչուների վերապատրաստումը:
- Պարոն Կարապետյան, իսկ ի՞նչ հաճախականությամբ են օդաչուները վերապատրատում անցնում:
- Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ, պարտադիր:
- Ի՞նչ կասեք ուսումնական կենտրոնի և վերապատրատումների մակարդակի մասին: Գո՞հ եք:
- Շատ գոհ եմ, իրականացվում են բարձր մակարդակի, միջազգային չափանիշների համապատասխան, առաջնակարգ թրեյնինգներ, որոնք մեծ կարևորություն ունեն մեր օդաչուների համար, իսկ արդյունքն ակնհայտ է:
- Ի՞նչ պլաններ կան առաջիկայում: Նոր վերապատրաստումներ իրականացվելու՞ են:
- Այո, իհարկե: Մարտի 5-ին մեր օդաչուների նոր խումբը մեկնել է նախնական վերապատրաստման, մեկը որպես օդանավի հրամանատար, մյուսը որպես օդաչու: Սա առաջին դեպքը չէ, երբ ավիաընկերությունը զրոյից կադրեր է պատրաստում, և այս ամենն իր անձնական միջոցների հաշվին: Մենք մեր գործունեության ընթացքում արդեն հասցրել ենք վերապատրաստել 7 երկրորդ օդաչու և 3 օդանավի հրամանատար: Կարծում եմ, որ ոչ միայն մեր ավիաընկերության, այլ նաև ամբողջ հայկական ավիացիայի համար սա շատ մեծ ձեռքբերում է: Ապագայի համար էլ նշեմ, որպեսզի առաջիկայում օդաչուները կարողանան չվերթներ իրականացնել Boeing 737 classic և Boeing 737 NG տիպերով,վերապատրաստումները կիրականացվեն, համապատասխանաբար, Վիլնյուսում և Ամստերդամում:
Այսօր`Հուլիսի 5-ին, «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց իր առաջին չարտերային չվերթը ...
«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը դրական է գնահատում ընկերության գոյության տարիներին կատարված աշխատանքը։ Նա վստահ է, որ այս երեք տարում ավիաընկերությունը բարեհաջող է կատարել իր առջև դրված խնդիրները։
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը
Ինքնաթիռների չվերթներն անհնար է պատկերացնել առանց թռիչքների ապահովմամբ զբաղվող մասնագետների: Ինքնաթիռը ղեկավարում է օդաչուն, ուղղությունը տալիս ավիադիսպետչերը, իսկ թռիչքի թույլտվությունը ստանում դրանց ապահովման մասնագետը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ «Արմենիա» ավիաընկերության թռիչքների ապահովման հարցերով զբաղվող Կարինե Սարգսյանը ներկայացրեց 40 տարվա իր գործունեության բուն էությունը.