«Արմենիա» ավիաընկերությունն արդեն մեկ տարի 3 ամիս է, ինչ թռիչքներ է իրականացնում դեպի Բեյրութ եւԲեյրութից Երեւան: Սակայն այժմ թռիչքների թիվը եռապատկվել է:
Այս ավիաընկերության միջոցով Հայաստանի ու Լիբանանի մայրաքաղաքները ավիաչվերթներով կապելը մատչելի է դարձրել նաեւ տոմսերի գները: Չնայած զբոսաշրջային հոսքերը քիչ չեն, պատասխանատուները նշում են, որ այդ ուղղությամբ անելիքը շատ է:
Մանրամասները՝ տեսանյութում։
«Արմենիա» ավիաընկերության օդաչու Էդուարդ Կարապետյանը այսօր իր առաջին թռիչքն է կատարել հրամանատարի պաշտոնում՝ Boeing 737 ինքնաթիռով: 33տարվա փորձ ունեցող օդաչուն լքեց ՄԱԷ-ը և վերադարձավ հայրենիք, երբ աշխատանքի առաջարկ ստացավ «Արմենիա» ավիաընկերությունից:
2018 թվականի հոկտեմբերի 28-ից «Արմենիա» ավիաընկերությունն անցնում է նոր՝ ձմեռային չվացուցակի՝ իր ուղևորների առաջարկելով առավել հասանելի և մատչելի սակագներ: Այս ամենը և ոչ միայն, մեզ հետ զրույցում առավել մանրամասն ներկայացնում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
Երևան-Լիոն-Երևան չվերթի բացման կապակցությամբ Ֆրանսիա այցելած` «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքի և Լիոնի շրջանի ներկայացուցիչների հետ:
«Արմենիան» կանոնավոր չվերթեր է իրականացնում Բեյրութ, Թել-Ավիվ, Միներալնիյե Վոդի, Սալոնիկ, Վորոնեժ, Թբիլիսի