«Aircompany Armenia” LLC-ն և “Georgian Airways” LTD-ն մեծացնում են թողունակությունը`պատվիրելով վերասարքավորված Boeing 737-800 բեռնատար ինքնաթիռներ:

«Aircompany Armenia” LLC-ն և “Georgian Airways” LTD-ն մեծացնում են թողունակությունը`պատվիրելով վերասարքավորված Boeing 737-800 բեռնատար ինքնաթիռներ:

«Aircompany Armenia» LLC-ն և իր գործընկեր «Georgian Airways» LTD-ն 18.07.2022թ. հայտարարել են երեք վերասարքավորված Boeing 737-800 (BCF) բեռնատար ինքնաթիռների պատվերների մասին ` որպես Կովկասում իրենց գործառնությունների համար հատուկ բեռնատար ինքնաթիռների քանակն ավելացնելու խմբի ծրագրի մաս։

«Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում ավելի մեծ պահանջարկ ունեցող օդային բեռնափոխադրումներ իրականացնել՝ 3 նոր Բոյինգ 737-800 բեռնատար օդանավերով»,-ասաց Ջորջիան Էյրլայնս Գրուպի նախագահ` Թամազ Գաիաշվիլին:

Boeing 737-800BCF-ները կսպասարկվեն Չինաստանի “Guangzhou Aircraft Maintenance Engineering Company Limited-ում (GAMECO) և Taikoo (Shandong) Aircraft Engineering Co. LLC (STAECO)-ում: «Մենք ուրախ ենք, որ Aircompany Armenia-ն և «Georgian» ավիաուղիները ընտրել են 737-800BCF-ը, որպեսզի բավարարեն օդային բեռների աճող պահանջարկը իրենց սպասարկվող շուկաներում:

Մեզ համար պատիվ է շարունակել աջակցել նրանց մասնագիտացված բեռնափոխադրումների ընդլայնմանը», - ասաց Boeing Global Services-ի նախագահ և գործադիր տնօրեն` Ստեֆանի Պոուպը:

Boeing 737-800BCF-ն ունի ավելի շատ ծանրաբեռնվածության հնարավորություն` մինչև 23,9 տոննա (52,800 ֆունտ) և թռչում է ավելի հեռու՝ 3,750 կմ (2,025 ծովային մղոն)՝ համեմատած 737 ստանդարդ բեռնատարների հետ: 737-800BCF-ը ունի ավելի քան 250 պատվերներ և պարտավորություններ ավելի քան 20 հաճախորդների կողմից:


20.05.2020 - Չեղարկումներ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պատճառով

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը

02.06.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը ներդրել է ավիատոմսերի ամրագրման Aero Mart համակարգը

Հարգելի գործընկերներ` ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ «Արմենիա» ավիաընկերությունը պայմանագիր է ...

30.11.2019 - Սև ուրբաթ

«Սև ուրբաթ» կապույտ երկնքի սիրահարների համար:

07.06.2019 - Թռչել երջանկությունից, բայց ուղղակի իմաստով. օդանավում արված առաջարկություն

Գևորգ Խաչատրյանը ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Դիանա Խաչատրյանին Armenia ավիաընկերության ինքնաթիռում։