Ձեր գովազդը երկնքում. Արմենիա ավիաընկերությունը ներկայացրեց իր` «Արմենիա»  օդանավի ամսագիրը

Ձեր գովազդը երկնքում. Արմենիա ավիաընկերությունը ներկայացրեց իր` «Արմենիա» օդանավի ամսագիրը

Հուլիսի 11-ին գործունեության մեկ տարվան նվիրված միջոցառման ժամանակ «Արմենիա» ավիաընկերությունը  ներկայացրեց նույնանուն ամսագիրը։
Այն եռալեզու է ու մշտապես ավիաընկերության օդանավերում է։ Ամսագիրը հրապարակվում է եռամսյակային պարբերականությամբ և արդեն հասցրել է սիրվել ուղևորների շրջանակում։

Բովանդակությունը բազմաբնույթ է։ Ներկայացված են հետաքրքիր նորություններ, հոդվածներ ու հարցազրույցներ Հայաստանի, հայկական խոհանոցի, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և այլ ոլորտների մասին։ Ամսագրի էջերում տեղ են գտել դերասան Նարեկ Դուրյանի, երգչուհի Իվետա Մուկուչյանի, ArmComedy հաղորդման հեղինակ-վարողներ Նարեկ Մարգարյանի ու Սերգեյ Սարգսյանի, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի, դերասան Մկրտիչ Արզումանյանի և այլոց հարցազրույցները։
«Արմենիան» արդեն համագործակցում երեք տասնյակից ավել գովազատուների հետ, այդ թվում «Արմենիա Վայն» գինու և  «Կիլիկիա» գարեջրի գործարանները, «Megerian Carpet» ընկերությունը, «Baldinini» և «Hermitage» խանութ սրահները և այլք։
Շնորհանդեսին ներկա էին «Արմենիայի» ընկերները ու գործընկերները

Ստեղծումից մեկ տարի անց, ավիաընկերությունը իր  «Իրականացնելով երեզանքը» կարգախոսին համահունչ տարբեր ուղղություններով կանոնավոր չվերթեր է գործարկել՝  Բեյրութ, Թել-Ավիվ, Միներալնիյե Վոդի, Սալոնիկ, Վորոնեժ, Թբիլիսի։

Բացի դա, «Արմենիայի» օդանավերը նաև չարտերային ուղևորափոխադրումներ են իրականացվում Թեհրանի, Սալոնիկի, Բարսելոնայի, Տիվատի, Ռոդոսի, Բաղդադի, Վենետիկի և մի շարք այլ քաղաքների ուղղությամբ։ Ընկերությւանը հաջողվել է ապահովել բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր ուղևորի, և ընդամենը մեկ տարվա ընթացքում տեղափոխել 65 հազարից ավել ուղևոր։

      


23.06.2016 - Aero Mart ծրագրի շնորհանդեսը տուրիստական գործակալությունների համար

«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 23-ին կազմակերպել է Aero Mart ծրագրի շնորհանդեսը ...

05.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց առաջին չարտերային չվերթը

Այսօր`Հուլիսի 5-ին, «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց իր առաջին չարտերային չվերթը ...

17.05.2017 - Դեպի սուրբ հող` «Արմենիայի» օդանավերով

Ավիաընկերության տոմսերը ուղևորները կարող են ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական www.armeniafly.com կայքից, ինչպես նաև՝ այցելել ավիաընկերության պաշտոնական գրասենյակ, որը գտնվում է Վազգեն Սարգսյան 10 հասցեում: Բացի այդ «Արմենիան» գործակցում է ավելի քան 100 գործակալությունների հետ, և ուղևորը տոմսը կարող է ձեռք բերել իրեն մոտ գտնվող  գործակալությունից:

15.08.2017 - «Արմենիա» ավիաընկերության բիզնես դասի ուղևորները շուրջօրյա մուտքի հնարավորություն ունեն «Զվարթնոցի» բիզնես սրահ

Երևանից Թել-Ավիվ, Սալոնիկ, Վորոնեժ ու Միներալնիե Վոդի թռչող ուղևորները շուրջօրյա մուտքի հնարավորություն ունեն «Զվարթնոցի» բիզնես սրահ