Կանոնավոր չվերթ Սալոնիկի ՝ «Արմենիան» մոտեցնում է Եվրոպան

Կանոնավոր չվերթ Սալոնիկի ՝ «Արմենիան» մոտեցնում է Եվրոպան

«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 22-ին գործարկեց Երևան-Սալոնիկի-Երևան կանոնավոր սեզոնային չվերթը:

Ընկերության ինքնաթիռները այդ ուղղությամբ թռիչքներ են իրականացնում, Ավիափոխադրումների անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) կողմից TCO ((Third Country Operators) վկայագիրը ստանալուց հետո: Թռիչքը իրականացվում է «Ֆեստա» ընկերությունների խմբի հետ համատեղ։  Մի ուղղությամբ ավիատոմսի արժեքը  սկսվում է 184 եվրոյից։ Այն ներառում է 25կգ ուղեբեռ և 7կգ ձեռքի բեռ:

«Արմենիան» կանոնավոր չվերթեր է իրականացնում նաև Թել-Ավիվ, Բեյրութ, Վորոնեժ, Միներալնիյե Վոդի, Թբիլիսի: Բացի դա չարթերային չվերթեր են գործարկվել դեպի Բարսելոնա, Տիվատ, Հերակլիոն, Կոռֆու, Լառնակա, Ռոդոս, Բաղդադ, Թեհրան, Վենետիկ և այլն:

Ուղևորները կարող են տոմսերը ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական www.armeniafly.com կայքից, ինչպես նաև՝ այցելել ավիաընկերության գլխամասային գրասենյակ (Վազգեն Սարգսյան 10): «Արմենիան» համագործակցում է ավելի քան 100 գործակալությունների հետ, որոնցից նույնպես ուղևորը կարող է տոմս ձեռք բերել :


02.06.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը ներդրել է ավիատոմսերի ամրագրման Aero Mart համակարգը

Հարգելի գործընկերներ` ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ «Արմենիա» ավիաընկերությունը պայմանագիր է ...

17.05.2017 - Դեպի սուրբ հող` «Արմենիայի» օդանավերով

Ավիաընկերության տոմսերը ուղևորները կարող են ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական www.armeniafly.com կայքից, ինչպես նաև՝ այցելել ավիաընկերության պաշտոնական գրասենյակ, որը գտնվում է Վազգեն Սարգսյան 10 հասցեում: Բացի այդ «Արմենիան» գործակցում է ավելի քան 100 գործակալությունների հետ, և ուղևորը տոմսը կարող է ձեռք բերել իրեն մոտ գտնվող  գործակալությունից:

10.04.2017 - Հայկական ավիափոխադրողի մուտքը` Բեյրութ. «Արմենիա»-ն նոր երկրներ է «նվաճում»

Արմենիա» ավիաընկերության չվերթի առանձնահատկությունը մատչելի տոմսերն են՝ 320 ԱՄՆ դոլար` երկու ուղղությամբ, 30 կգ ուղեբեռը և օդանավում մատուցվող բարձրակարգ ծառայությունը՝ տաք սնունդ, տեղական արտադրության գինի, գարեջուր, անգամ` էկոնոմ դասում:

07.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը մեկնարկում է կանոնավոր չվերթները

Հուլիսի 7-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը Մինովդի ...