Ժամանակակիցի ու ավանդականի խաչմերուկ՝ Իսրայել

Ժամանակակիցի ու ավանդականի խաչմերուկ՝ Իսրայել

Եթե հրեաների ոչ պաշտոնական հիմնի ՝  “Էրափշն” խմբի “One way ticket” երգի, նման որոշել ես մի ճամփորդությամբ կյանքդ փոխել , ապա Իսրայելը ճիշտ ուղղություն է:  Այստեղ ժամանակակիցն ու ավանդականը միախառնվում են, ստեղծելով հակադրություններով լի, բայց ներդաշնակ կոլորիտ:  Տեղացիները սիրում են կրկնել, որ երկիրը բարգավաճում է, քանզի Երուսաղեմը աղոթում է, Թել-Ավիվը վայելում, իսկ Հայֆան աշխատում:

Երուսաղեմը Մերձավոր Արևելքի ամենահին մայրաքաղաքն է: Այն սրբատեղի է հա՛մ քրիստոնյաների, հա՛մ մահմեդականների , հա՛մ հուդայականություն դավանողների համար: Քաղաքը բաժանված է հին և նոր մասերի: Առաջինում հստակ մշակութային տարանջատումներ են նկատվում չորս ՝ հրեական, հայկական, քրիստոնեական և մուսուլմանական, թաղամասերի միջև: Այստեղ են գտնվում երկու հազարից ավել  պատմամշակութային հուշարձան:  Բացի դա, հենց Երուսաղեմում են Իսրայելի երկու ամենահայտնի զբոսաշրջային վայրերը ՝ «Լացի պատը» և Սուրբ Հարության տաճար:  

Հավատացյալ ես, թե ոչ` բացարձակ կապ չունի, եթե ոտք ես դրել իսրայելական հողին, ապա պետք է տեսնես «Լացի Պատը» ու նամակ թողնես Արարչին: Ահռելի հերթեր են կուտակվում այդ պարզ գործողությունը իրականացնելու համար: Պակաս մարդաշատ չէ նաև Սուրբ Հարության տաճարի տարածքը: Ըստ Աստվածաշնչի այս եկեղեցին կառուցվել է նույն տեղում, որտեղ դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը, ապա հարություն առել:  Հետևապես աշխարհի բոլոր հավատացյալները գալիս են գլուխ խոնարհելու ու աղոթելու:

Ծովափնյա քաղաքի գիշերային կյանքի ռիթմը զգալ ցանկացողներն էլ  գնում են Թել-Ավիվ կամ ճամփորդությունը այնտեղից սկսում: Հենց այս քաղաքի օդանավակայան է «Արմենիա» ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ  իրականացնում Երևան-Թել-Ավիվ և հակառակ ուղղությամբ թռիչքները: Չվացուցակը այստեղ:
Ճամփորդությունը կլինի ոչ միայն հարմարավետ, այլև մատչելի, քանզի տոմսի արժեքը սկսվում է 58 եվրոյից: Օդանավակայանից քաղաքի կենտրոն կամ հարևան քաղաքներ հասնելն էլ բարդ չէ: Թել-Ավիվի տրասպորտային համակարգը զարգացած է: Խոշոր քաղաքներում երթևեկության սակագինը 6,80 շեկել է (1ILS=€0.24). Նույնիսկ շաբաթ օրերին խելահեղ հորձանուտը այս քաղաքում չի դադարում: Կեսգիշերին նոր զարթոնք են ապրում գրախանութներն ու պատկերասրահները, ակումբներն ու սրճարանները, ռեստորաններն ու խանութները: Իսրայելում կեցության ու սննդի գինը կախված է միայն զբոսաշրջիկի ցանկություններից ու գտնվելու վայրից: Մեկ չափահաս մարդու սննդի ծախսերը 12 եվրոյից պակաս չեն լինի, իսկ բնակարանայինները 30 եվրոյից են սկսվում:

Բայց Թել-Ավիվը առանձնանում է նաև նրանով, որ այստեղ մոռանում ես ամեն ինչի մասին: Փորձում ես այցելել բազմաթիվ թանգարաններից, համերգասրահներից ու թատրոններից գոնե մի քանիսը: Նաև տեսնել ստորգետնյա հնագիտական թանգարանը, ֆրանցիստական ս. Պետրոս եկեղեցին , «Անդրոմեդայի քարը», «Կախված ծառը», Երազանքների կամուրջը , «Արբաշ» պուրակը: Իսկ Յաֆֆոյի նավահանգիստը  սրճելու ու տպավորություններով կիսվելու համար է ստեղծված: 

Երուսաղեմից ու Թել-Ավիվից հետո, բնականաբար Հայֆա այցելելու ժամանակն է: Սա «աշխատանքային» քաղաք է և ամենահայտնի զբոսաշրջային վայլը Բահայական այգիներն են: 19 հարկերով կասկադային այգին «Կարամել» լեռան լանջով սահուն իջնում է դեպի ծովափ: Համալիրի ամենավերևում ոսկեզօծ գմբեթներով հսկայական տաճարն է: Տեղացիները պնդում են, որ այգին ստեղծվել է դրախտի նմանությամբ ու հանդիսանում է ներդաշնակության ծննդավայրը:   Հայֆան գրավիչ է նաև իր բազմաբնույթ ու մատչելի ռեստորաններով: Հայտնվելով այտեղ, ցանկանում ես համտեսել ավանդական խոհանոցի բոլոր կերակրատեսակները ' ֆարֆալե, հումուս, շակշուկա, բուրեկասներ, ռեգելաշ, խալա և այլն:
Ճամփորդության վերջում էլ կարելի է ընկղմվել Հորդանան գետը, որտեղ ըստ Աստվածաշնչի կնքվել է Քրիստոսը: Կամ պարզապես պառկել Մեռյալ ծովի աղի ջրերի վրա, որովհետև այստեղ մարմինը չի սուզվում ու  կարդալ բազմաթիվ իսրայելցի գրողներից  մեկի գիրքը:

 

 

 

 


Գեղեցկություն, որից կարելի է խենթանալ: 10-ը ամենահայտնի տեսարժան վայրերը Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին...

Հայաստանը գայթակղում է ոչ միայն իր հնագույն պատմությունով, այլև գեղատեսիլ, տեսարժան վայրերով և առեխծվածային կառույցներով: «Sputnik-Armenia»-ն Ձեր ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի տաս զարմանահրաշ տեսարժան վայրերը, որոնք ամենից շատն են գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը:

XS / MOBILE768px SM / TABLET992px MD / DESKTOP1200px LG / LARGE DESKTOP1600px XL