11  պարտադիր այցելելու վայր Երևանում

11 պարտադիր այցելելու վայր Երևանում

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը «Արմենիա» ամսագրի խնդրանքով մայրաքաղաք այցելող զբոսասաշրջիկների համար առանձնացրել է 11 պարտադիր այցելության վայր: Մասնավորապես խորհուրդ է տրվում

Այցելել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ կարելի է ծանոթանալ պատմական ժամանակագրությանը, տեսնել էրեբունի ամրոցի պեղում ները, ինչպես նաև Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը:

Այցելել Երևանի պատմության թանգարան, որը գտնվում է Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքա-պետարանի շենքում, և ծանոթանալ Երևանի տարբեր ժամանակահատվածների պատմությանը:

Զբոսնել Հանրապետության հրապարակում հատկապես երեկոյան ժամերին և վայելել երգող շատրվանների շոուն:

Մասնակցել «Երևան Սիթի Տուր» երկժամանոց զբոսաշրջային ծրագրին, որի մեկնարկը Ֆրանսիայի հրապարակից է:

Այցելել Երևանի կենդանաբանական այգի, որը զվարճալի և հետաքրքիր վայր է ոչ միայն փոքրիկների` այլև մեծահասակների համար:

Հուշանվերներ գնելու և Երևանի արհեստավորների ձեռագործ իրերին ծանոթանալու համար այցելել Վերնիսաժ /հատկապես շաբաթ,կիրակի օրերին/ կամ զբոսնել Աբովյան փողոցով:

Երևանյան գարեջրատների ժամանակակից կյանքը, ոգին և ռիթմը որսալու համար զբոսնել Պուշկին և Փարպեցի փողոցներով:

Այցելել Մատենադարան, որն ունի հին ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը:

Զբոսնել Հյուսիսային պողոտայով՝ նշանակում է տեսնել ժամանակակից Երևանը. շրջել բազմաթիվ խանութներով, այցելել սրճարաններ և մեկ գավաթ սուրճ ըմպել, լավ ժամանակ անցկացնել ռեստորաններում:

Այցելել Կասկադ համալիր և ծանոթանալ Երևանի ժամանակակից արվեստին, բարձրանալ 572 աստիճան դեպի տեսահրապարակ և վայելել Արարատ լեռան հրաշալի տեսարանը:

Այցելել Գումի շուկա և գնել թարմ միրգ, բանջարեղեն, չիր, լավաշ և այլն:

 

 


Զբոսանք Երևանում

Ընհանրապես դու քեզ կարող ես համարել երջանիկ մարդ, եթե առավոտյան շուտ բացում ես հյուրանոցի սենյակիդ պատուհանները ու աչքերիդ առջև հառնում է 5000 մետր բարձրություն ունեցող ու միշտ ալեհեր «Արարատ» լեռը: «Արարատը» հատկապես գեղեցիկ է հենց առավոտյան ժամերին, երբ օրը դեռ նոր է բացվում ու արևը նոր է արթնանում քնից: Այդ պահին «Արարատը» այնքան պարզ ու մոտ է երևում, որ թվում է՝ բավական է պարզես ձեռքդ ու կարող