Ստավրոպոլի երկրամասի տրամադրությունն ու բացահայտումները

Ստավրոպոլի երկրամասի տրամադրությունն ու բացահայտումները

Միներալնիե Վոդիի օդանավակայանում հյուրերի համար բացվում են Ստավրոպոլի երկրամասի դարպասները:  Առաջին իսկ վայրկյանից քիթը շոյող թարմ օդն ու կանաչի առատությունն խոստանում են դրախտային հանգիստ բարձր լեռների ու բազմաթիվ հանքային աղբյուրների շրջապատում:

       

Այս երկրամասի գեղատեսիլ լանդշաֆտը զարմացնում է իր ռելիեֆներով: Հատկապես առանձնանում է Միներալնիե Վոդիի հարթավայրը, որը շրջապատված է հետաքրքիր ուրվագծեր ունեցող 17 բարձունքներով: Յուրաքանչյուր գագաթ իրեն բնորոշող հետաքրքիր  անունն ունի ` Սուր, Բութ, Ցուլ, Ուղտ, Դաշույն և այլն: Հենց այս լեռներում են գտնվում հայտնի լեռնադահուկային կենտրոններ` Դոմբայը և Պրիէլբրուսյեն, իսկ Էլբրուսի սպիտակ գագաթները դարձել են Ստավրոպոլի հանգստավայրերի խորհրդանիշները: Մեծ Կովկասի հյուսիսային ստորոտին ու Ջինալի գագաթի մոտակայքում իր թևերն է բացել Կիսլովոդսկը: Հենց այս քաղաքում է գտնվում Եվրոպայի ամենամեծ ձեռագործ “Զբոսաշրջային” պուրակը: Այս այգու ամենակարևոր զարդը Վարդերի հովիտն է, որը իր անվանումը ստացել է երեք հեկտար տարածքում ծաղկող բազմագույն ու բազմատեսակ վարդերի շնորհիվ: Վերջերս վերանորոգված Կասկադային աստիճանը, Օդի տաճարը և “Ապակե ցայտ” տաղավարը ակամայից ռոմանտիկ տրամադրություն են առաջացնում, նուրբ հուզմունք արթնացնում ու ստիպում շեքսպիրյան հերոս զգալ: Քնարական տրամադրությունը ուղեկցում է նաև Պյատիգորսկում, որը սերտ կապերով կապված է մեծ գրող Մ.Լերմոնտովի անվան հետ, քանզի հենց այստեղ է տեղի ունեցել մենամարտը, որում վերջինս ընկել է: Ժամանակի ընթացքում զբոսաշրջային վայրի է վերածվել նաև Լերմորտովյան բաղնիքները (1826-1831թթ), դորիկ սյուններով Դիանայի քարայրը (1830-1831թթ) և “Էոլի քնար” տաղավար-ռոտոնդան: Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում Մաշուկ լեռան ստորոտում, ժայռերի արանքում ծվարած “Պրովալ” լիճը: Հենց այս վայրում էր «մեծ կոմբինատոր» Օստապ Բենդերը մուտքավճար պահանջում այցելության համար, որտեղ և տեղադրվեց նրա արձանը 2008թ: 

Ռոմանտիկ ճամփորդության շարունակություն և հատուկ ողջույն կարող է դառնալ նաև Եսենտուկիի սեր և հավատարմություն խորհրդանշող երկու երկաթե սրտերից բախկացած “Սիրո զրոյական կիլոմետր” արձանը: Ըստ ավանդության` այս վայրում պահված երազանքը անպատճառ իրականանում է: Առողջարանային այգու գեղեցիկ շատրվանները, օդային տաղավարները, գեղեցկագույն ծաղկանոցները, Վերին ու Ներքին բաղնիքները, կենտրոնական ինգալյատորը, մեխանոթերապիայի բաժինը, ամառային արևաբուժարանը, պարի ու թենիսի հրապարակները իրենց հերթին յուրահատուկ փայլ են հաղորդում քաղաքին:  Բացի դա, այստեղ շատ են հոգևոր և մշակութային ժառանգության արժեքները ` Գոերգիևսկիյ կուսանոցը, Նիկոլայ Հրաշագործի եկեղեցին ու Ս․ Պանդալիոն Բժշկի տաճարը:  Ի տարբերություն բոլոր նախորդ քաղաքների, Մինիրալնիյե Վոդին բացի պատմամշակութային արժեքներից ունի այլ “այցեքարտեր”  ` Ավիացիոն տեխնիկայի թանգարանը իր հազվագյուտ նմուշներով ու Տյորսկի ծիաբուծարանը իր արաբական երիվարներով, ինչպես նաև Կումայի ափին բազմաոճ ձկնորսությամբ: Ի դեպ, հենց Կուման է նկարագրված Ա. Լեսկովի “Հիացած ճամփորդը” պեոմում: 

 

 


Ժամանակակիցի ու ավանդականի խաչմերուկ՝ Իսրայել

Տեղացիները սիրում են կրկնել, որ երկիրը բարգավաճում է, քանզի Երուսաղեմը աղոթում է, Թել-Ավիվը վայելում, իսկ Հայֆան աշխատում:

XS / MOBILE768px SM / TABLET992px MD / DESKTOP1200px LG / LARGE DESKTOP1600px XL