Վորոնեժի մարզի չբացահայտված գեղեցկությունը

Վորոնեժի մարզի չբացահայտված գեղեցկությունը

Վորոնեժի մարզը խորհրդավոր է ու պատմական գաղտնիքներով պարուրված: Այն վաղուց դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Նրանք գալիս են ծանոթանալու տեղական առասպելներին, հպվելու պատմական արժեքներին, տեսնելու բազմաթիվ ամրոցներն ու վանքերը:

              

Այս մարզի ամենահայտնի զբոսաշրջային վայրը Օլդենբուրգների ամրոցն է: Այն 19-րդ  դարի շինությունն է, ու հասցրել է հյուրընկալել Ռոմանովների: Տեղացիները սիրում են վախեցնել ուրվականների ու անբացատրելի երևույթների մասին  պատմություններով: Միստիցիզմի սիրահարները փորձում են դրանց գոյության ապացույցներ գտնել ամրոցի նկուղային թունելներում: Ֆանտաստիկա չսիրողներն էլ հիանում են պալատական համալիրի շքեղությամբ: Իսկ վարպետներին զարմացնում է նկուղի վառարանը, որը ջերմացրել է այդ հսկայական տարածքը:  
 Զբոսաշրջիկների ու ուխտավորների հոսքը չի դադարում նաև մարզի ամենամեծ Կոստոմարովի  Սպասկիի քարանձավա-վանական համալիր: Այն բաղկացած է հինգ եկեղեցիներից և հենվում է  12 հսկայական սյունների վրա: Ճգնավորների խցերը տեղակայված են եկեղեցիների պատերին:  Այս տարածքում է գտնվում նաև Ապաշխարության քարանձավը: Այստեղ տանող միջանցքի  առաստաղը հետզհետե ցածրանում է: Միայն խոնարհված է հնարավոր մուտք գործել  քարանձավ:
 Պատմության հետ կարելի է հպվել Ծովակալների առափնյա փողոցում: Այս  տարածքը կայսր  Պետրոս Մեծը ընտրել էր ռուսական նավատորմի ստեղծման համար: Նա անձամբ էր  ղեկավարում շինարարությունը, որի ընթացքում 17 անգամ այցելել էր այս քաղաք: Այժմ  գետափը զարդարում են սպիտակ կամարները ու Ուսպենսկի տաճարը: Քաղաքացիների պնդմամբ տաճարն ավերվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Վերականգնողական աշխատանքները սկսվել են 1970թ-ին, սակայն ջրհեղեղների ու ջրահեռացման խնդիրների պատճառով նրանք ընթանում են մինչև այսօր:
Իսկ Պերվոմայսկիյ այգում քաղաքի ամենանոր ու ամենահայտնի զբոսաշրջային վայրն է ` Բլագովեշչենսկի մայր տաճարը: Այս եկեղեցու կառուցումը տևել է տասը տարի: Սա աշխարհի ամենաբարձր ուղղափառ եկեղեցիներից մեկն է: Ամենաբարձր կետը 97 մետրով վեր է ծովի մակարդակից : Իր տպավորիչ չափերից բացի, այն  հայտնի է այստեղ թաղված ս. Մետրոֆանի մասունքներով: Ի դեպ, նա Պետրոս Մեծի աջակիցն էր ու ինքն է օծել ռուսական նավատորմի առաջին նավերը: 
Այս քաղաքում հաճախ են հիշատակում Պետրոս Մեծին ու  ծովագնացությունը: Վորոնեժի ռուսական նավատորմի ծննդավայրը  լինելու մասին է հիշեցնում նաև «Մերկուրիյ» նավի նախագիծը:  Ամառը դրա մոտ կարելի է հասնել նավակով, իսկ ձմեռը սառույցի վրա քայլելով: Առագաստանավի առանձնահատկությունը թեքության անկյունն է, որը խորտակման տպավորություն է ստեղծվում:

 Լուրջ ու հոգևոր մթնոլորտը քաղաքացիները թեթևացրել են հումորային արձաններով ու    հուշարձաններով: Ամենահայտնին «Առողջարար աթոռ №0001» է, որի վրա գրված է.  «Յուրաքանչյուր նստող վարակվում է բարությամբ ու ձերբազատվում է իր գծուծ բնույթից»:  Խորհրդանշական է նաև աթոռը մարզային Դումայի մոտ տեղակայելը: Շուկայում էլ  տեղադրված է մյուս զվարճալի «Վաճառականն ու գնորդը» արձանախումբը: Կոպիտ ու  մինչհեղափոխական երանգներով ձևավորվորումը արձանը ավելի զավեշտալի է դարձնում: 

 Վորոնեժցիները չեն մոռացել նաև կատվասերներին ու շնասերներին: Գավրիիլ Տրոեպոլսկու  նույնանուն վիպակի հերոս Սպիտակ Բիմ Սև ականջ բրոնզե շունիկը դարձել է երեխաների  սիրելի արձանը: Նայելով Բիմին ու նրա շուրջ խաղացող երեխաներին՝ ակամայից բարիանում  ես ու խորասուզվում մանկական հիշողությունների մեջ: Միանգամից հիշում ես բոլոր բարի մուլտֆիլմերը:  Շրջում ես գլուխդ, ու  «Լյուզիկով փողոցի փիսիկը» ժպտում է լուսանկարող զբոսաշրջիկներին:


Ժամանակակիցի ու ավանդականի խաչմերուկ՝ Իսրայել

Տեղացիները սիրում են կրկնել, որ երկիրը բարգավաճում է, քանզի Երուսաղեմը աղոթում է, Թել-Ավիվը վայելում, իսկ Հայֆան աշխատում: