Տեղեկություն

Փոխադրման պայմաններ

Փոխադրման պայմաններ

Հոդված 1  Առանձին արտահայտությունների նշանակությունը

Հոդված 2   Կիրառելիություն

Հոդված 3 Ավիատոմսեր 

Հոդված 4 Ուղեվարձեր, հարկեր, վճարներ և ծախսեր 

Հոդված 5 Ամրագրումներ

Հոդված 6 Օնլայն հաշվառում և նստեցում

Հոդված 7 Մերժում և տեղափոխման սահմանափակում

Հոդված 8 Ուղեբեռ

Հոդված 9 Ժամանակացույցեր, հետաձգում, չվերթերի չեղարկում

Հոդված 10 Փոխհատուցում

Հոդված 11 Վարքն օդանավում

Հոդված 12 Պայմանավորվածություն հավելյալ ծառայությունների համար

Հոդված 13 Ադմինիստրատիվ ձևակերպումներ

Հոդված 14 Հաջորդական փոխադրողներ

Հոդված 15 Պատասխանատվություն վնասի համար

Հոդված 16 Հայցերի և գործողությունների ժամանակի սահմանափակում

Հոդված 17 Այլ պայմաններ/դրույթներ 

Հոդված 18 Փոփոխություն և հեռացում 

Հոդված 19 Մեկնաբանություն

Հոդված 20 Իրավասության շրջանակ

 

 ՀՈԴՎԱԾ 1 ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Տվյալ պայմաններում հետևյալ առանձին արտահայտությունները նշանակում են․

Մենք, մեր, ինքներս, մեզ  նշանակում է  «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն։  

Դուք, Ձեր, Ինքներդ նշանակում է ցանկացած մարդ, բացի անձնակազմի անդամներից, ովքեր տեղափոխվում են կամ պետք է տեղափոխվեն օդանավով՝ համաձայն ավիատոմսի (տե՛ս նաև «Ուղևոր»)։   

Կանգառի համաձայնեցված վայրերն  այն վայրերն են՝ բացառությամբ թռիչքի և վայրէջքի վայրերից, որոնց մասին նշված է ավիատոմսում կամ ցուցադրվում է 
«Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի ժամանակացույցում որպես ուղևորի երթուղու ծրագրված կանգառի վայրեր։

Ավիաընկերության ցուցիչ կոդը  երկու (RM) կամ երեք(NGT) տառի համադրություն է,  որոնք նույնացնում են «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն։ Լիազոր գործակալը ուղևորների սպասարկման գործակալն է, ով նշանակվել է «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի կողմից՝ ներկայացնելու ավիաընկերության օդային ուղևորափոխադրումների ծառայությունը:

Ուղեբեռը ուղևորի անձնական սեփականությունն է, որը նրան ուղեկցում է ճամփորդության ժամանակ։ Այլ կերպ չձևակերպվելու պարագայում, այն կազմված է և՛ Հաշվառված և՛ Չհաշվառված ուղեբեռից։

Ուղեբեռի հաշվառումը Ավիատոմսի այն մասն է, որը վերաբերում է ուղևորի Գրանցված Ուղեբեռի տեղափոխմանը։

Ուղեբեռի նույնականացում պիտակը փաստաթուղթը է, որը տրամադրվում է «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի կողմից և ամրացվում է ուղևորի Հաշվառված ուղեբեռին՝ այն ճանաչելու նպատակով։

Նստեցման կտրոնը օնլայն հաշվառման ժամանակ ուղևորին տրվող փաստաթուղթ է, որը թույլ է տալիս նրան օդանավ նստել և զբաղեցնել իր համար  սահմանված տեղն օդանավում։

 

Ձեռքի ուղեբեռը ուղևորի ցանկացած ուղեբեռն է, բացի Հաշվառված ուղեբեռից (ուղևորը իր ձեռքի ուղեբեռն իր հետ օդանավի սրահ է տանում)։    

Փոխադրում նշանակում է ուղևորի և/կամ ուղեբեռի փոխադրում օդով։ 

Փոխադրող նշանակում է օդային փոխադրող․ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ից (RM/NGT) բացի, փոխադրող հանդիսանում է նաև այն ավիաընկերությունը, որի ցուցիչ կոդը հայտնվում է Ձեր Ավիատոմսում կամ Կապակցող Ավիատոմսում։ 

Փոխադրողի Կանոնակարգը այն պայմանների ամբողջությունն է(բացի այս Պայմաններից), որոնք հրապարակված են «Արմենիա ավիաընկերություն» ՍՊԸ-ի կողմից  և ուժի մեջ են մտնում ավիատոմսի տրամադրման պահից՝ կարգավորելով ուղևորների և/կամ ուղեբեռի  փոխադրումը և պետք է ներառեն բոլոր գործող սակագները։ 

Հաշվառված ուղեբեռն այն ուղեբեռն է, որի հանդեպ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն պարտավորվում է հսկողություն իրականացնել և որի համար մենք թողարկել ենք ուղեբեռի նույնականացման պիտակ (Հաշվառված ուղեբեռը փոխադրվում է օդանավի պահոցում)։ Հաշվառման վերջնաժամկետը «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի կողմից սահմանված ժամանակային սահմանափակումն է, մինչև որը դուք պետք է ավարտած լինեք հաշվառման պաշտոնական գործընթացը և ստացած լինեք ձեր նստեցման կտրոնը։ 

Երեխան այն անձն է, ով երկու տարեկանից բարձր է մինչև ճամփորդության մեկնարկը, բայց ոչ ավելի, քան 12 տարեկան՝ ճամփորդության մեկնարկի պահին։ 

Համատեղ ցուցիչով թռիչքը/ Code Share Flight այն թռիչքն է, որն իրականացվում է մի փոխադրողի կողմից, որի վերաբերյալ մենք տրամադրում ենք Ավիատոմս՝ մեր Ավիաընկերության ցուցիչ կոդով՝ համաձայն «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի և փոխադրողի միջև համաձայնագրի։ 

Փոխադրման պայմանները Փոխադրման Պայմանները ուղևորի և ուղեբեռի համար  Փոխադրման Պայմանների ամբողջությունն է։

Պայմանագրի պայմանները այն դրույթներն ու պայմաններն են, համաձայն որոնց կատարվում է Ձեր փոխադրման պայմանագիրը և որոնք ներառված կամ մատուցված են Ձեր Ավիատոմսի կամ Ստացականի մեջ, որը ներառում է տեղեկանք Փոխադրման ընդհանուր դրույթների վերաբերյալ։ 

Հաստատված  ամրագրում նշանակում է, որ ուղևորն ունի ավիատոմս, որը պարունակում է ՝

  • Տպագիր ավիատոմսի դեպքում թռիչքի ճշգրիտ համարը, ամսաթիվը և ժամը և "OK" նշանագրությունը համապատասխան տեղում, կամ, 
  • Էլեկտրոնային ավիատոմսի կամ առանց թղթի տրանսպորտային փաստաթղթի դեպքում ցուցում, որ ամրագրումն իրականացվել է և հաստատվել։ 

Կապակցված ավիատոմսը  Ձեզ տրված ավիատոմսն է այլ Ավիատոմսի հետ միասին, որոնք միասին կազմում են փոխադրման մեկ ընդհանուր պայմանագիր։

Կապակցված թռիչքը  նույն կամ  կապակցված ավիատոմսով թռիչքն է։

Կոնվենցիա նշանակում է, որ հետևյալ գործիքներից ցանկացածը կիրառելի են փոխադրման պայմանագրի համար՝

  • Օդային միջազգային փոխադրմանը  վերաբերող որոշակի պայմանների միավորման մասին կոնվենցիա․ ստորագրված Վարշավայում՝ 1929թ․ հոկտեմբերի12-ին (այսուհետ՝ Վարշավայի կոնվենցիա),
  • Վարշավայի կոնվենցիա՝ փոփոխված Հաագայում՝ 1955թ․ սեպտեմբերի 28-ին։ 
  • Վարշավայի կոնվենցիա՝ փոփոխված Մոնրեալի No 1 Հավելյալ արձանագրությամբ (1975),
  • Վարշավայի կոնվենցիա՝ փոփոխված Հաագայում և Մոնրեալի No 2 Հավելյալ արձանագրությամբ (1975),
  • Վարշավայի կոնվենցիա՝ փոփոխված Հաագայում և Մոնրեալի No 4 Հավելյալ արձանագրությամբ (1975),
  • Վարշավայի կոնվենցիայի հավելված՝ Պայմանագրային փոխադրողից բացի այլ Անձի կողմից իրականացվող օդային միջազգային փոխադրմանը  վերաբերող որոշակի պայմանների միավորման համար` ստորագրված Գվադալախարայում՝ 1961թ․ սեպտեմբերի 18-ին։
  • Մոնրեալի կոնվենցիայի հղումը Օդային միջազգային փոխադրմանը  վերաբերող որոշակի պայմանների միավորման մասին կոնվենցիային՝ ստորագրված Մոնրեալում, Կանադա՝ 1999թ․ մայիսի 18-ին։ 

Էլեկտրոնային կտրոնը էլեկտրոնային թռիչքի կտրոնն է՝ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի տվյալների շտեմարանում պահվող Էլեկտրոնային ավիատոմսի համար։ Էլեկտրոնային ավիատոմս նշանակում է Ստացական, որը տրամադրվում է «Արմենիա ավիաընկերություն» ՍՊԸ-ի կողմից կամ ընկերության անունից, Էլեկտրոնային կտրոնները և, եթե կիրառելի է, նստեցման փաստաթուղթ։ 

Վերջնական նպատակակետը հաշվառման ժամանակ  ավիատոմսում նշված նպատակակետն է, իսկ կապակցված թռիչքների դեպքում՝ վերջին թռիչքի նպատակակետը։ 

Թռիչքի կտրոնը «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի կողմից տրված ավիատոմսի այն հատվածն է, որտեղ նշված է «good for passage»  կամ Էլեկտրոնային ավիատոմսի դեպքում Էլեկտրոնային  կտրոնը և ցույց է տալիս կոնկրետ տեղերը, որոնց միջև ուղևորը պետք է փոխադրվի։ 

Թռիչքի հատված/ Flight Segment նշանակում է երկու տեղերի միջև փոխադրման այն մասը, որն իրականացվում է «Արմենիա ավիաընկերություն» ՍՊԸ-ի կամ այլ փոխադրողի կողմից։ 

Ֆորս Մաժոր  նշանակում է փոխադրողի և/կամ ուղևորի վերահսկողությունից դուրս գտնվող անսովոր և չնախատեսված հանգամանքներ, որոնց հետևանքներից հնարավոր չէ խուսափել՝ նույնիսկ բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման պարագայում։ 

Նորածին/ Infant նշանակում է անձ, ով երկու տարեկանից փոքր է՝ նախքան թռիչքի յուրաքանչյուր հատվածի սկսվելը։  

Երթուղի/ ստացական Itinerary/Receipt  նշանակում է փաստաթուղթ  կամ փաստաթղթեր՝ տրված «Արմենիա ավիաընկերություն» ՍՊԸ-ի կամ Լիազորված գործակալների կողմից ուղևորների, ովքեր ճամփորդում են էլեկտրոնային ավիատոմսերով։ Այն կարող է տրվել թղթով, ֆաքսով, էլեկտրոնային փոստով կամ հանձնվել էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային ավիատոմսը պարունակում է ուղևորի անունը, թռիչքի մասին տեղեկություն և ծանուցում։ Այս փաստաթուղթը պետք է պահպանվի ուղևորի կողմից և տեղափոխվի ողջ ճամփորդության ընթացքում։ 

Նորմալ սակագինը  կոնկրետ դասում (բիզնես կամ էկոնոմ) փոխադրում իրականացնելու համար նախատեսված վճարն է և ցանկացած այլ վարձ, որը ձևակերպված և հրապարակված է որպես ավիատոմսի սակագին։

Պայմանագրի պայմանների մասին ծանուցումները, որոնք ներառված են քաղվածքում, այն հայտարարություններն են, որոնք նեռարված են կամ ներկայացված են ձեր Ավիատոմսի միջոցով կամ Ստացականով` նույնականացված որպես այդպիսին և որոնք ներառված են քաղվածքում, այս փոխադրման պայմաններում և ծանուցումներում։ 

Ուղևորն այն անձն է( բացի անձնակազմի անդամներից), ով փոխադրվում է կամ պետք է փոխադրվի օդանավով՝ փոխադրողի համաձայնությամբ։ 

Ուղևորի կտրոն ուղևորի ավիատոմսի և  ուղեբեռի հաշվառման հատվածն է, որը հանդիսանում է ուղևորի գրավոր ապացույցը փոխադրման պայմանագրի մասին:

Ուղևորի ավիատոմս փոխադրողի կողմից տրված ավիատոմսի այն մասն է, որն ապահովում է ուղևորի փոխադրումը։ 

Մեկնման վայրն այն օդանավակայանն է, որտեղից ճամփորդությունը սկսվում է՝ ինչպես նշված է ավիատոմսում։ 

Նպատակակետն  այն օդանավակայանն է, ուր ուղևորը հասնում է որպես վերջնական կանգառ՝ ինչպես նշված է ավիատոմսում։ 

Երթուղու փոփոխում նշանակում է երթուղու փոփոխություն (ներառված սկզբնակետը, նպատակակետը, կանգառը կամ կապակցման կետերը), վճարի, փոխադրող(ներ)ի, ծառայության դասի, թռիչքի կամ ամսաթվի, որը սկզբնապես տրվում է ավիատոմսի վրա (չի կիրառվում «բաց» տիպի ավիատոմսի համար)։

SDR նշանակում է Փոխառության Հատուկ Իրավունք (հաշվի միավոր)՝ սահմանված Արժույթի Միջազգային հիմնադրամի կողմից։ 

Հատուկ սակագինը/ Special Fare ցանկացած վարձ է, որը տարբեր է սակագնից։

Կանգառը ուղևորի կողմից նախատեսված ճամփորդության կանգառ է՝ մեկնման վայրի և նպատակակետի միջև։ Սակագինը հրապարակված  ուղեվարձեր, գանձումներ և/կամ ավիաընկրության կողմից ներկայացված տվյալ  Փոխադրման պայմաններն է՝ համապատասխան լիազոր մարմինների կողմից՝ ըստ պահանջի։  

Ավիատոմսի վավերականության ժամկետ այն ժամանակահատվածն է, որի համար ավիատոմսը վավեր է ուղևորի ճամփորդության համար։  

Ավիատոմս «Ուղևորի ավիատոմս և ուղեբեռի հաշվառում» վերնագրով փաստաթուղթը կամ էլեկտրոնային տոմսն է՝ յուրաքանչյուր դեպքում տրված ուղևորին մեր կողմից կամ մեր կողմից լիզորված գործակալի կողմից։ 
Ավիատոմսը ներառում է Պայմանագրի պայմանները, Կտրոնները և Ծանուցումները։ Ավիատոմսի վավերականության ժամկետն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ավիատոմսը վավեր է ուղևորի ճամփորդության համար։

Չհաշվառված ուղեբեռ ձեր ցանկացած ուղեբեռն, որը հաշվառված չէ տոմսում։  

2. Հոդված 2 – ԿԻՐԱՌԵԼԻՈւԹՅՈւՆ

2.1 Ընդհանուր

Բացառությամբ  Հոդված 2.2, 2.4 և 2.5-ում ներկայացված դեպքերի, մեր Փոխադրման պայմանները կիրառելի են միայն այն թռիչքների կամ թռիչքների այն հատվածների վրա, որոնց Ավիատոմսի փոխադրողի դաշտում նշված է  մեր անունը  («Արմենիա ավիաընկերություն» ՍՊԸ) կամ Ավիաըներության ցուցիչ կոդը (RM)։ 

2.2 Չարթերային չվերթեր

Եթե փոխադրումն իրականացվում է համաձայն չարթերի պայմանագրի, տվյալ Փոխադրման պայմանները գործում են միայն այնքանով, որքանով ընդգրկված են հավելվածի կամ այլ միջոցներով՝ չարթերի համաձայնագրում կամ Ավիատոմսում։ 

2.3 Code Shares

Որոշ ծառայությունների համար մենք ունենք պայմանավորվածություն այլ փոխադրողների հետ, որը «Code Shares» է կոչվում։ Սա նշանակում է, որ նույնիսկ եթե դուք ունեք ամրագրում մեզ մոտ և ավիատոմսում նշված է մեր՝ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ անվանումը կամ որպես փոխադրող նշված է ավիաընկերության ցուցիչ կոդը (RM), մեկ այլ փոխադրող կարող է իրականացնել թռիչքը։ Նման համաձայնության պարագայում մենք Ձեզ կառաջարկենք այն ավիափոխադրողին, որը ձեր ամրագրման պահին կլինի օդանավի շահագործողը։

2.4 Գերիշխող օրենք 

Այս Փոխադրման պայմանները կիրառելի են քանի դեռ չեն հակասում մեր սակագներին կամ կիրառելի օրենքին, ըստ որի սակագները կամ օրենքները գերակշիռ դիրքում եմ։ Եթե այս Փոխադրման պայմանների  որևէ դրույթ անվավեր է ցանկացած գործող այլ օրենքի համաձայն, մյուս դրույթներն, այնուամենայնիվ, ուժի մեջ են մնում։

2.5 Պայմանները կանոնների նկատմամբ գերակա դիրքում են

Եթե տվյալ Փոխադրման պայմաններում նշված չէ հակառակը, ապա որոշակի խնդիրների հետ առնչվելիս, եթե սույն Փոխադրման պայմաններում ու ցանկացած այկ կանոններում առկա են անհամապատասխանություններ, տվյալ Փոխադրման պայմանները պետք է գերակա դիքում լինեն։

 3.1 Ընդհանուր դրույթներ

3.1.1 «Արմենիա» ավիաընկերությունը փոխադրում կապահովի միայն այն Ուղևորի համար, ում անունը նշված է Ավիատոմսում և ով ներկայացնում է համապատասխան նույնականացման փաստաթուղթ։ 

3.1.2 Ավիատոմսը չի կարող փոխանցվել մեկ անձից մյուսին։ 

3.1.3  Որոշ ավիատոմսեր վաճառվում են զեղչված ուղեվարձերով, որոնք կարող են ենթակա չլինել վերադարձման՝ մասամբ կամ ամբողջովին։ Դուք պետք է ընտրեք այն ուղեվարձերը, որոնք համապատասխանում են ձեր կարիքներին։ 

3.1.4 Եթե դուք ունեք 3.1.3 կետում նկարագրված ավիատոմս, սակայն չեք կարող մասնակցել ավիատոմսում նշված չվերթին ֆորս մաժորի պատճառով, ապա ավիաընկերության գրասենյակ անհապաղ դիմելու և Ֆորս մաժորի մասին լիարժեք ապացույց ներկայացնելու պարագայում,  մենք ձեզ կտրամադրենք չփոխհատուցվող ավիատոմսի արժեքի չափով ավիատոմս՝ մեր հետագա չվերթերով ճամփորդելու նպատակով (ենթակա է ադմինիստրատիվ վճարի  ողջամիտ նվազեցման)։ 

3.1.5 Ավիատոմսը հանդիսանում է և մնում է թողարկող փոխադրողի սեփականությունը։  

3.1.6 Բացառությամբ Էլեկտրոնային ավիատոմսի, ավիաընկերությունը չի կարող իրականացնել ձեր փոխդրումը,քանի դեռ չեք ներկայացրել վավերական Ավիատոմս, որը պարունակում է Թրիչքի կտրոն տվյալ թռիչքի համար և բոլոր մնացած չօգտագործված Թռիչքի կտրոնները և Ուղևորի կտրոնը։ Ի հավելումն, դուք իրավունք չունեք փոխադրվելու, եթե ներկայացված Ավիատոմսը վնասված է կամ փոփոխված է ոչ մեր կամ մեր կողմից լիազորված գործակալի կողմից։ 

Էլեկտրոնային ավիատոմսի պարագայում, Դուք իրավունք չունեք փոխադրվելու, քանի դեռ չեք ներկայացրել ճշգրիտ նույնականացման փաստաթուղթ և եթե վավերական Էլեկտրոնային ավիատոմսը պատշաճ կերպով տրամադրված չէ Ձեր անունով։ 

3.1.6(a) Ձեր կողմից Ավիատոմսի (դրա մի մասի) կորստի, վնասվելու կամ Ուղևորի կտրոնը և այլ չօգտագործված Թռիչքի կտրոններ պարունակող ավիատոմսը չներկայացնելու պարագայում, Ձեր դիմումի համաձայն մենք կփոխարինենք նման Ավիատոմսը   (կամ դրա մի մասը)՝ տրամադրելով նոր Ավիատոմս՝ պայմանով, որ կա տվյալ պահին հեշտությամբ պարզվող ապացույց, որ Ավիատոմսը, որը վավերական է թռիչք(ներ)ի համար պատշաճ կերպով տրամադրվել է, և Դուք ստորագրել եք համաձայնագիր փոխհատուցելու մեզ ցանկացած ծախսերի և կորուստների համար՝ մինչև  բնօրինակ ավիտոմսի արժեքը, որոնք պարտադիր և ողջամտորեն առաջացել են մեր կամ մեկ այլ ավիափոխադրողի կողմից՝ տոմսի պայմանների չարաշահման պարագայում։ Մենք չենք պահանջի Ձեզանից նման փոխհատուցում որևէ նման կորուստի համար, որը մեր սեփական անփութության արդյունքն է։ Թողարկող փոխադրողը կարող է պահանջել վարչական վճար նման ծառայության դիմաց, քանի դեռ կորուստը կամ ավիատոմսի վնասվելը չի հանդիսանում թողարկող փոխադրողի կամ նրա գործակալի անփութության արդյունք։ 

3.1.6(b) Այն դեպքերում, երբ նման ապացույցը հասանելի չէ կամ Դուք չեք ստորագրում նման համաձայնագիր, Ավիատոմսը թողարկող փոխադրողը կարող է Ձեզանից պահանջել վճարել ընդհուպ մինչև ավիատոմսի ամբողջական արժեքը՝ փոխարինման ենթակա Ավիատոմսի համար՝ եթե թողարկող փոխադրողը բավարարված է,  որ կորած կամ վնասված Ավիատեմսը չի օգտագործվել մինչև դրա վավերականության ժամկետի լրանալը։ 

3.1.7 Ավիատոմսը արժեքավոր է, և Դուք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեք այն ապահով պահպանելու համար և համոզվելու, որ այն չի վնասվի։  

3.2 Վավերականության ժամկետ

3.2.1 Բացառությամբ Ավիատոմսում, այս Պայմաններում կամ  կիրառելի Սակագներում նշված դեպքերից (ինչը կարող է սահմանափակել ավիատոմսի վավերականության ժամկետը, որի դեպքում սահմանափակումը նշված կլինի Ավիատոմսում), Ավիատոմսը վավերական է՝

3.2.1 (a)  մեկ տարի՝ տրման ամսաթվից սկսած կամ

3.2.1 (b) ենթակա է օգտագործման առաջին չվերթի համար՝ մեկ տարվա ընթացքում՝ տրման ամսաթվից սկսած։ 

3.2.2 Եթե Ձեզ խոչընդոտել են ճամփորդել Ավիատոմսի վավերականության ժամկետի ընթացքում, քանի որ այն ժամանակ, երբ Դուք պահանջել եք ամրագրում, հնարավոր չի եղել ամրագրում կատարել մեր կողմից, ապա նման Ավիատոմսի վավերականության ժամկետը կերկարաձգվի, կամ Դուք կստանաք փոխհատուցում՝ Հոդված 10-ի համաձայն։  

3.2.3 Եթե արդեն սկսել եք Ձեր ճամփորդությունը, սակայն Ձեզ խոչընդոտել են Ավիատոմսի վավերականության ժամկետում ճամփորդել՝ հիվանդության պատճառով, մենք կարող ենք Ավիատոմսի վավերականության ժամկետը երկարաձգել մինչ այն ամսաթիվը, երբ Դուք կկարողանաք ճամփորդել կամ մինչև մեր առաջին թռիչքն այդ ամսաթվից հետո՝ այն տեղից, որտեղից ճամփորդությունը վերսկսվում է, այն տեղում, որը հասանելի է ծառայությունների այն դասում, որի համար վճարվել է ուղեվարձը։ Հիվանդությունը պետք է հաստատվի բժշկի կողմից՝ համապատասխան բժշկական փաստաթղթով։ Եթե թռիչքի կտրոնները մնում են Ավիատոմսում կամ Էլեկտրոնային ավիատոմսի պարագայում՝ էլեկտրոնային կտրոնը պարունակում է մեկից ավելի Կանգառներ, ապա այդ Ավիատեմսի վավերականությունը չի կարող երկարաձգվել ավելի, քան երեք ամսով՝ այդ վկայականի վրա նշված ամսաթվից։ Նման պայմաններում, մենք նույն կերպով կերկարացնենք Ձեզ ուղեկցող՝ Ձեր ընտանիքի անմիջական անդամներ հանդիսացող անձանց Ավիատոմսերի վավերականության ժամկետը։ 

3.2.4 Ուղևորի՝ երթուղու ընթաղքում մահվան դեպքում, ուղևորին ուղեկցող անձանց Ավիատոմսերը կարող են փոփոխվել՝ նկատի չունենալով մնալու նվազագույն ժամկետը կամ երկարեցնելով վավերականությունը։ Ճամփորդությունը սկսած Ուղևորի՝ անմիջական ընտանիքի անդամի մահվան դեպքում, Ուղևորի կամ նրա անմիջական ընտանիքի անդամների Ավիատոմսերը նույնպես կարող են փոփոխվել։ Ցանկացած նման փոփոխություն պետք է կատարվի մահվան վավերական վկայականը ներկայացնելու դեպքում. վավերականության նմանատիպ ցանկացած երկարաձգում պետք է չգերազանցի 45 (քառասունհինգ) օրը՝ մահվան ամսաթվից սկսած։ 

3.3 Կտրոնի Կարգը և Կիրառումը 

3.3.1 Ավիատոմսը, որը Դուք ձեռք եք բերել, վավերական է  միայն այն փոխադրման համար, որը նշված է Ավիատոմսում,  վերջինում նշված մեկնման վայրից մինչև նպատակակետը՝ ցանկացած Համաձայնեցված կանգառների միջոցով։ Վարձը, որը Դուք վճարել եք,  հիմնված է մեր Սակագների վրա՝ Ավիատոմսում նշված փոխադրման համար։ Այն կազմում է Ձեզ հետ ստորագրվող մեր պայմանագրի հիմնական մասը։ Ավիատոմսը չի գործի և կկորցնի իր վավերականությունը, եթե բոլոր կտրոնները չօգտագործվեն՝ Ավիատոմսում տրամադրված հերթականության համաձայն։ 

3.3.2 Եթե Դուք ցանկանում եք փոփոխել Ձեր փոխադրման  որևէ կետ,  ապա անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ։ Ձեր նոր ավիատոմսի փոխադրման ուղեվարձը կհաշվարկվի, որից հետո Դուք կարող եք կամ վճարել նոր արժեքը, կամ պահպանել Ձեր նախնական Ավիատոմսը։  Եթե Ձեզանից պահանջվի փոփոխել ձեր փոխադրման որևէ ասպեկտը՝ ֆորս մաժորի հետևանքով, կրկին անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ. Մենք կգործադրենք բոլոր ջանքերը՝ Ձեզ հաջորդ Կանգառ կամ Նպատակակետ փոխադրելու համար՝ առանց ուղեվարձը վերահաշվարկելու։ 

3.3.3 Եթե Դուք փոփոխեք Ձեր փոխադրումն առանց մեր համաձայնագրի, մենք կգնահատենք ձեր փաստացի ճանապարհորդության ճիշտ գինը։ Դուք ստիպված կլինեք վճարել Ձեր վճարած արժեքի և ձեր կողմից վերանայված փոխադրման արժեքի միջև առկա ցանկացած տարբերության համար։ Մենք կփոխհատուցենք տարբերությունը, եթե նոր գինն ավելի ցածր է, բայց հակառակ դեպքում Ձեր կողմից չօգտագործված Կտրոններն արժեք չունեն։ 

3.3.4 Տեղեկացնում ենք, որ, եթե փոփոխությունների որոշ տեսակներ չեն հանգեցնի ուղեվարձի փոփոխության, ապա այլ տեսակներ, ինչպիսիք են  մեկնման վայրի փոփոխությունը (օրինակ՝ եթե չեք օգտագործել թռիչքի առաջին հատվածը) կամ Ձեր ճամփորդության ուղղության փոփոխությունը,  կարող են հանգեցնել արժեքի բարձրացման։ Շատ ուղեվարձեր վավեր են Ավիատոմսում նշված ամսաթվերի և թռիչքների համար և կարող են ընդհանրապես չփոփոխվել կամ փոփոխվել միայն հավելյալ վճարի դեպքում։ 

3.3.5 Յուրաքանչյուր Թռիչքի Կտրոն, որը ներառված է ձեր Ավիատոմսում, կընդունվի փոխադրման համար՝ այն ծառայության դասում, ամսաթվին և թռիչքի համար, որի համար նստատեղ է ամրագրվել։ Երբ Ավիատոմսը տրվում է առանց որոշակի ամրագրման, նստատեղի ամրագրումը կարող է դառնալ մեր Սակագների և պահանջված թռիչքի նստատեղերի հասանելիության առարկա։  

3.3.6 Խնդրում ենք հաշվի առնել, որ եթե Դուք չներկայանաք թռիչքին՝ առանց մեզ նախապես տեղեկացնելու, մենք կարող ենք չեղարկել ձեր վերադարձը կամ հետագա ամրագրումները։ Սակայն եթե Դուք նախապես մեզ տեղեկացնեք, մենք չենք չեղարկի Ձեր հետագա թռիչքի ամրագրումները։ 

3.4 Փոխադրողի Անվանումը և Հասցեն

Մեր անվանումը Ավիատոմսում կարող է կրճատվել մինչև մեր Ավիաընկերության ցուցիչ կոդ կամ այլ կերպ։ Մեր հասցեն պետք է համարվի մեկնման օդանավակայանը, որը ցույց է տրվում մեր առաջին կրճատ անվանման դիմաց՝ Ավիատոմսի «փոխադրող» հատվածում, կամ, Էլեկտրոնային ավիատոմսի պարագայում՝ այնպես, ինչպես նշված է Երթուղու անդորրագրի առաջին մասում։ 

4. Հոդված 4 – Ուղեվարձեր, Հարկեր, Տուրքեր և Գանձումներ 

4.1 Ուղեվարձեր

Ուղեվարձերը գործում են միայն օդանավակայանի սկզբնակետից մինչև Նպատակակետի օդանավակայան փոխադրման համար, քանի դեռ հակառակը հստակ ներկայացված չէ։ Ուղեվարձերը չեն ներառում ցամաքային տրանսպորտի սպասարկումը օդանավակայանների միջև և օդանավակայանների և քաղաքի տերմինալների միջև։ Ձեր ուղեվարձը հաշվարկվելու է մեր Սակագնի համաձայն, որն ուժի մեջ է մտնելու ուղևորության համար ձեր ավիատոմսի դիմաց վճարելու ամսաթվից` որոշակի ամսաթվերի և դրանում ցույց տրված երթուղու համար:Եթե փոխեք ձեր երթուղին կամ ճանապարհորդության ամսաթվերը, դա կարող է ազդել վճարվող ուղեվարձի վրա:

4.2 Հարկեր, վճարներ և տուրքեր

Կիրառելի հարկերը, տուրքերն ու գանձումները, որոնք սահմանված են կառավարության, այլ գերատեսչությունների կամ օդանավակայանի օպերատորի կողմից, ենթակա են վճարման ուղևորի կողմից: Ձեր ավիատոմսը ձեռք բերելու ժամանակ Ձեզ կտեղեկացնեն հարերի, վճարների և տուրքերի մասին, որոնք ներառված չեն ուղեվարձի մեջ, որոնց մեծ մասը սովորաբար առանձին նշված են Ավիատոմսում։   Հարկերը, վճարներն ու տուրքերը, որոնք կիրառվում են օդային ճամփորդության դեպքում, անընդհատ փոփոխվում են և կարող են կիրառվել Ավիատոմսի տրամադրումից հետո․ դուք պարտավոր կլինեք վճարել դրանք։ Նմանապես, եթե Ձեր կողմից Ավիատոմսի ձեռքբերման ժամանակ մեզ վճարված որևէ հարկ, վճար կամ տուրք հանվել կամ կրճատվել են և այլևս չեն գործում կամ ավելի փոքր գումար պետք է վճարվի, Դուք իրավունք ունեք փոխհատուցում ստանալ։ 

4.3 Արժույթ

Հարկերը, տուրքերն ու գանձումները  պետք է վճարվեն այն երկրի արժույթով, որտեղ Ավիատոմսը ձեռք  է բերվում, քանի դեռ մեր կամ մեր կողմից լիազորված գործակալի կողմից չի նշվում այլ արժույթ՝ վճարման պահին կամ դրանից առաջ (օրինակ տեղական արժույթի ոչ փոխանակելիության պարագայում)։

5. Հոդված 5 – Ամրագրումներ

5.1 Ամրագրման պահանջներ 

5.1.1 Մենք կամ մեր Լիազորված գործակալը կգրանցենք Ձեր ամրագում(ներ)ը։ Ձեր պահանջով մենք կտրամադրենք ձեր ամրագում(ներ)ի գրավոր հաստատում։ 

5.1.2 Որոշակի ուղեվարձեր ունեն պայմաններ, որոնք սահմանափակում կամ ընդլայնում են ամրագում(ներ)ը հետաձգելու կամ չեղարկելու Ձեր իրավունքը։  

5.2 Ավիատոմսերի ժամկետների սահմանափակումը

Եթե դուք չեք վճարել Ավիատոմսի համար նախքան նշված տոմսերի սահմանված ժամկետը, այնպես, ինչպես մենք կամ մեր լիազոր գործակալը խորհուրդ է տվել, մենք կարող ենք չեղարկել ձեր ամրագրումը:

5.3 Անձնական տվյալներ

Դուք գիտակցում եք, որ Ձեր անձնական տվյալները տրվել են հետևյալ նպատակով. Ձեր ճամփորդության հետ կապված՝ ամրագրում կատարելու, Ավիատոմս ձեռք բերելու, օժանդակ ծառայություններ տրամադրելու, ծառայություններ մշակելու և մատուցելու, ներգաղթի և մուտքի կարգի հեշտացման և տվյալները պետական գործակալություններին հասանելի դարձնելու։ Այս նպատակներով Դուք մեզ թույլտվություն եք տալիս  պահպանել և օգտագործել այդ տվյալները՝ մեր սեփական գրասենյակներին, տուրիստական գործակալություններին, որոնք տրամադրում են Ավիատոմսը, պետական գործակալություններին, այլ փոխադրողների կամ վերոնշյալ ծառայություններն ապահովողներին փոխանցելու համար։ 

5.4 Նստեցում

Մենք կփորձենք ապահովել Ձեր՝ նստատեղերի վերաբերյալ պահանջը, սակայն մենք չեն կարող երաշխավորել որևէ կոնկրետ նստատեղի տրամադրումը։ Մենք հնարավորություն ունենք նշանակել կամ վերանշանակել նստատեղերը ցանկացած ժամանակ՝ նույնիսկ օդանավի նստեցումից հետո։ Դա կարող է անհրաժեշտ լինել գործառնական, ապահովությամբ կամ անվտանգությամբ պայմանավորված։ 

5.5 Ամրագրումների վերահաստատում 

5.5.1 Մենք չենք պահանջում վերահաստատում՝ «Արմենիա ավիաընկերությ ան» թռիչքների համար։ Եթե այլ փոխադրողները պահանջում են ուղևորին վերահաստատել մեկնման կամ վերադարձի ամրագրումները, նման պահանջների կատարման ձախողումը իրավունք է տալիս փոխադրողներին չեղարկելու մեկնման կամ վերադարձի ամրագրումները։  

 ներգրավված են Ձեր ճամփորդությունում։ Ըստ պահանջի Դուք պետք է վերահաստատեք Փոխադրողի հետ, որի Ավիաընկերության ցուցիչ կոդը կա այդ թռիչքի համար նախատեսված Ավատոմսում։ 

5.6 Առաջիկա ամրագրումների չեղարկում

Խնդրում ենք հաշվի առնել, որ եթե Դուք չներկայանաք ցանկացած թռիչքի՝ առանց մեզ նախապես տեղեկացնելու, մենք կարող ենք չեղարկել ձեր վերադարձի կամ առաջիկա ամրագրումները։  

5.6.1 Ծառայության վարձը պետք է վճարվի այն ուղևորի կողմից, ով

5.6.1.1 Չի կարողանում ներկայանալ օդանավակայանում Փոխադրողի Օնլայն հաշվառման տեղում կամ մեկնման այլ կետում՝ փոխադրողի կողմից ֆիքսված (կամ եթե որևէ ժամ ֆիքսված չէ, ապա ոռիչքի ժամից բավականին ժամանակ առաջ, որպեսզի թույլ տաք իրականացնել պետական անհրաժեշտ գործողությունները և մեկնման  ընթացակարգերը), և հետևաբար չի կարողանում օգտագործել իր համար ամրագրված նստատեղը, կամ

5.6.1.2  ժամանում է առանց պաճշաճ փաստաթղթերի, և հետևաբար, անպատրաստ ճամփորդելու համար և որպես հետևանք չի օգտագործում իր համար ամրագրված նստատեղը, կամ 

5.6.1.3  չեղարկում է իր ամրագրումն ավելի ուշ, քան Փոխադրողի կողմից նշանակված ժամանակի սահմանափակումը։ Ծառայության փոփոխությունը չպետք է վճարվի, եթե թռիչքը հետաձգվում կամ չեղարկվում է, կամ բաց է թողնվում ծրագրված կանգառը, կամ ձախողվում է նստատեղի տրամադրումը, ուղևորը չեղարկում է իր ամրագրումը, կամ վերը նշված պատճառներից մեկով, չի կարեղանում մեկնմանը գալ ժամանակին։ 

6. Հոդված 6 – Օնլայն հաշվառում և նստեցում

6.1 Օնլայն հաշվառման վերջնաժամկետները տարբեր են ամեն օդանավակայանում, և մենք խորհուրդ ենք տալիս ճշտել այդ օնլայն հածվառման վերջնաժամկետնետը և հարգել դրանք։ Ձեր ճամփորդությունն ավելի հարթ կլինի,եթե  Դուք բավականաչափ ժամանակ տրամադրեք՝ Օնյալն հաշվառման վերջնաժամկետին հասցնելու համար։ Մենք իրավունք ենք վերապահում չեղարկելու Ձեր ամրագրումը, եթե Դուք չհասցնեք Օնլայն հաշվառման նշված վերջնաժամկետին։ Մենք կամ տուրիստական գործակալությունը, որը տրամադրել է Ավիատոմսը, խորհրդատվություն կտրամադրի Ձեզ Օնլայն հաշվառման վերջնաժամկետի վերաբերյալ՝ մեզ հետ Ձեր առաջին թռիչքի մասին։ «Արմենիա ավիաընկություն» ՍՊԸ-ի Օնլայն հաշվառման վերջնաժամկետները կարող են պահանջվել տուրիստական գործակալությունից, որը տրամադրել է Ավիատոմսը։ 

Օնլայն հաշվառման վերջնաժամկետները լինում է մեկնումից Օնլայն հաշվառման վերջնաժամկետները լինում է մեկնումից 30 րոպե առաջ, եթե նշված չէ այլ կերպ։ 

6.2  Դուք պետք է ներկա գտնվեք մեկնման գեյթի մոտ՝ ոչ ուշ, քան մեր կողմից հաշվառման ժամանակ նշված ժամանակը։ 

6.3 Մենք կարող ենք չեղարկել Ձեզ համար ամրագրված նստատեղը, եթե չկարողանաք ժամանել մեկնման գեյթի մոտ ժամանակին։ 

6.4 Մենք չենք կարող պատասխանատվություն ունենալ որևէ կորստի կամ կատարված ծախսերի համար, որոնք կատարվում են բացառապես Ձեր կողմից՝ այս հոդվախում նշված պայմաններին ձեր կողմից չհամապատասխանելու հետևանքով։   

7. Հոդված 7 – Փոխադրման մերժում կամ սահմանափակում 

7.1 Մենք կարող ենք մերժեկ փոխադրել Ձեզ  ձեր ճամփորդության ժամանակ կամ առաջիկա ճամփորդության ժամանակ, եթե մենք Ձեզ գրավոր կերպով տեղեկացրել ենք, որ չենք կարող տվյալ զգուշացումից հետո երբևէ փոխադրել Ձեզ մեր թռիչքների ժամանակ։ Ավելին, մենք իրավունք ունենք հրաժարվել Ձեզ փոխադրելուց կամ Ձեր հետագա ճանապարհորդությունից, եթե

7.1.1 նման գործողությունը պարտադիր է ցանկացած նահանգի՝ որտեղից, որի վրայով կամ դեպի ուր տեղի է ունենում թռիչքը, հասանելի օրենքի, կանոնակարգերի կամ հրամանների խախտման կանխման նպատակով, կամ

7.1.2 Ձեր փոխադրումը պարունակում  է անվտանգության ռիսկեր, առողջությանը սպառնացող ռիսկեր կամ անհանգստություն այլ ուղևորներին, կամ 

7.1.3 Ձեր վարքը, տարիքը կամ հոգեբանական կամ ֆիզիկական վիճակը, ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածությունը վտանգ կամ ռիսկ են ներկայացնում ուղևորներին, անձնակազմին կամ սեփականությանը, կամ

7.1.4 Դուք սխալ  վարք եք դրսևորել նախորդ թռիչքի ժամանակ, և մենք պատճառ ունենք հավատալու, որ նման պահվածքը կարող է կրկնվել, կամ

7.1.5 Դուք հրաժարվում եք ներկայացնել անվտանգության կտրոնը, կամ

7.1.6 Դուք չեք վճարել  կիրառելի վարձը, հարկերը, վճարները կամ գանձումները, կամ

7.1.7 Դուք չունեք վավերական ուղևորության փաստաթուղթ, կարող է ձգտեք մուտք գործել մի երկիր, որի միջոցով կարող եք անցում կատարել, կամ որի համար չունեք վավերական ուղևորության փաստաթուղթ, ոչնչացրել եք ձեր ողևորության փաստաթուղթը թռիչքի ժամանակ կամ հրաժարվում եք հանձնել Ձեր ուղևորության փաստաթուղթը թռիչքի անձնակազմին երբ պահանջվում է, կամ

7.1.8 Դուք ներկայացնում եք Ավիատոմս, որը ձեռք է բերվել անօրինական կերպով, կամ որի մասին հաղորդում է եղել, որ այն կորել է կամ գողացվել, եթե այն կեղծվել է կամ Դուք չեք կարողանում ապացուցել, որ Դուք հանդիսանում եք այն անձը, ում անունը նշված է Ավիատոմսում, կամ 

7.1.9 Դուք չեք համապատասխանում Հոդված 3.3.-ում նշված պահանջներին՝ կտրոնների հերթականության և օգտագործման վերաբերյալ, կամ ներկայացնում եք Ավիատոմս, որը տրվել է կամ փոփոխության է ենթարկվել՝ մեզանից կամ մեր կողմից Ավիատոմսեր տրամադրել լիազորված տուրիստական գործակալությունից բացի այլ անձանց կողմից, կամ Ավիատոմսը փչացվել է, կամ

7.1.10 Դուք չեք պահպանել ապահովության և անվտանգության հանդեպ հարգանք դրսևորելու մասին մեր ցուցումները,

7.1.11 Դուք չեք պահպանել օդանավում չծխելու կանոնը կամ օդանավում էլեկտրական սարքերի օգտագործումը, ինչը թույլ չի տրվում։ 

7.2 Հատուկ աջակցություն 

7.2.1 Առանց ուղեկցողի երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, հղի կանանց և հիվանդություն ունեցող անձանց կամ հատուկ օգնություն պահանջող այլ անձանց փոխադրման համար պետք է նախապես մեզ հետ պայմանավորվել։ Սահմանափակ կարողություններով ուղևորները, ովքեր մեզ հետ խորհրդակցել են ցանկացած պահանջների վերաբերյալ՝ Ավիատոմսերի ձեռքբերման ժամանակ և ստացել են մեր համաձայնությունը, ավելի ուշ չեն մերժվի փոխադրման հարցում՝ նման հաշմանդամության կամ հատուկ պահանջներ ունենալու պարագայում։ 

7.2.2 Երեխաների փոխադրում 

Հինգ տարեկանից ցածր երեխաները կարող են ճամփորդել միայն ամենաքիչը 18 տարեկան մեծահասակի ուղեկցությամբ կամ ամենաքիչը 16 տարեկան եղբոր կամ քրոջ ուղեկցությամբ։ Առանց ուղեկցողի երեխաների (5-ից 12 տարեկան) փոադրումը պահանջում է նախնական պայմանավորվածություն փոխադրողի հետ՝ համապատասխան վճարը իրականացնելով։ Առանց ուղեկցողի երեխաների փոխադրման կանոնները կարող եք  ձեռք բերել Փոխադրողի վաճառքի գրասենյակներից։ 

8. Հոդված 8 – Ուղեբեռ

8.1 Անվճար ուղեբեռի թույլատրելի չափը

Դուք կարող եք տեղափոխել Ուղեբեռ՝ անվճար՝ համաձայն մեր պայմանների և սահմանափակումների, որոնք տրամադրվում են ըստ պահանջի մեր կամ մեր կողմից Լիազորված գործակալների կողմից, կամ ձեռք բերվել Ուղևորի կտրոնից, ինչպես նաև Պայմանագրի պայմաններից, որոնք տպված են ձեր Ավիատոմսում։ 

8.2 Հավելյալ Ուղեբեռ 

Ձեզանից կպահանջվի գանձում վճարել՝ թույլատրելի անվճար Ուղեբեռը գերազանցող Ուղեբեռ տեղափոխելու համար։ Այս գները հասանելի են՝ մեզ դիմելու դեպքում։ 

8.3 Իրեր, որոնք չեն ընդունվում որպես ուղեբեռ

8.3.1 Դուք չպետք է Ձեր ուղեբեռում ներառեք

8.3.1.1 Իրեր, որոնք կարող են վտանգել օդանավը կամ անձանց կամ սեփականությունը՝ օդանավում, ինչպիսիք են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱO) Տեխնիկական ցուցումները՝ օդային ճանապարհով Վտանգավոր ապրանքների անվտանգ փոխադրման համար և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) Վտանգավոր ապրանքների կանոնակարգում և մեր կանոնակարգում (հետագա տեղեկությունը կարելի է ստանալ՝ դիմելով մեզ)։

8.3.1.2 Իրերը, որոնց փոխադրումն արգելված է համաձայն այն պետությունում կիրառելի  օրենքների, կանոնակարգերի կամ հրամաննների, որտեղից կամ որտեղ իրականացվում է թռիչքը;

8.3.1.3 Իրերը, որոնք մեր կողմից համարվում են փոխադրման համար անհամապատասխան, քանի որ վտանգավոր, անապահով են՝ իրենց քաշի, չափսի, ձևի կամ տեսակի, կամ փխրուն կամ փչացող են՝ բացի ամենից, նաև կիրառվող օդանավի տեսակից ելնելով։ Անընդունելի իրերի մասին տեղեկատվությունը հասանելի է՝ ըստ պահանջի։ 

8.3.2 Զենքն ու զինամթերքը, բացի որսորդական և մարզական նպատակներից, արգելված է փոխադրել  որպես Ուղեբեռ ։ Որսորդական և մարզական զենքն ու զինամթերքը կարող է ընդունվել որպես Օնլայն հաշվառված ուղեբեռ։ Զենքը պետք է լինի չլիցքավորված, ամրացված անվտանգության փականով և հարմար փաթեթավորմամբ։ Զինամթերքի փոխադրումը  ԻԿԱՕ-ի և IATA-ի Կանոնակարգերի առարկա են, որոնց վերաբերյալ մանրամասնված է 8.3.1.1 կետում։ 

8.3.3  Զենքերն, ինչպիսիք են հնաոճ հրազենը, թրերը, դանակները և նման իրերը, կարող են ընդունվել որպես Օնլայն հաշվառված ուղեբեռ՝ մեր հայեցողությամբ, բայց չեն թույլատրվի օդանավի խցիկ անցկացվել։ 

8.3.4 Դուք չպետք է ներառեք Օնլայն հաշվառված ուղեբեռում գումար, զարդեր, թակարժեք մետաղ, համակարգիչներ, անձնական էլեկտրոնային սարքեր, բանակցային թերթեր, արժեթղթեր կամ նույնականացման այլ փաստաթղթեր կամ նմուշներ:

8.3.5 Եթե, անկախ արգելված լինելուց, ցանկացած իրեր, որոնց անդրադարձել ենք 8.3.1, 8.3.2 և 8.3.4 կետերում, ներառված են Ձեր Ուղեբեռում, մենք պատասխանատվություն չենք կրում դրանց կորստի, վնասվածքի համար։ 

8.4 Փոխադրումը մերժելու իրավունք

8.4.1 8.3.2 և 8.3.3 կետերի առարկա․ մենք կմերժենք որպես ուղեբեռ փոխադրել իրերը, որոնք նկարագրված են 8.3 կետում և մենք կմերժենք հետագա փոխադրումը, եթե հայտնաբերենք ցանկացած նման իր։ 

8.4.2 Մենք կարող ենք մերժել ցանկացած իր որպես Ուղեբեռը փոխադրելը, եթե այն մեր կողմից խելամտորեն համարվում է փոխադրման համար անհարմար՝ դրա չափսի, ձևի, քաշի, պարունակության, տեսակի կամ անվտանգության և գործառնական պատճառներով, կամ այլ ուղևորների հարմարության համար։ Անընդունելի փաթեթավորման և տարաների վերաբերյալ տեղեկությունը հասանելի է՝ ըստ պահանջի։  

8.5 Որոնման իրավունք

Անվտանգության և ապահովության նկատառումներով մենք կարող ենք դիմել Ձեզ՝ թույլատրելու Ձեր անձի հետազոտում և սքանավորում և Ձեր ուղեբեռի հետազոտում, սքանավերում կամ ռենտգեն։ Ձեր անհասանելիության դեպքում Ձեր Ուղեբեռը կարող է հետազոտվել ձեր բացակայությամբ՝ պարզելու այդյոք Դուք ունեք կամ արդյոք Ձեր ուղեբեռը պարունակում է ցանկացած իր, որը նկարագրված է 8.3.1 կետում, կամ որևէ զենք, զինամթերք կամ հրազեն, որոնք չեն ներկայացվել մեզ 8.3.2 կամ  8.3.3 կետերի համաձայն։ Եթե Դուք չեք ցանկանում նման պահանջին ենթարկվել, մենք կարող ենք մերժել Ձեր և Ձեր ուղեբեռի փոխադրումը։ Այն պարագայում, եթե հետազոտումը կամ սքանավորումը Վնասում են Ձեզ, կամ ռենտգենը կամ սքանավորումը վնաս է պատճառում Ձեր ուղեբեռին, մենք պատասխանատվություն չենք կրում նման Վնասի համար, քանի դեռ այն չի կատարվել մեր մեղքով կամ անփութության հետևանքով։ 

8.6 Օնլայն հաշվառված ուղեբեռ

8.6.1  Ձեր այն Ուղեբեռի, որը Դուք ցանկանում եք հաշվառել՝   մեզ  հասնելու պահից սկսած, մենք այն կվերցնենք մեր հսկողության տակ և կտրամադրենք Ուղեբեռի նույնականացման պիտակ՝ Ձեր յուրաքանչյուր Հաշվառված ուղեբեռի համար։ 

8.6.2 Հաշվառված Ուղեբեռի վրա պետք է  ամրացված լինի Ձեր անունը կամ որևէ անձնական նույնականացում։ 

8.6.3 Հաշվառված Ուղեբեռը կփոխադրվի նույն օդանավով, որով Դուք կփոխադրվեք՝ հնարավորության դեպքում, եթե մենք չորոշենք՝ ապահովության, անվտանգության կամ գործառնական պատճառներով այն փոխադրել այլընտրանքային թռիչքով։ Եթե Ձեր հաշվառված ուղեբեռը տեղափոխվում է հետագա չվերթով, մենք այն Ձեզ կուղարկենք, քանի դեռ գործող օրենքը չի պահանջում, որ դուք ներկա լինեք մաքսազերծմանը:

8.7 Չհաշվառված Ուղեբեռ 

8.7.1 Մենք կարող ենք հատկորոշել Ձեզ հետ օդանավով փոխադրվող Ուղեբեռի առավելագույն չափսերն ու քաշը։ Եթե մենք այն չենք հատկորոշել, Ձեր կողմից օդանավ անցկացվող ուղեբեռը պետք է տեղավորվի Ձեր դիմացի նստատեղի տակ կամ օդանավի խցիկում ամրացված պահոցում։ Եթե Ձեր Ուղեբեռը չի կարող նման կերպ տեղավորվել, կամ գերազանցում է նախատեսված քաշը կամ ինչ-որ պատճառով համարվում է ոչ ապահով, այն պետք է փոխադրվի որպես Հաշվառված ուղեբեռ։ 

8.7.2 Առարկաները, որոնք հարմար չեն բեռնախցիկում փոխադրվելու համար (ինչպես օրինակ փխրուն երաժշտական գործիքներ) և որոնք չեն համապատասխանում 8.7.1 կետում վերոնշյալ պահանջներին, կընդունվեն փոխադրման համար միայն օդանավի խցիկի պահոցում, եթե Դուք մեզ նախապես տեղեկացրել եք և մենք թույլատրել ենք։ Դուք կարող եք ստիպված լինել առանձին վճար կատարել այս ծառայության համար։ 

8.8 Հաշվառված Ուղեբեռի Փոխանցում

8.8.1 Հոդված 8.6.3-ով Ձեզանից պահանջվում է ստանալ Ձեր Հաշվառված Ուղեբեռը հենց որ այն հասանելի լինի Ձեր նպատակակետում կամ Կանգառում։ Եթե Ձեր Հաշվառված  ուղեբեռը չվերցվի դրա հասանելի լինելու պահից երեք ամիս անց, մենք կարող ենք այն տնօրինել՝ առանց Ձեր առջև որևէ պատասխանատվություն կրելու։ Ձեր Հաշվառված ուղեբեռի պահեստավորումն անվճար է։ 

 8.8.2 Մենք պետք է հասցնենք Հաշվառված ուղեբեռը Ուղեբեռի նույնականացման պիտակը կրողին՝ Փոխադրման պայմանագրի համաձայն։ 

8.8.3 Եթե Հաշվառված Ուղեբեռը ստանալուն հավակնող անձն ի վիճակի չէ ներկայանել իր Ուղեբեռի կտրոնը և նույնացնել Ուղեբեռը՝ Ուղեբեռի նույնականացման պիտակով, եթե վերջինս տրվել է, մենք ուղեբեռը կհանձնենք այդ անձին միայն այն պարագայում, եթե նա բավարարի մեզ՝ հաստատելով Ուղեբեռի հանդեպ իր իրավունքը։ 

8.9 Կենդանիներ 

Եթե Դուք համաձայն եք փոխադրել Ձեր կենդանիներին, նրանք կփոխադրվեն՝ հետևյալ պայմաններով՝

8.9.1  Դուք պետք է համոզվեք, որ այնպիսի կենդանիներն, ինչպիսիք են շները, կատուները, թռչյունները և այլ ընտանի կենդանիներ, պաճշաճ վանդակով են, ունեն վավերական առողջության և  պատվաստման վկայականներ, մուտքի թույլտվություններ և այլ փաստաթղթեր, որոնք պահանջվում են մուտքի կամ տարանցման երկրների կողմից, որոնք ձախողելու պարագայում նրանք չեն ընդունվի փոխադրման համար։ Նման փոխադրումը կարող է ենթարկվել մեր կողմից սահմանված լրացուցիչ պայմանների, որոնք առկա են ըստ պահանջի:

8.9.2 Ուղեկցող ընտանի կենդանիների քաշը՝ ներառյալ փոխադրվող բեռնարկղերի և սննդի կշիռը, չեն ներառվում ուղևորի անվճար թույլատրելի ուղեբեռի մեջ, այլ պետք է ուղևորից գանձվի հավելյալ ուղեբեռի համար կիրառելի համապատասխան վճարը։ 

8.9.3 Ուղեկցող շները, բեռնարկղերի և սննդի հետ միասին, կփոխադրվեն անվճար՝  մեր նորմալ թույլատրելի ուղեբեռի համապատասխան, ինչը ենթակա է մեր կողմից հատկորոշված պայմաններին, որոնք հասանելի են ըստ պահանջի։ Ուղևորի՝ ուղեկցող շնից կախված լինելու մասին պետք է վկայի բժշկական վկայականը։ 

 8.9.4 Երբ փոխադրումը չի հանդիսանում Կոնվենցիայի պատասխանատվության առարկա, մենք պատասխանատու չենք այն կենդանու վնասվածքի կամ կորստի, հիվանդության կամ մահվան համար, որին մենք համաձայնել ենք փոպադրել, քանի դեռ մենք վնասը չենք պատճառել դիտավորյալ կամ անփութության պատճառով։ Ուղևորը պատասխանատվություն է կրում այն բոլոր վնասների համար, որոնք կարող է ընտանի կենդանին պատճառել մյուսներին:

8.9.5 Մենք ոչ մի պատասխանատվություն չենք ունենա որևէ կենդանու նկատմամբ, որը չունի ելքի, մուտքի, առողջության և այլ փաստաթղթեր՝ կենդանու՝ որևէ մուտքի կամ տարանցիկ երկրի, նահանգի կամ տարածքի համար, և այն անձը, որվ փոխադրում է կենդանուն պետք է փոխհատուցեք մեզ ցանկացած տուգանքի, ծախսերի, արժեքների, կորուստների կամ պարտավորությունների համար, որոնք կպատճառվեն մեզ։ 

9. Հոդված 9 – Ժամանակացույցներ, հետաձգումներ, չվերթների չեղարկում

9.1 Ժամանակացույցներ      

9.1.1 Ժամանակացույցներում ներկայացված թռիչքի ժամերը կարող են փոփոխվել հրապարակման ամսաթվի և Ձեր փաստացի ճամփորդության միջև։ Մենք դրանք չենք երաշխավորում Ձեզ և դրանք չեն կազմում մեզ հետ ունեցած պայմանագրի մասը։ 

9.1.2 Նախքան Ձեր ամրագրումն ընդունելը, մենք Ձեզ կտեղեկացնենք թռիչքի պլանավորված ժամի մասին՝ դրա ուժի մեջ մտնելու պահից, և այն կցուցադրվի Ձեր ավիատոմսում։ Հնարավոր է՝ մենք կարիք ունենանք փոպելու թռիչքի ծրագրված ժամը Ձեր  ավիատոմսի թողարկումից հետո։ Եթե Դուք մեզ տրամադրել Ձեր կոնտակտային տվհալները,  մենք կփորձենք Ձեզ տեղեկացնել այդ փոփոխության մասին։ Եթե Ձեր Ավիատոմսը ձեռք բերելուց հետո մենք ծրագրված ժամում էական փոփոխություն կկատարենք, ինչը Ձեր կողմից ընդունելի չէ, Դուք իրավունք ունեք ստանալու  փոխհատուցում՝ համաձայն Հոդված 10.2․-ի։ 

9.2 Չեղարկում, Երթուղու փոփոխություն, Հետաձգումներ, և այլն

9.2.1 Մենք կձեռնարկենք բոլոր միջոցները՝ Ձեր փոխադրումը չհետաձգելու համար։ Այս միջոցառումների իրականացման ընթացքում և թռիչքի չեղարկումը կանխելու համար, բացառիկ հանգամանքներում մեր վերահսկողությունից դուրս հնարավոր է, որ թռիչքը կազմակերպվի այլընտրանքային փոխադրողի և (կամ) օդանավի կողմից՝ մեր անունից:

9.2.2 Եթե Կոնվենցիայով հակառակը չի նախատեսվում, եթե մենք չեղարկենք թռիչք, չկարողանանք թռիչքն իրականացնեն ժամանակացույցի համաձայն, կանգ չառնենք Ձեր նպատակակետում կամ Կանգառում, կամ պատճառ հանդիսանանք, որ Դուք բաց թողնեք Ձեր միացնող չվերթը, որի համար ունեք հաստատված ամրագրում, Ձեր ընտրությամբ մենք պետք է կամ՝

9.2.2.1 Փոխադրել Ձեզ առաջին իսկ հնարավորության դեպքում՝ մեր կողմից ծրագրված ծառայությունների համաձայն, որոնց համար մենք ունենք հասանելի նստատեղ՝ առանց հավելյալ վճարի և՝ ըստ պահանջի երկարացնել Ձեր ավիատոմսի վավերականության ժամկետը, կամ 

9.2.2.2 Խելամիտ ժամանակահատվածում վերակազմակերպել Ձեր երթուղին՝ հասցնելով Ձեր Ավիատոմսի վրա նշված նպատակակետին՝ մեր սեփական այլ Փոխադրողի ծառայություններով կամ այլ փոխհամաձայնեցված միջոցներով և  ուղևորափոխադրման դասում՝ առանց հավելյալ վճարի։ Եթե վերանայված վճարը և վարձերը վերանայվածի համար ավելի ցածր են, քան Դուք վճարել եք, մենք պետք է փոխհատուցենք տարբերությունը կամ 9.2.2.3  կամ փոխհատուցել Հոդված 10.2.-ի համաձայն։ 

9.2.3 Հոդված 9.2.2-ում նշված որևէ իրադարձության դեպքում՝ Կոնվենցիայում այլ կերպ ներկայացված չլինելու պարագայում,  Հոդված 9.2.2.1-ից 9.2.2.3 ներկայացված տարբերակները միակ և բացառիկ միջոցներն են, որոնք մենք կարող ենք տրամադրել, և չպետք է հետագա պատասխանատվություն կրենք Ձեր առջև։ 

9.2.4 Եթե  Դուք չեք կարող տրամադրել նախապես հաստատված նստատեղը, մենք պետք է փոխհատուցենք այն ուղևորներին, ում մերժվել է նստեցումը՝ համաձայն կիրառելի օրենքի և մեր մերժված նստեցման փոխհատուցման քաղաքականության։ 

 10․ Փոխհատուցում

10.1 Տոմսի ամբողջական կամ չօգտագործված մասի փոխհատուցումը կատարվում է ' կիրառելի սակագնի կանոններին համապատասխան, հետևյալ կերպ:

10.1.1 Եթե սույն հոդվածում այլ բան նախատեսված չէ, մենք իրավունք ունենք փոխհատուցում կատարել կամ տոմսի մեջ նշված անձին կամ նրա ներկայացուցչին, որը գործում է նոտարական կարգով վավերացված լիազորագրի հիման վրա, կամ տոմսը վճարած անձին ՝ այդպիսի բավարար ապացույց ներկայացնելիս։

10.1.2 Եթե տոմսը վճարվել է այլ անձի կողմից, քան տոմսում նշված ուղևորը, և տոմսը նշում է, որ կա վերադարձման սահմանափակում, մենք կվերադարձնենք միայն այն անձին, ով վճարել է տոմսը կամ այդ անձի պատվերով:

10.1.3 Բացառությամբ տոմսի կորստի դեպքի, գումարի վերադարձը կկատարվի միայն այն դեպքում, երբ մեզ փոխանցվեն տոմսը և բոլոր չօգտագործված թռիչքային կտրոնները:

10.2 ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁ
10.2.1 Հայաստանի ռեզիդենտների միջև բոլոր փոխհատուցումները կատարվում են ՀՀ դրամով, իսկ Հայաստանի ոչ
ռեզիդենտների հարաբերություններում՝ Եվրոյով:
10.2.2 Եթե մենք չեղարկում ենք չվերթը, չվերթը ողջամտորեն չենք իրականացնում համաձայն չվացուցակի, կանգառ չենք
անում նշանակման վայրում կամ տարանցիկ կետում, որի արդյունքում դուք բաց եք թողնում միացնող չվերթը, որի համար
դուք ամրագրված եք, գումարի վերադարձը կկազմի.
10.2.2.1 Հայաստանի բնակիչների համար, եթե տոմսի ոչ մի մաս չի օգտագործվել՝ ՀՀ դրամով վճարված ուղեվարձը.
10.2.2.2 Հայաստանի ոչ ռեզիդենտների համար, եթե տոմսի մի մասը չի օգտագործվել՝ ցանկացած այլ արտարժույթով
վճարվող ուղեվարձի համարժեքը Եվրոյով: Եվրոյի համարժեքը հաշվարկվում է՝ հիմնվելով ՀՀ կենտրոնական բանկի
հրապարակած Եվրոյի և վճարվող ուղեվարձի արժույթի՝ սկզբնական վճարման ամսաթվի դրությամբ փոխարժեքի վրա՝
հաշվի առնելով հետևյալ բացառությունը.
Այն դեպքում, երբ Եվրոյի նկատմամբ արտարժույթի ցանկացած այլ վերագնահատում գումարի վերադարձի թողարկման
օրվա դրությամբ գերազանցում է 5%-ը (հինգ տոկոսը)՝ համեմատած սկզբնական վճարման ամսաթվի հետ, մենք իրավունք
ենք վերապահում վերադարձը կատարել վճարված ուղեվարձի՝ Եվրոյի նկատմամբ արժույթի փոխարժեքով, որն ուժի մեջ է
վերադարձի տրամադրման ամսաթվի դրությամբ:
10.2.2.3 Հայաստանի ռեզիդենտների համար, եթե տոմսի մի մասն օգտագործվել է, վերադարձը կկազմի ոչ պակաս, քան ՀՀ
դրամով վճարված ուղեվարձի և այն կետերի, որոնց համար օգտագործվել էր տոմսը, միջև երթևեկության համար գործող
ուղեվարձի տարբերությունը ՀՀ դրամով:
10.2.2.4 Հայաստանի ոչ ռեզիդենտների համար, եթե տոմսի մի մասն օգտագործվել է, վերադարձը կլինի ոչ պակաս, քան
ցանկացած այլ արտարժույթով վճարված ուղեվարձի Եվրոյի համարժեքի և ուղեվարձի՝ այն կետերի միջև, որոնց համար
օգտագործվել է տոմսը, Եվրոյի կիրառելի համարժեքի տարբերությունը: Եվրոյի համարժեքը հաշվարկվում է՝ ելնելով ՀՀ
Կենտրոնական բանկի կողմից հրապարակված Եվրոյի և վճարված ուղեվարձի արժույթի համար՝ սկզբնական վճարման օրվա
դրությամբ, և հաշվի առնելով վերագնահատման բացառությունը՝ համաձայն կետի 10.2.2.2.

10.3 ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁ
10.3.1 Հայաստանի ռեզիդենտների հարաբերություններում բոլոր վերադարձումները կատարվում են ՀՀ դրամով, իսկ
Հայաստանցի ոչ ռեզիդենտների հարաբերություններում՝ Եվրոյով:
Եթե ​​դուք ունեք ձեր Տոմսի գումարի վերադարձի իրավունք 10.2 կետում նշվածից տարբերվող պատճառներով, վերադարձի
գումարը հետևյալն է.
10.3.1.1 Հայաստանի ռեզիդենտների համար, եթե տոմսի ոչ մի մաս չի օգտագործվել, վճարվում է ՀՀ դրամով` հանած
ողջամիտ սպասարկման վճարները կամ չեղյալ համարման վճարները.
10.3.1.2 Հայաստանի ոչ ռեզիդենտների համար, եթե տոմսի մի մասը չի օգտագործվել, ցանկացած այլ արտարժույթով
վճարված ուղեվարձի Եվրոյի համարժեքը` հանած ողջամիտ սպասարկման վճարները կամ չեղարկման վճարները: Եվրոյի
համարժեքը հաշվարկվում է՝ հիմնվելով ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած Եվրոյի և վճարոված ուղավարձի արժույթի
նկատմամբ՝ սկզբնական վճարման օրվա դրությամբ և հաշվի առնելով 10.2.2.2. կետով նախատեսված վերագնահատման
բացառությունը:

10.3.1.3 Հայաստանի ռեզիդենտների համար, եթե տոմսի մի մասն օգտագործվել է, ապա վերադարձը կկազմի դրամով
գումար, որը հավասար է ՀՀ դրամով վճարված ուղեվարձի և գործող ուղեվարձի տարբերությանը ՀՀ դրամով երթևեկության
համար այն կետերի միջև, որոնց համար օգտագործվել է տոմսը` հանած սպասարկման կամ չեղարկման համար
նախատեսված ողջամիտ վճարները.
10.3.1.4 Հայաստանի ոչ ռեզիդենտների համար, եթե տոմսի մի մասն օգտագործվել է, ապա գումարը Եվրոյով կկազմի
գումար, որը հավասար է վճարված Եվրոյի և ցանկացած այլ արտարժույթով կիրառելի ուղեվարձի տարբերությանը
երթևեկության համար այն կետերի միջև, որոնց համար օգտագործվել է տոմսը՝ հանած ողջամիտ սպասարկման վճարները
կամ չեղարկման վճարները, հաշվի առնելով 10.2.2.2. կետով նախատեսված վերագնահատման բացառությունը:

10.6 ԱՐՏԱՐԺՈՒՅԹ
Արտարժույթի և վերադարձման հետ կապված բոլոր կանոնները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության
պետական ​​օրենքներով, կանոններով և կանոնակարգերով կամ հրամաններով:

10.7 Ու՞մ կողմից է վերադարձվում տոմսը

Կամավոր վերադարձը կկատարվի միայն այն փոխադրողի կողմից, որը ի սկզբանե թողարկել է տոմսը կամ նրա գործակալը, եթե դա թույլատրվում է:

11. Հոդված 11- Վարքն օդանավում 

11.1 General

Եթե, մեր խելամիտ կարծիքով, Դուս այնպիսի պահվածք եք դրսևորում օդանավում, որը վտանգում է օդանավը, կամ որևէ ուղևորի կամ օդանավի ներսում գտնվող սեփականությունը, կամ խոչընդոտում է անձնակազմի պարտականությունների կատարմանը, կամ չի համապատասխանում անձնակազմի կողմից տրված ցուցումներին՝ ներառյալ,բայց չսահմանափակվելով ծխելով, ալկոհոլի կամ թմրանյութերի օգտագործմամբ, կամ այնպիսի պահվածքի դրսևորմամբ, որը պատճառում է դիսկոմֆորտ, անհարմարություն, վնաս կամ վիրավորանք այլ ուղևորներին կամ անձնակազմին, մենք կարող ենք խելլամիտ միջոցներ ձեռնարկել՝ նման պահվածքի շարունակությունը կանխելու՝ ներառյալ սահմանափակումը։ Ձեզ կարող են ցած իջեցնել օդանավից կամ մերժել դեպի ցանկացած այլ կետ փոխադրումից, և կարող եք պատասխանատվության ենթարկվել օդանավում իրականացված իրավախախտումների/հանցանքների համար։ 

11.2 Էլեկտրական սարքավորումներ

Անվտանգության պատճառներով մենք կարող ենք արգելել կամ սահմանափակել օդանավում էլեկտրական սարքավորումների կողմից կատարվող գործողությունը, ներառյալ, բայց ոչ սահմանափակվելով բջջային հեռախոսներով, համակարգիչներով, նոթբուքերով, ռադիոյով, CD նվագարկիչներով, էլեկտրական խաղերով կամ հաղորդակցման սարքերով, ներառյալ հեռակառավարվող խաղալիքները և խոսափողներ։ Լսողական սարքերը և սրտի աշխատանքը խթանող սարքը թույլատրելի են։ 

11.3 Չծխող թռիչքներ

«Արմենիա Ավիաընկերություն» ՍՊԸ-ի թռիչքները չծխող են։ Ծխելն արգելված է օդանավի բոլոր մասերում։ 

11.4 Պարտադիր ամրագոտիներ

Մինչ Դուք նստած կլինեք օդանավի սրահում Ձեր նստատեղին, Դուք պարտավոր եք կապել Ձեր ամրագոտին ամբողջ թռիչքի ընթացքում։ 

12. Հոդված 12- Պայմանավորվածություն հավելյալ ծառայությունների համար 

12.1 Եթե մենք համաձայնություն ենք ձեռք բերում Ձեզ համար՝ ցանկացած երրորդ կողմի հետ՝ օդային փոխադրումից բացի այլ ծառայություններ մատուցելու մասին, կամ տրամադրում ենք ավիատոմս կամ վոուչեր՝ տրամադրված երրորդ կողմի կողմից փոխադրման կամ ծառայությունների վերաբերյալ (բացի օդային փոխադրումից) , այդ պարագայում մենք հանդես ենք գալիս միայն որպես Ձեր գործակալ։ 

Կգործեն այն պայմաններն ու կանոնները, որոնք կիրառվում են երրորդ կողմի կողմից։ 

12.2 Եթե մենք նաև տրամադրում ենք Ձեզ ցամաքային տեղափոխում, նման փոխադրման համար կարող են գործել այլ պայմաններ։ Այդ պայմանները հասանելի են՝ ըստ պահանջի։  

13. Հոդված 13- Ադմինիստրատիվգործողություններ/ձևականություններ/պաշտոնականություններ

13.1 Ընդհանուր

13.1.1 Դուք պարտավոր եք ձեռք բերել բոլոր պահանջված ճամփորդության փաստաթղթերը և վիզաները ստանալու և այն երկրների, որտեղից, դեպի ուր թռչում եք  և որոնցով անցում եք կատարում՝  բոլոր օրենքներին, կանոնակարգերին, հրամաններին, պահանջներին և ճամփորդական պահանջներին համապատասխանելու համար։  

13.1.2  Մենք պատասխանատու չենք որևէ հետևանքների համար, որոնց ցանկացած Ուղևորի մոտ կարող են ծագել՝ նրա կողմից այդ փաստաթղփերը կամ վիզաները ձեռք չբերելու, այդպիսի օրենքների, կանոնակարգերի, հրամանների, պահանջների, կանոնների և հրահանգների չկատարելու արդյունքում։ 

13.2 Ճամփորդական փաստաթղթեր 

Ճամփորդելուց առաջ Դուք պետք է ներկայացնել բոլոր ելքի, մուտքի, առողջության և այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են շահագրգիռ երկրների օրենքներին, կանոնակարգերին, հրամաններին և այլ  պահանջներին և թույլ տալ մեզ պահպանել դրանց պատճեններն ըստ անհրաժեշտության։ Մենք իրավունք ենք վերապահում մերժել փոխադրումը, եթե Դուք չեք համապատասխանում այս պահանջներին կամ Ձեր ճամփորդական փաստաթղթերը կարգին չեն։ 

13.3 Մուտքի մերժում

Եթե որևէ երկրում Ձեր մուտքը մերժեն, Դուք պատասխանատվություն կկրեք վճարելու ցանկացած տուգանք կամ գանձում, որը շահագրգիռ Կառավարությունը կնշանակի մեր դեպ և այդ երկրից Ձեր փոխադրման արժեքը։ Այդ վճարն իրականացնելու համար մենք կարող ենք օգտագործել ցանկացած գումար, որը մեզ վճարվել  է դեռ չօգտագործված փոխադրման համար, կամ Ուղևորի՝ մեր տիրապետության տակ գտնվող ցանկացած դրամական միջոցներով։ Դեպի մուտքի մերժման կամ դեպորտացիայի կետը փխադրման համար մեզ վճարված ուղեվարձը չի փոխհատուցվի մեր կողմից։ 

13.4 Ուղևոր, ով պատասխանատու է տուքանքների համար և այլն

Եթե մեզանից պահանջվի վճարել ցանկացած տույժ կամ տուգանք՝   ցանկացած ծախս կատարելու համար, որը պատճառվել է Ձեր կողմից շահագրգիռ երկրների օրենքների, կանոնակարգերի, հրամանների, պահանջների և այլ ճամփորդական պայմաններին չհամապատասխանելու կամ պահանջված փաստաթղթերը ներկայացնել չկարողանալու հետևանքով, Դուք պետք է մեզ փոխհատուցեք ցանկացած վճարված գումարի կամ ծախսի դիմաց՝ ըստ պահանջի։ Նման վճարում կամ ծախս իրականացնելու համար մենք կարող ենք օգտագործել Ձեր Ավիատոմսում առկա ցանկացած չօգտագործված փոխադրման արժեքը կամ մեր տիրապետության տակ գտնվող Ձեր ցանկացած դրամական միջոցները։ Տույժերի և տուգանքների չափը կարող է տարբերվել տարբեր երկրներում և կարող է Ձեր Ավիատոմսի համար վճարված գումարը գերազանցել։ Ձեր իսկ շահերից ելնելով ուսումնասիրեք ցանկացած երկրի մուտքի կարգը, ուր նպատակ ունեք ճամփորդել։ 

13.5 Մաքսային տեսչություն 

Եթե անհրաժեշտ է, Դուք պետք է անցնեք Ձեր Ուղեբեռի զննություն՝ մաքսային տեսչության կամ այլ պետական պաշտոնյաների կողմից։ Մենք պատասխանատու չենք Ձեր ցանկացած կորստի կամ վնասի դեպքում, որը դուք կկրեք այդպիսի ստուգման ընթացքում կամ այս պահանջին չհամապատասխանելու դեպքում։ 

13.6 Անվտանգության տեսչություն 

Դուք պարտավորվում եք ներկայանալ Կառավարության, օդանավակայանի պաշտոնյաների, Փոխադրողների կամ մեր կողմից իրականացվող ցանկացած անվտանգության ստուգման։ 

13.7 Ուղևորների տվյալների փոխանցում

Մենք իրավունք ունենք փոխանցելու Ձեր անձնական տվյալները և Ձեր թռիչքի հետ կապված բոլոր անձնական ամրագրումների մասին տեղեկությունը՝ տեղական և արտասահմանյան գերատեսչություններին (ներառյալ ԱՄՆ-ի և Կանադայի), եթե այս գերատեսչությունները պահանջում են մեզանից անել դա՝ օրինական կանոններին և կանոնակարգերին համապատասխանելու համար՝ փոխադրման պայմանագիրն իրականացնելու համար։ 

14. Հոդված 14 – Հաջորդական Փոխադրողներ

Փոխադրումը, որը կիրականացնենք մենք կամ ուրիշ փոխադրողներ Ավիատոմսի կամ Կապակցված Ավիատոմսի համաձայն, համարվում է մեկ գործողություն՝ Կոնվենցիայի նպատակներով։ Ինչևէ, Ձեր ուշադրությունն ենք դարձնում Հոդված 15.3.2-ին։ 

 

15. Հոդված 15 – Պատասխանատվություն վնասի համար 

15.1 Սկզբունքներ

«Արմենիա ավիաընկերություն» ՍՊԸ-ի և Ձեր ճամփորդությունում ներգրավված յուրաքանչյուր Փոխադրողի պատասխանատվությունը որոշվում է յուրաքանչյուրի Փոխադրման պայմանների համաձայն։ Մեր պատասխանատվության դրույթները հետևյալն են՝ 

15.2 Կիրառելի կանոններ

 

Կոնվենցիայում (Վարշավարի Կոնվենցիա կամ այն Կոնվենցիան, որը փոփոխվել է Հաագայում, Մոնրեալի Կոնվենցիա) և Հայաստանի Հանրապետության տեղական թռիչքների օրենսդրությունում ամրագրված են «Արմենիա Ավիաընկերություն» ՍՊԸ-ին վերաբերող վնասի պատասխանատվության կիրառելի օրենքները։ 

15.3 Ընդհանուր կանոնակարգեր

 

15.3.1 Ցանկացած պատասխանատվություն, որ մենք ունենք Վնասի դիմաց, կկրճատվի Ձեր կողմից ցանկացած անփութության պարագայում, որը պատճառում է կամ նպաստում է Վնասին՝ կիրառելի օրենքի համաձայն։  

15.3.2 Մենք պատասխանատվություն կկրենք միայն Վնասի համար, որը տեղի կունենա թռիչքի փոխադրման կամ թռիչքի հատվածների ժամանակ, որտեղ մեր Ավիաընկերության ցուցիչ կոդը հայտնվում է Ավիատոմսի «Թռիչք/Փոխադրող» մասում՝ այդ թռիչքի կամ թռիչքի հատվածի համար։ Եթե մենք տրամադրում ենք Ավիատոմս կամ հաշվառում ենք Ուղեբեռը՝ այլ Փոխադրողի միջոցով փոխադրման համար, մենք դա անում ենք միայն  որպես այդ Փոխադրողի գործակալ։ Այնուամենայնիվ, հարգանք ցուցաբերելով Օնլայն հաշվառված Ուղեբեռի հանդեպ, Ուղևորը կարող է հայց ներկայացնել Վնասների փոխհատուցման համար՝ առաջին կամ վերջին Փոխադրողի դեմ։ 

15.3.3  Մենք պատասխանատու չենք ցանկացած Վնասի համար, որը ծագում է ուղղակի կամ անուղղակիորեն մեր պատասխանատվությունից՝ կիրառելի օրենքների, պետական կանոնների և կանոնակարգերի հանդեպ կամ Ձեր կողմից  դրանց չհամապատասխանելու համար։  

15.3.4 Մեր պատասխանատվությունը չպետք է գերազանցի ապացուցված վնասների չափը՝ ցանկացած պայմաններում։ Մենք ոչ միայն պատասխանատու չենք անուղղակի կամ հետևանքային վնասների համար, Կոնվենցիայի դրույթները պետք է շարունակեն կիրառելի լինել՝ առանց փոփոխվելու։ 

15.3.5 Բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Պայմաններում այլ հատուկ դրույթներ են գործում, մենք Ձեր  առաջ պատասխանատվություն ենք կրում միայն ապացուցված կորուստների և Վնասների փոխհատուցման համար `համաձայն Կոնվենցիայի:

15.3.6 Փոխադրման պայմանները՝ ներառյալ այս Փոխադրման պայմանները և բացառություններն ու պատասխանատվության սահմանները գործում են մեր կողմից Լիազորված գործակալների,  ծառայողների, աշխատակիցների և ներկայացուցիչների համար նույնքան, որքան գործում են մեզ համար։ Մեր կողմից և այդպիսի լիազորված գործակալներից, աշխատակիցներից, ներկայացուցիչներից և անձանց կողմից փոխհատուցվող ընդհանուր գումարը չպետք է գերազանցի մեր սեփական պարտավորության չափը, եթե այդպիսին կան:

15.3.7 Այս Փոխադրման պայմաններում ոչինչ չպետք է չեղարկի Կոնվենցիայով կամ կիրառելի օրենքներով մեր պատասխանատվության որևէ բացառություն կամ սահմանափակում ։

15.3.8 Եթե ուղևորի ճամփորդությունը սկսվում և ավարտվում է նույն երկրում, տեղափոխման ծառայությունները և պատասխանատվության սահմանները կվերահսկվեն Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենսդրությամբ։ Եթե ուղևորի կողմից իրականացվող ճամփորդությունը միջազգային է, Վարշավայի Կոնվենցիան, Մոնրեալի Կոնվենցիան կամ ուրիշ այլ կիրառելի միջազգային կանոնակարգը պետք է կիրառվի՝ ինչպես հարկն է։ 

15.3.9 Մենք պատասխանատու չենք այն վնասի համար, եթե մենք կամ մեր գործակալները իրականացնում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ Վնասից խուսափելու համար կամ եթե դա անհնար էր մեզ կամ նրանց համար՝ նման միջոցներ ձեռնարկել։ 

15.4 Անձնական Վնասի պատասխանատվություն

15.4.1 Մենք պատասխանատու ենք ուղևորի մահվան, վիրավորվելու կամ մարմնական վնասվածքի համար՝ օդանավում գտնվելու ընթացքում կամ նստեցման և իջեցման հետ կապված գործողությունների ժամանակ։ 

15.4.2 Մեր պատասխանատվությունը ուղևորի մահվան, վիրավորվելու կամ մարմնական վնասվածքի համար պետք է սահմանափակվի՝

• SDR 250.000՝ յուրաքանչյուր ուղևորին՝ մարմնական վնասվածքի համար։ 

15.4.3 Մենք իրավունք ենք վերապահում իրավական պաշտպանության՝  ցանկացած պահանջից՝ համապատասխան կոնվենցիային: Մենք վերապահում ենք ցանկացած երրորդ կողմի դեմ դիմելու իրավունքը՝ ներառյալ վնասների հատուցման իրավունքը:

15.4.4 Մենք պատասխանատու չենք ցանկացած հիվանդության, վնասվածքի կամ հաշմանդամության համար՝ ներառյալ մահը, որը վերագրվում է Ձեր ֆիզիկական վիճակին կամ նման վիճակի սրմանը։ 

15.5 Պատասխանատվություն Ուղեբեռի վնասի համար

15.5.1  Մենք պատասխանատվություն ենք կրում Հաշվառված ուղեբեռի ոչնչացման և կորստի կամ վնաս պատճառելու համար՝  միայն այն պարագայում, երբ ոչնչացումը, կորուստը կամ վնաս պատճառած իրադարձությունը տեղի է ունեցել օդանավում կամ ցանկացած ժամանակահատվածում, երբ Հաշվառված ուղեբեռը գտնվել է «Արմենիա Ավիաընկերություն» ՍՊԸ-ի պատասխանատվության տակ։ 

15.5.2 Մենք պատասխանատու չենք Չհաշվառված ուղեբեռի Վնասի համար, քանի դեռ այդ Վնասը չի պատճառվել մեր անփութության պատճառով։ Եթե ուղևորի կողմից ցուցաբերվել է անփութություն, որը նպաստել է վնասի հասցմանը,  փոխադրողի պատասխանատվությունը ենթակա է կիրառելի օրենքին, որը վերաբերում է նպաստող անփութությանը:

15.5.3 Մենք պատասխանատու չենք որևէ վնասի համար, որոնց պատճառվել են որևէ օրենքների, կառավարության կանոնակարգերի, հրամանների կամ պահանջներին համապատասխանելու դեպքում, կամ ուղևորի՝ դրանց չհամապատասխանելու դեպքում։ 

15.5.4 Մենք պատասխանատվություն չենք կրում վնասի համար, որը պատճառվել է ուշացումով, եթե մենք, մեր աշխատակիցները կամ գործակալները ձեռնարկել են բոլոր ողջամտորեն պահանջվող միջոցները՝ վնասից խուսափելու համար կամ եթե հնարավոր չէր նման միջոցներ ձեռնարկել։ 

15.5.5 Մենք պատասխանատու չենք որևէ իրերի վնասի, կորստի, ոչնչացման և ուշացման համար, որոնք չեն ընդունվել փոխադրման համար և ցանկացած ուղեբեռի համար, որն ընդունվել է փոխադրման՝  Սահմանափակ Թողարկման Պիտակով կամ պայմանական փոխադրման իրերի համար, որոնց փոխադրումը չի զեկուցվել մեզ ամրագրման ժամանակ կամ չեն ընդունվել մեր կողմից՝ փոխադրման համար։ 

15.5.6 Մենք բացառում ենք մեր պատասխանատվությունը Ձեր Ուղեբեռի արտաքին վնասի դեպքում (ինչպիսիք են քերծվածքները, բծերը, գունավորումը, փոս ընկած տեղերը), որոնք կարող են ծագել մաշվածությունից։

15.5.7 Մենք պատասխանատու չենք ցանկացած վնասի համար, որը պատճառվել է ուղևորի ուղեբեռին՝ Ձեր Ուղեբեռում առկա այլ  իրերի կողմից։ Դուք պատասխանատվություն կկրեք մեկ այլ անձի կամ անձանց (ներառյալ մեր) սեփականությանը նման վնաս պատճառելու համար։ 

15.5.8 Մեր պատասխանատվությունը Հաշվառված ուղեբեռի հանդեպ սահմանափակվում է՝ 

• SDR 1.131 յուրաքանչյուր ուղևորի համար՝ ուղեբեռի վնասի կամ  ուղեբեռի փոխադրման ուշացման համար։ 

15.5.9 Չհաշվառված Ուղեբեռի համար մեր առավելագույն պատասխանատվությունը 332 SDR է։ Մենք պատասխանատու չենք Չհաշվառված Ուղեբեռին պատճառված վնասի համար, քանի դեռ նման վնասը պատճառվել է մեր մեղքով։  

15.5.10 Մենք պատասխանատվություն չենք կրում փխրուն կամ փչացող իրերի, փողի, զարդերի, թանկարժեք մետաղների, արծաթեղենի, բանակցելի թերթերի, արժեթղթերի կամ այլ արժեքավոր իրերի, գործարար փաստաթղթերի, անձնագրերի և նույնականացման այլ փաստաթղթերի կամ նմուշների համար, որոնք ներառված են ձեր Հաշվառված Ուղեբեռում։ 

16. Հոդված 16 – Հայցերի և գործողությունների ժամկետի սահմանափակում 

16.1 Բեռների պահանջներ

16.1.1 Ուղեբեռի ընդունումն առանց բողոքի և առանց  Գույքի անհամաչափության զեկույցըProperty Irregularity Report (PIR)  լրացնելու՝ մինչև տրանզիտ տարածքը լքելը, հանդիսանում է ուղիղ ապացույց, որ Ուղեբեռը լավ վիճակում է փոխանցվել և համապատասխանում է Փոխադրման պայմանագրին։ 

16.1.2  Եթե Ձեր Հաշվառված Ուղեբեռը չի հասնում Ձեզ տեղափոխող թռիչքով, Դուք պետք է անհապաղ հաղորդեք և լրացնեք PIR-ը՝ Ձեր ժամանման պահից մինչև տրանզիտ տարածքը լքելը։ Եթե Դուք չհամապատասխանեք այս պահանջին, մենք չենք կարող պատասխանատվություն կրել Ձեր ուղեբեռի ոչնչացման, կորստի, հետաձգման կամ վնասի համար:

16.1.3 եթե Ձեր Հաշվառված Ուղեբեռը վնասված կամ գողացված է, Դուք պետք է անհապաղ հաղորդեք դրա մասին և լրացնեք PIR-ը՝ Ձեր ժամանման պահին՝ մինչև տրանզիտ տարածքը լքելը։ Եթե անհնար լինի Ձեր կողմից վնասը կամ գողացված լինելը հասկանալ ժամանման պահին, Դուք պետք է հաղորդում տաք օդանավակայանում՝ Ձեր ժամանումից հետո 7 օրվա ընթացքում։  

16.1.4 Եթե Ձեր Հաշվառված Ուղեբեռը չի ժամանում Ձեզ փոխադրող թռիչքով, և Դուք այն ստանում եք վնասված կամ գողացված, Դուք պետք է հաղորդում կատարեք վնասի կամ գողացված լինելու մասին՝ գրավոր կերպով՝ Ուղեբեռի՝ Ձեզ տրամադրման պահից 21 օրվա ընթացքում։ Եթե մենք ընդունենք Ձեր Հաշվառված Ուղեբեռի կորուստը կամ Ձեր Հաշվառված Ուղեբեռը չի ժամանել Ուղեբեռի ժամանաման նախատեսված օրվանից 21 օր անց, Դուք իրավունք ունեք պաշտպանել Ձեր իրավունքները, որոնք բխում են Փոխադրման պայմանագրից։  

16.1.5 Եթե Ձեր Ուղեբեռին ինչ-որ վնաս պատճառվի՝ մեր կողմից օդային փոխադրման ժամանակ, Դուք պետք է կազմակերպեք Ձեր Ուղեբեռի նորոգումը, ձեռք բերեք և ուղարկեք մեզ անդորրագրերը։ Եթե Ձեր Ուղեբեռը վնասվի վերանորոգումից հետո, Դուք պետք է ձեռք բերեք գրավոր հաստատում նորոգման խանութից՝ ներառյալ բրենդի նշումը, Ձեր Ուղեբեռի տեսակը և արժեքը։ 

16.1.6 Եթե Ձեր Չհաշվառված Ուղեբեռը վնասվի, Դուք պետք է հաղորդում կատարեք օդանավում։ Եթե Դուք չհամապատասխանեք այս պահանջին, մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր չհաշվառված Ուղեբեռի ցանկացած վնասի համար։ 

16.1.7 Ցանկացած հայց պետք է ներկայացվի գրավոր կերպով։ 

16.1.8 Բոլոր հայցերը պետք է մեզ ուղարկվեն PIR-ի հետ, և Ձեր կորուստն ապացուցող բոլոր փաստաթղթերը կցված՝ Նպատակակետին հասնելուց պահից մեկ ամսվա ժամկետում։ 

16.1.9 Եթե վերը նշված ժամկետներում որևէ հայց չի ներկայացվում, մեր դեմ ոչ մի գործողություն չի կարող ձեռնարկվել։

16.2 Բողոքներ

16.2.1 Բողոքները, որոնք վերաբերում են օդային փոխադրմանը (բացի ուղեբեռի հայցերի) պետք է կատարվեն գրավոր կերպով՝ հնարավորինս շուտ՝ այն թռիրքի ժամաումից հետո, որի հետ կապված Դուք ցանկանում եք բողոքել, բայց ոչ ուշ, քան երկու ամսում՝ բողոքի հիմք հանդիսացող հանգամանքները հայտնաբերելուց սկսած: Դուք պատասխանատու եք կորստի կամ վնասի համար, որոնք պատճառվել են Ձեր կողմից բողոքի ուշ ներկայացման հետևանքով։ «Արմենիա ավիաընկերություն» ՍՊԸ-ն կգնահատի բողոքը՝  համաձայն Փոխադրման Ընդհանուր պայմանների,որոնք ուժի մեջ են մտնում Պայմանագրի օրվանից սկսած։ 

16.3 Գործողությունների սահմանափակում 

 

Վնասի ցանկացած իրավունք մարվում է, եթե գործողությունը չի իրականացվել նպատակակետին ժամանելու պահից 2 տարվա ընթացքում, կամ այն ամսաթվից, երբ օդանավը պետք է ժամաներ, կամ ամսաթվից, երբ փոխադրումը դադարեցվեց։  Ժամկետը հաշվարկելու մեթոդը որոշվում է այն դատարանի օրենքով, որտեղ գործը լսվում է:

17. Հոդված 17 – Այլ Պայմաններ

Ձեր և Ձեր Ուղեբեռի փոխադրումը կատարվում է նաև որոշակի այլ կանոնակարգերով և պայմաններով,որոնք կիրառվում են կամ ընդունվել են մեր կողմից։ Այս կանոնակարգերը և պայմանները,  որոնք ժամանակ առ ժամանակ վերանայվում են, կարևոր են։ Նրանք առնչություն ունեն, ի թիվս այլ բաների՝ առանց ուղեկցողի երեխաների, հղի կանանց և հիվանդ ուղևորների, սահմանափակ շարժունակությամբ ուղևորների հետ, էլեկտրական սարքավորումների և իրերի օգտագործման սահմանափակումների, ալկոհոլային ըմպելիքների օգտագործումն օդանավում, ուղեբեռում արգելված իրերի, սահմանափակումների և չափումների, ուղեբեռի չափսի, քաշի, և այլն։ 

Կանոնակարգերն ու պայմանները, որոնք վերաբերում են այս հարցերին, հասանելի են Փոխադրողի կողմից՝ ըստ պահանջի։  

18. Հոդված 18 – Փոփոխություն և հեռացում 

«Արմենիա Ավիաընկերություն» ՍՊԸ-ի որևէ գործակալ, աշխատակից կամ նեւրկայացուցիչ լիազորություն չունի  փոխելու կամ հեռացնելու այս Փոխադրման պայմանների որևէ դրույթ։ 

19. Հոդված 19 – Մեկնաբանություն

Յուրաքանչյուր հոդվածի վերնագիր միայն հարմարության համար է  և չի կարող օգտագործվել տեքստի մեկնաբանության համար։ 

20. Հոդված 20 – Իրավասության շրջան

Քանի դեռ հակառակը նշված չէ այս Փոխադրման պայմաններում կամ Կոնվենցիայում կամ որևէ այլ գործող օրենքներում, ցանկացած վեճ, որը կարող է ծագել ուղևորի և Փոխադրողի միջև կնքված պայմանագրի վերաբերյալ,  հանդիսանում է միմիայն Հայաստանի՝ Երևանի դատարանների իրավասության առարկա՝ ցանկացած այլ Դատարանի բացառությամբ։