«Լեռնեցիներ» պարային խումբի անդամները իրենց ամբողջ կյանքի ընդհացքում կհիշեն իրենց ուղղեվորությունը Իտալիա: Հայտնի չե, թե ինչպես ամեն ինչ կավարտվեր, 8-10 տարեկան հայ երեխաների համար, եթե չհասնեյին օգնության հայ համայնքի ներկայացուցիրները:
Տասամյա Սերգեյ Բադալյանը հանգիստ կատարում է ավանդական հայկական պարը, երևանյան դպրոցներից մեկի հարթակի վրա: Նայելով այս տղային երբեկ չես մտածի, որ նա, ընդհամենը մի քանի օր առաջ ուրիշ տղաների և աղջիկների հետ միասին գտնվում էր Իտալիայում և որ նրանց վերադարծը հայրենիք հարցականի տակ էր:
Սերգեյը «Լեռնեցիներ» պարային կոլեկտիվի մնացած անդամների հետ միասին, և իրենց գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Հակոբյանի առաջնորդությամբ, մեկնեցին Սարդինիա փառատոնին մասնակցելու համար: Հինգ հազար կիլոմետր Երևանից Սարդինիա և Սարդինիայից Երևան պետք է ավտոբուսով երթևեկեր պարախումբը: Երկրորդ օրը տուն վերադառնալիս՝ ավտոբուսը, որով շրջագայում էին կոլեկտիվի անդամները, անսպասելիորեն խափանվեց: Արդյունքում պարախումբը մնաց Ֆեռռառա քաղաքում:
«Մեր շրջագայության երկրորդ օրը մեզ տեղեկացրեցին, որ ավտոբուսը խափանվել է: Ես չվախեցա, քանի որ շատ էինք, միասին և ուրախ: Մենք համոզված էինք, որ այս դժվարին պահին մեր հայերը մեզ մենակ չեին թողնի», — ասում էր Սերգեյը Sputnik-Արմենիայի թղթակցին:
Ավտոբուսը մնացել էր ճանապարհին:
«Լեռնեցիներ» պարային խումբի գեղարվեստական ղեկավար Արթուր Հակոբյանը առաջին անգամ էր հայտնվել նման իրավիճակում:
«Երթևեկել միայն ավտոբուսով՝ փառատոնի կազնակերպիչների նախապայմանն էր: Մենք երկար ճանապարհ անցանք մինչև Սարդինիա հասնելը և եթե ավտոբուսը իսկզնբանե անսարք վիճակում լիներ, մենք դա անշուշտ կհասկանայինք», — նշեց Հակոբյանը իր հարցազրույցում Sputnik-Արմենիա թղթակցի հետ:
Ավտոբուսի խափանումը տեղի ունեցավ վերադառնալիս, սակայն մնալով Իտալիայիում 8-ից 12 տարեկան 36 երախաների հետ, Հակոբյանը չշփոթվեց և առաջին հերթին զանգահարեց հայրենիք:
Հայերը շտապում են օգնության:
Ավտոբուսի խափանումից ընդհամենը հինգ ժամ հետո, Բոլոնիայի հայ համայնքի ներկայացուցիչները եկան օգնության: Հանդիպումը կազմակերպել էր համայնքի ղեկավար՝ Ոստան Անդրեասյանը, որը այդ ժամանակ ընտանիքով հանդերձ գտնվում էր Երևանում:
«Երեկոյան ինձ զանգահարեցին և ասեցին, որ երեխաները մնացել են Իտալիայում, քանի որ ավտոբուսը անսարք վիճակում է», — պատմում է իր հարցազրույցում Sputnik-Աևմենիա թղթակցին Հայաստանի Սփյուռքի նախարարության անձնակազմի ղեկավար Երեմ Սիմոնյանը: Սիմոնյանը շտապ կապվնեց «Armenia» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի , հետո էլ Անդրեասյանի հետ: Մինչ Սիմոնյանը և Խաչատրյան մտածում էին ինչպես վերադարցնել երեխաներին հայրենիք, Անդրեասյանի ընկերները արդեն իսկ կարգավորել էին ուտելիքի և գիշերօթևանի հետ կապվատծ բոլոր հարցերը: Երեխաներից մի քանիսին տեղավորեցին հյուրանոցում, իսկ մնացածին՝ հյուրընկալեցին Անդրեասյանի տանը:
Երբ հարցնում ես Ոստանին, թե ինչպես իրեն հաջողվեց Երևանում գտնվելով կազմակերպել այս ամենը, և օթևան գտնել երեխաների համար, նա լռում է և համեստորեն ժպտում:
Մեր պարտք եմ համառում օգնել մեր հայրենակիցներին, որոնք գտնվում են օտարուրյան մեջ», պատասխանում է Ոստանը:
Վերադարձ դեպի տուն
Վերադարձը դեպի Հայաստան մի մեծ խնդիր դարձավ: Չունենալով Բոլոնիայից ուղիղ չվերթ դեպի Երևան, ավիաընկերությունը ընտրեց մեկ այլ տարբերակ՝ ուղարկել երեխաներին հայրենիք Լիոնից:
Երեխաներին Բոլոնիայից Հայաստան հասցնելու գործին ձեռնամուխ եղան ֆրանսիական քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչ՝ Ռաֆֆի Կրիքորյանը և հայտնի ֆրանսիական ձեռնարկատեր, ազգությամբ հայ՝ Արման Բաադուրյանը: Չնայած այն բանին, որ Լիոնի տարբերակը չստացվեց, Կրիքորյանը ընդհամենը 15 րոպեյվա ընդհացքում գտել էր ընտանիքներ, որոնք պատրաստ էին հյուրընկալել երեխաներին:
Արդյունքում, ավելի մատչելի դարձավ երեխաների վերադարձը տուն Վենեցիայից: «Armenia» ավիանընկերությունը և Երևանյան տուրիստական ընկերություններից մեկը մեծ ջանքեր գործադրեցին երեխաների վերադարձը Իտալիայից կազմակերպելու համար:
Հիմա երեխաները արդեն տանն են, իսկ դեռ մի քանի օր առաջ Իտալիայում վերապրած իրադարձությունները հիշում են ժպիտով: Ծնողները և երեխաները կհիշեն ամբողջ կյանքի ընդհացքում իրենց հետ կատարվածը, ինչպես նաև նրանց, ովքեր ձեռք մեկնեցին դժվարին պահին:
Արմենիա» ավիաընկերության չվերթի առանձնահատկությունը մատչելի տոմսերն են՝ 320 ԱՄՆ դոլար` երկու ուղղությամբ, 30 կգ ուղեբեռը և օդանավում մատուցվող բարձրակարգ ծառայությունը՝ տաք սնունդ, տեղական արտադրության գինի, գարեջուր, անգամ` էկոնոմ դասում:
Գևորգ Խաչատրյանը ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Դիանա Խաչատրյանին Armenia ավիաընկերության ինքնաթիռում։
Հայաստան – Ֆրանսիա կապերն ամրապնդելով և Երևան-Լիոն գործակցությունն ավելի սերտ դարձնելով ապրիլի 19-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսեց գործարկել Երևան-Լիոն-Երևան ուղիղ կանոնավոր չվերթը:
Մարտի 5-ին մեր օդաչուների նոր խումբը մեկնել է նախնական վերապատրաստման, մեկը որպես օդանավի հրամանատար, մյուսը որպես օդաչու: