Նոր հրամանատար «Արմենիա» ընկերությունում: Օդաչուն լքել է Միացյալ Արաբական Էմիրությունները (ՄԱԷ) և վերադարձել Հայաստան

Նոր հրամանատար «Արմենիա» ընկերությունում: Օդաչուն լքել է Միացյալ Արաբական Էմիրությունները (ՄԱԷ) և վերադարձել Հայաստան

33 տարվա փորձ ունեցող օդաչուն վերադարձել է ՄԱԷ-ից Հայաստան, որ իր ձերքը վերցնի հրամանատարի ղեկը:

«Արմենիա» ավիաընկերության օդաչու Էդուարդ Կարապետյանը այսօր իր առաջին թռիչքն է կատարել հրամանատարի պաշտոնում՝ Boeing 737 ինքնաթիռով: 33տարվա փորձ ունեցող օդաչուն լքեց ՄԱԷ-ը և վերադարձավ հայրենիք, երբ աշխատանքի առաջարկ ստացավ «Արմենիա» ավիաընկերությունից:

«Իմ թռիչքային ժամերը կազմում են 22500 ժամ: Ես ծնվել եմ օդաչուների ընտանիքում՝ հայրս և եղբայրս օդաչուներ էին, իսկ մայրս աշխատում էր օդանավակայանում:» — պատմեց Կարապետյանը իր հարձազրույցում Sputnik-Armenia թղթակցին: Կարապետյանը երրորդ հրամանատարն է «Արմենիա» - ի թռիչքային անձնակազմում, չնայած որ հրամանատարի գործն էլ իր համար նորություն չէ:

Անցյալում նա Ан-24 Bombardier Canadair Regional Jet(CRJ) ինքնաթիռի հրամանատարն էր, այդ պաշտոնում նա թռել էր 15000 ժամ:

«Արմենիա» -ում երկրորդ հրամանատարի վերապատրաստումը մեծ նվաճում են համարում երիտասարդ ընկերության համար:

            «Նա արդեն երրորդ հրամանատարն է՝ օդաչուի մեծ փորձով: Ընդամենը երկու տարում ավիաընկերությունը պատրաստել է ութը երկրորոդ օդաչու և երեք հրամանատար», —ասում է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը իր հարձազրույցում՝ Sputnik-Armenia թղթակցին:

Այս տարի ավիաընկերությունը նույնպես պլանավորում է վերապատրաստել երկու երկրորդ օդաչու:

«Արմենիա»-ն իրականացնում է կանոնավոր չվերթեր Երևանից Վորոնեժ, Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ, իսկ սկսած ապրիլից՝ նաև Լիոն:

«Արմենիա» ավիաընկերությունը ունի երկու ինքնաթիռ՝ Boeing 737-500 և Boeing 737-700: Ավիաընկերությունում աշխատում է 53 աշխատակից:

Սկզբնաղբյուր՝  https://ru.armeniasputnik.am/society/20180514/12024198/armenia-komandir-letchik.html?fbclid=IwAR0uacfMgUGyYPVCo5LoIuZdidooRaoXRmOqnH0Ezu1nXOX5D8WF5pN7Z5A

 


22.06.2017 - Կանոնավոր չվերթ Սալոնիկի ՝ «Արմենիան» մոտեցնում է Եվրոպան

«Արմենիա» ավիաընկերությունը «Ֆեստա» ընկերությունների խմբի հետ համատեղ իրականացնում է Երևան-Սալոնիկի-Երևան կանոնավոր չվերթը

20.03.2018 - ԿԱՅԱՑԱՎ «ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

«Մեկ անգամ Հայաստանում» ուշագրավ և իրական պատմությունների մրցույթը լրացուցիչ խթան կդառնա Հայաստանը և Արցախն աշխարհին ներկայացնելու համար: Այն թույլ է տալիս մրցույթի մասնակիցների պատմությունների միջոցով ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, նորովի բացահայտել աշխարհում հնագույն երկրներից մեկի հայտնի ու դեռևս անհայտ կողմերը:

20.12.2019 - 35 տարի օդում՝ Արցախյան ազատամարտից մինչև Աֆղանստան ու Իրաք. հայ օդաչուն կյանքը նվիրել է ավիացիային

Քչախոս, բարի, վստահություն ներշնչող օդաչու Էդուարդ Կարապետյանն արդեն 35 տարի «օդում է» և պատրաստվում է ևս 10 տարի ծառայել հայկական ավիացիային:

15.05.2019 - Առաջարկում ենք «ուրիշ ամառ».  ուղղությունը՝ Թել-Ավիվ, Բեյրութ, Լիոն

Լողազգեստը հագիդ, կոկտեյլը ձեռքիդ, արմավենու ստվերին ծովափնյա հանգստի մասին մտորումներդ մի լավ առաջարկով կտրեմ.  չծանոթանա՞նք երեք հետաքրքիր քաղաքի ամառային կյանքին: