Անվճար ուղեբեռի անցկացման չափը
Անվճար անցկացվող ուղեբեռի չափը կախված է ծառայության դասից, ուղղությունից և նշված է Ձեր տոմսի վրա:
Ամբողջ ուղեբեռը, որը տեղափոխում է ուղևորը, գումարած ձեռքի ուղեբեռը, համաձայն անվտանգության պայմանների, պետք է ներկայացվի չվերթի գրանցման ժամանակ:
Մենք խորհուրդ չենք տալիս հանձնվող ուղեբեռում պահել գումար, թանկարժեք զարդեր, արժեքավոր թղթեր, նոթբուքներ և նեթբուքներ, փաստաթղթեր` այդ թվում անձնագրեր:
Վերը նշվածները տեղափոխվում են ձեռքի ուղեբեռում:
ՈՒղևորի ուղեբեռը, որը ավիաընկերությունը պարտավորվում է տեղափոխել իր հսկողության տակ, մակնշվում է ուղեբեռի պիտակով և տեղափոխվում է օդանավի ուղեբեռի խցիկում:
Գրանցվող ուղեբեռ
Գրանցվող ուղեբեռի երկարության, լայնության և բարձրության գումարը չպետք է գերազանցի 158 սմ-ը`մինչև 2 տարեկան երեխաների դեպքում՝ 115 սմ-ը:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ յուրաքանյուր ուղեբեռի վրա փակցնել անհատական պիտակ, որտեղ լատինատառ նշված կլինի Ձեր անուն ազգանունը և հեռախոսահամարը:
Խորհուրդ է տրվում պահել ուղեբեռի պիտակները մինչև օդանավակայանում այն ստանալը: ՈՒղեբեռի պիտակները անհրաժեշտ են ուղեբեռի չստանալու կամ կորցնելու դեպքում: Անվճար ուղեբեռի չափը հիմնված է քաշի բանաձևի վրա:
Անվճար ուղեբեռի գրանցման չափորոշիչներ
ՈՒղևորների դասը
|
Բիզնես դաս
|
Էկոնոմ դաս
|
Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ
|
40 կգ
|
25 կգ
|
Մինչև 2 տարեկան նորածիններ
(առանց առանձին տեղի հատկացման)
|
10կգ
|
10 կգ
|
Ձեռքի ուղեբեռ
Ձեռքի ուղեբեռի չափսերը չպետք է գերազանցեն 55х40х20 սմ-ը
ՈՒղևորների դասը
|
Բիզնես դաս
|
Էկոնոմ դաս
|
Մեծահասակներ և 2 տարեկանից բարձր երեխաներ
|
1 տեղ 10 կգ
|
7 կգ
|
Մինչև 2 տարեկան նորածիններ
(առանց առանձին տեղի հատկացման)
|
10կգ-ը չգերազանցող մեկ օրորոց կամ մեկ մանկական սայլակ
|
10կգ-ը չգերազանցող մեկ օրորոց կամ մեկ մանկական սայլակ
|
Անվճար տեղափոխվող առարկաներ
- հովհանոց
- ձեռնափայտ
- ծաղկեփունջ
- թռիչքի ընթացքում ընթերցելու համար տպագիր ստեղծագործություններ
- կանացի պայուսակ/ տղամարդու պորտֆել
- նոութբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ
- մանկական սնունդ թռիչքի ընթացքում երեխային կերակրելու համար
- բջջային հեռախոս
- հենակներ
- «Duty Free»-ից գնված ապրանքներով տոպրակ:
Նշված ապրանքները չեն ձևակերպվում և չեն մակնշվում
Ձեռքի ուղեբեռի սահմանափակումները
Օդանավակայաններում գոյություն ունեն սահմանափակումներ ձեռքի ուղեբեռում հեղուկներ տեղափոխելու դեպքում:
Տվյալ սահմանափակումը տարածվում է ջրի, օծանելիքների, սպրեյների, լոսյոնների, գել երի` գումարած մազերի և լոգանքի գելերի վրա:
Թույլատրվում է Ձեզ հետ օդանավ տեղափոխել նշված ապրանքներից շատ քիչ քանակությամբ, եթե դրանք փաթեթավորված են և չեն գերազանցում 100 մլգ-ը:
Տվյալ տարողունակությունները պետք է տեղադրված լինեն թափանցիկ, պլաստիկ փաթեթում:
Դուք Ձեր ձեռքի ուղեբեռում կարող եք ունենալ միայն մեկ այդպիսի փաթեթ:
Առարկաներ և նյութեր, որոնք արգելված է տեղափոխել օդանավով
Անվտանգության միջազգային կանոնների նկատառումներից ելնելով` ուղեբեռում չի
թուլյատրվում անցկացնել հետևյալ առարկաներն ու նյութերը`
- ներկառուցված ազդանշանով պորտֆելներ և քեյսեր
- պայթուցիկ, հրավառ և շուտ բռնկվող նյութեր, ազդանշանային հրթիռներ
- ճնշման տակ գտնվող տարատեսակ նյութեր`ինքնապաշտպանության համար
նախատեսված սփրեյներ, տուրիստական գազի բալոններ,աէրոզոլներ
- հրավտանգ նյութեր պարունակող առարկաներ, օրինակ կրակայրիչ
լիցքավորման համար նախատեսված հեղուկներ, ներկ, լաք, մաքրող միջոցներ
- թեթև բռնկվող նյութեր, օրինակ լուցկի
- նյութեր, որոնք ջրի հետ շփման արդյունքում արտազատում են դյուրավառ գազ
- հակաօքսիդանտներ, օրինակ սպիտակեցնող փոշիներ, ջրածնի երկօքսիդ
- թունավոր նյութեր, օրինակ սնդիկ
- ռադիոակտիվ նյութեր և առարկաներ
- կոռոզիոն նյութեր, քիմիական թթուներ և հիմքեր, մարտկոցներ
- հեղուկ տարրեր
- նյութեր, որոնք օժտված են հզոր մագնիսական հատկությամբ
- ցանկացած սարք, որը պարունակում է վառելիքի անգամ աննշան չափաբաժին:
Զանգահարեք մեզ՝ +374 (11) 747-777