«Արմենիա»-ի փոքրիկները

«Արմենիա»-ի փոքրիկները

Հունիսի 1 – այս ամսաթիվը երեխաների համար նշանավոր է ոչ միայն տարվա սիրելի եղանակի գալուստով, այլ նաև նրանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը լինելով։

Երեխաներին մոլեռանդ սիրով սիրող հայերս այս օրը յուրահատուկ խանդավառությամբ ենք նշում։ Հունիսի 1-ին հանրապետության բոլոր փողոցներն ու այգիները լի են բազմաթիվ մանուկներով։ Նրանց համար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, խաղեր, համերգներ։ Քաղաքամայր Երևանը վերածվում է մի մեծ ու գունավոր խաղահրապարակի, որտեղ կարելի է երգել, պարել և նույնիսկ գունազարդել Ազատության հրապարակը։ Ողջ քաղաքը յուրահատուկ սեր ու ջերմություն է շնչում․․․․

Հասկանալու համար, թե ե՞րբ և որտե՞ղ այս օրն առաջին անգամ վերածվեց տոնի, կատարեմ փոքրի պատմական ակնարկ․ նախորդ դարի սկզբին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին հավաքել է ծնողներին ու հարազատներին կորցրած երեխաներին ու նրանց համար տոն կազմակերպել։

Նույն օրը Ժնևում տեղի է ունեցել կոնֆերանս՝ հասարակության ամենախոցելի խմբի՝ երեխաների հիմնահարցերի վերաբերյալ։ Այս երկու իրադարձությունների շնորհիվ ծնվել է գաղափար՝ ստեղծել երեխաներին նվիրված փառատոն։ Այսօր Երկիր մոլորակի բազմաթիվ երկրներում հունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր։

2018-2019 թվականներին «Արմենիա» ավիաընկերության աշխատակիցների ընտանիքներում 5 տղա և 2 աղջիկ ծնվեցին։ Շնորհավորում ենք նրանց է աշխարհի բոլոր փոքրիներին միջազգային տոնի առթիվ՝ մաղթելով անհոգ ու գունազարդ մանկություն․․․

Հեղինակ՝ Նելլի Կոստանդյան

Լուսանկարիչ՝ Վաղինակ Ղազարյան


  ԸՆԴՈՒՆՎԵՑ  ԲԺՇԿԱԿԱՆ,  ԴԱՐՁԱՎ …ՕԴԱՉՈՒ

1987 թվականի հունվարին, Ռուբեն Եսայանը դարձավ Քաղաքացիական ավիացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի փորձարկող օդաչու։Նա շատ շուտով  դարձավ ավիաջոկատի առաջատար փորձարկողներից  մեկը, ջոկատի հրամանատարի տեղակալը։ Ռուբեն Եսայանին է հանձնարարվում իրագործել ամենաբարդ փորձնական թռիչքները։