Հուլիսի 11-ին գործունեության մեկ տարվան նվիրված միջոցառման ժամանակ «Արմենիա» ավիաընկերությունը ներկայացրեց նույնանուն ամսագիրը։
Այն եռալեզու է ու մշտապես ավիաընկերության օդանավերում է։ Ամսագիրը հրապարակվում է եռամսյակային պարբերականությամբ և արդեն հասցրել է սիրվել ուղևորների շրջանակում։
Բովանդակությունը բազմաբնույթ է։ Ներկայացված են հետաքրքիր նորություններ, հոդվածներ ու հարցազրույցներ Հայաստանի, հայկական խոհանոցի, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և այլ ոլորտների մասին։ Ամսագրի էջերում տեղ են գտել դերասան Նարեկ Դուրյանի, երգչուհի Իվետա Մուկուչյանի, ArmComedy հաղորդման հեղինակ-վարողներ Նարեկ Մարգարյանի ու Սերգեյ Սարգսյանի, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի, դերասան Մկրտիչ Արզումանյանի և այլոց հարցազրույցները։
«Արմենիան» արդեն համագործակցում երեք տասնյակից ավել գովազատուների հետ, այդ թվում «Արմենիա Վայն» գինու և «Կիլիկիա» գարեջրի գործարանները, «Megerian Carpet» ընկերությունը, «Baldinini» և «Hermitage» խանութ սրահները և այլք։
Շնորհանդեսին ներկա էին «Արմենիայի» ընկերները ու գործընկերները
Ստեղծումից մեկ տարի անց, ավիաընկերությունը իր «Իրականացնելով երեզանքը» կարգախոսին համահունչ տարբեր ուղղություններով կանոնավոր չվերթեր է գործարկել՝ Բեյրութ, Թել-Ավիվ, Միներալնիյե Վոդի, Սալոնիկ, Վորոնեժ, Թբիլիսի։
Բացի դա, «Արմենիայի» օդանավերը նաև չարտերային ուղևորափոխադրումներ են իրականացվում Թեհրանի, Սալոնիկի, Բարսելոնայի, Տիվատի, Ռոդոսի, Բաղդադի, Վենետիկի և մի շարք այլ քաղաքների ուղղությամբ։ Ընկերությւանը հաջողվել է ապահովել բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր ուղևորի, և ընդամենը մեկ տարվա ընթացքում տեղափոխել 65 հազարից ավել ուղևոր։
Հոկտեմբերի 10–ից նոյեմբերի 10-ը Ռիո մոլի «Սինեմա սթար» կինոսրահում 2 տոմս ձեռք բերող բոլոր կինոսերները հնարավորություն ստացան մասնակցելու «Արմենիա» ավիաընկերության և Սինեմա սթարի կողմից կազմակերպված «Դեպի Լիոն» խաղարկությանը:
Armenia ավիաընկերությունն առաջարկում է ուղևորներին Մոսկվայից Թբիլիսի օդային ուղևորության ամենաօպտիմալ տարբերակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
«Արմենիա» ավիաընկերությունը «Ֆեստա» ընկերությունների խմբի հետ համատեղ իրականացնում է Երևան-Սալոնիկի-Երևան կանոնավոր չվերթը
«Արմենիան» կսկսի Արցախում ակտիվ գործունեություն ծավալել՝ գործակցության շահավետ առաջարկներ ներկայացնելով զբոսաշրջության ոլոտի պետական և մասնավոր հատվածներին: