«Արմենիա»-ն բացում է թևերը

«Արմենիա»-ն բացում է թևերը

Օգոստոսի 1-ին դեպի Մոսկվա իր առաջին թռիչքը կատարող Բոինգ 737-500 «Արմենիա» ավիաընկերության օդանավը դիմավորեցին Վնուկովո օդանավակայանում` ջրային շիթերի «հրավառությամբ»։ Սպասվում էր հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ելույթ ունեցան ավիաընկերության և օդանավակայանի, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան և Ռուսաստանում հայերի միութան  (САР) ներկայացուցիչները․․․

 Բայց այս ամենի մասին հերթականութամբ։ «Զվարթնոց»-ից առաջին մոսկովյան թռիչքն ուղեկցում էր ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը։  Նա լրագրողներին պատմեց, որ առավոտյան չվերթն ամենօրյա է՝ թռիչքը 10․15-ին։«Մենք հատուկ ենք ընտրել այդ ժամը, որովհետև այն շատ հարմար է ուղևորների համար»,- ասում է Ռ․ Օգանեսյանը,- «նախևառաջ, նրանք չեն լինի անքուն վիճակում և թռիչք կկատարեն արդեն իսկ գիշերային նորմալ քնից հետո, և երկրորդ, օրվա այդ ժամին քաղաքում արդեն խցանումներ չեն լինի։ Եվ, որն ավելի հատկանշական է, մեր օդանավի վայրէջքի ժամին Մոսկվայում նույնպես խցանումներ չեն լինի։ Իր առաջին չվերթի համար Արմենիան հավաքագրել է 75 ուղևոր, միևնույն ժամանակ հետադարձ թռիչքին կար 95 ուղևոր։ Տոմսերի գները շատ տարբեր են՝ սկսած 49 եվրոյից, վերջացրած բիզնես դասի գներով (գներն արտհայտված են նաև դրամով)։ Տոմսերը նվազագույն գնով կարելի է ձեռք բերել թռիչքից երկու ամիս առաջ, իսկ թռիչքի օրը այն կազմում է 85 եվրո»։ Ինչպես  նշեց գլխավոր տնօրենը, առայժմ դեպի Մոսկվա նախատեսված է 1 թռիչք, բայց ուղևորների թվաքանակի մեծացմանը զուգընթաց «Արմենիա»-ն պատրաստ է շարունակել «թեկուզ տասը՝ մեկ օրում»։

Իր ուղևորների համար ավիաընկերությունը նկատի է ունեցել մի շարք արտոնյալ պայմաններ, որոնք ձեռնտու ձևով տարբերակում են «Արմենիա»-ն մյուս ավիափոխադրողներից։ Այդ թվում մինչև 25կգ ուղեբեռի անվճար տեղափոխում (գումարած ձեռքի ուղեբեռ), թռիչքի ընթացքում ոչ միայն տաք սննդի մատուցում, այլ նույնիսկ՝ գինի, գարեջուր։ Իր առաջին թռիչքը  ավիաընկերությունը կատարել է հուլիսի 18-ին՝ Երևանից Մինվոդի։ Այդ քաղաք «Արմենիա»-ի օդանավերը թռիչք են կատարում շաբաթական երկու անգամ, դրանից բացի իրականացնում են նաև չարթերային թռիչքներ դեպի տարբեր եվրոպական առողջարանային քաղաքներ՝ Կատանիա, Լարնակա, Ռոդոս, Վենետիկ․․․Ավիաընկերությունը ծրագրում է նաև իրականացնել հաստատուն եվրոպական չվերթ դեպի Լոնդոն․ «Բայց դրա համար մենք պետք է կատարենք որոշ նախապատրաստական աշխատանքներ,- պատմում է Ռ․Օգանեսյանը,- մասնավորապես պայմանագրեր կնքել այլ ավիաընկերությունների հետ, որոնք մեր ուղևորներին կտեղափոխեն Լոնդոնից Ամենրիկա և կանցկացնեն եվրոպական սերտիֆիկացիան։ Երբ այդ ամենն արված լինի, մենք կիրագործենք Երևան-Լոնդոն թռիչքը»։  

Այսօր «Արմենիա»-ն ունի երկու Բոնինգ 737-500-ը և 700-ը։ Յուրաքանչյուրի տարողունակությունը 134-ական ուղևոր է՝ հարմարավետ ուղևորական նստատեղերով։  Համաձայն բիզնես-ծրագրի 5 տարվա ընթացքում ընկերության ավիաբազան կհամալրվի ևս 5 օդանավով։ Լոնդոնյան ուղղությանը զուգընթաց ծրագրված է արդեն ընթացիկ տարում իրականացնել չվերթներ դեպի Մինսկ և Սանկտ-Պետերբուրգ։ Եվ, դատելով այս ամենից, ընկերության հաջորդ դեբյուտային ավիաուղերթը կդառնա բելոռուսականը։ Ամեն դեպքում, Մինսկի հետ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և մնացել է նրանցից ստանալ թույլտվությունը։

 

Ինչպես նշեց Ռ․Օգանեսյանը «Արմենիա»-ն աշխատում է  «Georgian Airways»-ի կոդ-շերինգի շրջանակում։ Վերջինս իրականացնում է շաբաթական 4 չվերթ Երևան-Թբիլիսի․«Իսկ այնտեղից արդեն բոլոր ավիաուղղություններով, որոնք իրականացնում է «Georgian Airways»-ը։ Թբիլիսի տոմսերի գներն սկսվում են 35 եվրոյից։ Մտածում եմ, որ Վրաստանի մայրաքաղաք հասնել 30 րոպե տևող թռիչքով ավելի հարմարավետ է, քան հասնել այնտեղ ավտոտրանսպորտով՝ սահմանում կանգնելով հերթերի մեջ»,- ասաց Ռ․Օգանեսյանը՝ նկատի ունենալով շատ հայերի համար հանրահայտ ճամփորդելու տարբերակը։ Ավելացնենք նաև, որ ավիաընկերության աշխատողների շարքը համալրել են «Արմավիա»-ի և «Էյր Արմենիա»-ի նախկին աշխատակիցները։

 

Դեպի Մոսկվա առաջին թռիչքն անցավ գերազանց։ Ուղևորներին, ինչպես արդեն խոստացվել էր, մատուցվեց տաք սնունդ՝ վրացական չախոբիլի։ Ուղեկցորդուհիները շատ սիրալի ու կիրթ էին։ Թռիչքը տևեց 2,5 ժամ։ Այն անցավ հաճելիորեն արագ ու աննկատ։ Միաժամանակ «Վնուկովո»-ում Մոսկվա-Երևան հետադարձ թռիչքի գրանցումից առաջ անցկացվեց հանդիսավոր արարողություն, որին մասնակցեցին ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Վարդան Հակոբյանը, ՌԴ-ի հայերի միութան փոխնախագահ Լևոն Մուկանյանը, ավիաընկերության հասարակական կապերի գծով գլխավոր  տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը և «Վնուկովո» միջազգային օդանավակայանի կոմերցիոն գծով գլխավոր տնօրեն Անտոն Կուզնեցովը։ Բոլոր ելույթ ունեցողները նշեցին՝ Հայաստանի ազգային ավիափոխադրողի և Մոսկվայի  հնագույն  օդանավակայանի միջև փոխկապակցված հարաբերությունների ձևավորման կարևորությունը։ Մասնավորապես, Ա․Կուզնեցովը նշեց, որ մեր երկրները ավանդութաբար կապված են սերտ կապերով, և «Վնուկովո»-ն պատմականորեն մեծ դեր ունի մեր մշակույթի և գործարար կապերի ամրապնդման գործում՝ ապահովելով Ռուսաստանի և Հայաստանի միջև օդային գծերի թռիչքների մեծ մասի արդյունավետ իրականացումը։

Ելույթ ունենալով հայ լրագրողների առջև՝ Վարդան Հակոբյանն ընդգծեց հայկական ավիաընկերության թռիչքների կարևորությունը։ Նա հույս հայտնեց, որ «Արմենիա»-ին կհաջողվի ընդլայնել դեպի Ռուսաստան թռիչքների ինչպես աշխարհագրությունը այնպես էլ հաճախականությունը։ «Մեր հայրենակիցներից շատերը ապրում և աշխատում են Մոսկվայում և Ռուսաստանի տարբեր շրջաններում։ Այս ավիաուղիները նրանց համար նոր հնարավորություն կստեղծի լինել ավելի հասանելի»,-  նկատեց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալը։

 

Այնուհետև, ՌԴ-ի հայերի միութան փոխնախագահ Լևոն Մանուկյանը ասաց, որ «Արմենիա» ավիաընկերության հետ մեծ հույսեր է կապում, քանի որ դժվար աշխարհագրական իրավիճակում գտնվող Հաաստանի համար քաղաքացիական ավիացիայի դերը մեծ է նաև անվտանգության տեսանկյունից։ Նա նաև խոստացավ ՌԴ-ում հայերի միության  (САР) աջակցությունը տեղեկատվական և կազմակերպչական ոլորտում։ Միաժամանակ փոխնախագահը հիշեցրեց, որ միակ տրանսպորտային կապը Հայաստանի և Ռուսաստանի միջև իրականանում է Վերին Լարսի միջոցով, որը պարբերաբար փակվում է բնական աղետների և փլուզումների պատճառով։ Հաշվի առնելով այս ամենը՝ դժվար չէ նաև գնահատել ավիաընկերության կարևորությունը։ Լ․ Մուկանյանը հույս հայտնեց, որ Հայաստանի ղեկավարությունը օգնության ձեռք կմեկնի և կսատարի ավիաընկերությանը քանի որ առանց ադմինիստրատիվ պատասխանատուի օգնության քաղաքացիական ավիացիան զարգանալ չի կարող։ Եվ վերջինը, ըստ նրա խոսքերի, ավիաընկերությունը կունենա նաև իր ներդրումը հանրապետությունում տուրիզմի զարգացման բնագավառում, մասնավորապես նկատի ունենալով ավիատոմսերի մրցունակ գները․«Հայաստանի զբոսաշրջության ոլորտը չի կրող զարգանալ բավարար աստիճանին, եթե ժողովրդի լայն շերտերի համար հասանելի չլինեն տրանսպորտային միջոցներից օգտվելու հնարավորությունը»,- ավարտեց նա։

 

Մոսկվայից Երևան հետադարձ թռիչքը նունպես անցավ հրաշալի։ Տեղի ունեցավ փափուկ վայրէջք օդանավի օդաչու Աշոտ Կարապետյանի ղեկավարութամբ։ Բոլոր ուղևորները, ինչպես ընդունված է, իրենց ծափահարություններով ողջունեցին օդանավի կապիտանին։

Հ․Գ․ Գ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Արմենիա»-ն ազգային առաջին ավիաընկերությունը չէ։ Ցավոք սրտի նախորդ ընկերությունները չկարողացան հաջողության հասնել այս ասպարեզում։ Այնուամենայնիվ «Արմենիա»-ն սկսում է իր աշխատանքը՝ առավելապես  ոչ բարենպաստ մրցակցային պայմաններով, քան մյուս «բաց երկնքի քաղաքականությամբ» աշխատող ընկերութունները։ Պետք է ուշադություն դարձնել նաև այն փաստին, ոչ չեն եղել առանձնապես բարենպաստ պայմաններ՝ աշխատանքը սկսելու գործում՝ էլի համեմատած նախորդ ընկերությունների հետ․․․

 

Այս ամենն ապացուցում է ոչ թե ցուցադրական, այլ ընկերության հստակ նպատակը՝ լավ և հաստատուն արդյունքներ ունենալու և ամրագրելու համար։

Պետք է հույս ունենալ, որ այսքանով «Արմենիա»-ի տարբերությունները նախորդներից չի սպառվում և ավիաընկերութանը սպասվում է երկար և բարենպաստ աշխատանք մեր երկրում։


10.08.2018 - Հիմա թռիչքը դարձել Է ավելի մատչելի. «Արմենիա» ավիաընկերությունը փոխել է տարիֆները:

«Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկել է նոր տարիֆային քաղաքականություն, համաձայն որի աշնանային և ձմեռային ամիսներին կարելի է գնել տոմսերը ավելի ցածր գներով: Այդ մասին իր հարցազրույցում Sputnik- Armenia-ի թղթակցին պատմեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

10.04.2017 - Հայկական ավիափոխադրողի մուտքը` Բեյրութ. «Արմենիա»-ն նոր երկրներ է «նվաճում»

Արմենիա» ավիաընկերության չվերթի առանձնահատկությունը մատչելի տոմսերն են՝ 320 ԱՄՆ դոլար` երկու ուղղությամբ, 30 կգ ուղեբեռը և օդանավում մատուցվող բարձրակարգ ծառայությունը՝ տաք սնունդ, տեղական արտադրության գինի, գարեջուր, անգամ` էկոնոմ դասում:

14.05.2018 - Նոր հրամանատար «Արմենիա» ընկերությունում: Օդաչուն լքել է Միացյալ Արաբական Էմիրությունները (ՄԱԷ) և վերադարձել Հայաստան

«Արմենիա» ավիաընկերության օդաչու Էդուարդ Կարապետյանը այսօր իր առաջին թռիչքն է կատարել հրամանատարի պաշտոնում՝ Boeing 737 ինքնաթիռով: 33տարվա փորձ ունեցող օդաչուն լքեց ՄԱԷ-ը և վերադարձավ հայրենիք, երբ աշխատանքի առաջարկ ստացավ «Արմենիա» ավիաընկերությունից:

23.11.2018 - Աննախադեպ զեղչեր «Black Friday»  - ի շրջանակներում...

Նոյեմբերի 23-ին «Արմենիա» ավիաընկերության գլխամասային գրասենյակում դեռ վաղ առավոտից ուղևորների մեծ հերթ էր գոյացել: «Արմենիա» -ն միացել էր համաշխարհային հայտնի «Սև ուրբաթ» ակցիային՝ իր ուղևորներին առաջարկելով ավելի քան 70 տոկոս զեղչ՝ ռուսական և եվրոպական ուղղությունների երկկողմանի ավիատոմսերի համար: