Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արմենիա» ավիաընկերության կանոնավոր չվերթերի բիզնես դասի ուղևորները և էկոնոմ դասը բիզնեսով փոխարինողները օգոստոսի 15-ից ստացել են շուրջօրյա մուտքի հնարավորություն «Զվարթնոց» օդանավակայանի բիզնես սրահ:
Երևանից Թել-Ավիվ, Սալոնիկ, Վորոնեժ ու Միներալնիե Վոդի թռչող ուղևորները հաշվառման ժամանակ կստանան համապատասխան կտրոնները և կկարողանան օգտվել բիզնես սրահի հետևյալ ծառայություններից
Մեր ուղևորների հարմարավետության համար գործում է պաշտոնական armeniafly.com կայքը, որտեղ կարելի է տոմսեր ձեռք բերել: Թռիչքից 45 օր առաջ հնարավոր է տոմս գնել 49 եվրոյով՝ առանց հարկերի ու տուրքերի, իսկ 30 օր առաջ 69 եվրոյով: Գործում է նաև ազատ տեղերի առկայության դեպքում էկոնոմ դասը բիզնեսով փոխելու հնարավորությունը, 100 եվրո հավելավճարով։
Մեզ մոտ գործում է 4 էկոնոմ դասի սակագին ՝ «բեյսիք», «ֆլեքսի», «սմարթ» և «սուպեր»:
«Բեյսիք» սակագնի տոմսերը վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն, ներառում են 10 կգ ձեռքի ուղեբեռ: «Ֆլեքսի» սակագնի տոմսերն ենթակա են փոխանակման ու վերադարձի, բայց չեն ներառում ուղեբեռի տեղափոխումը: «Սմարթը» գրեթե ամբողջական փաթեթ է, որը ներառում է 25 կգ ուղեբեռ և 10 կգ ձեռքի ուղեբեռ։ «Սուպեր» սակագինն ամբողջական փաթեթ է` ինքնաթիռում ցանկալի տեղն անվճար ընտրելու հնարավորությամբ։
Մաղթում ենք բարի թռիչք և փափուկ վայրէջք:
Ավիաընկերության տոմսերը ուղևորները կարող են ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական www.armeniafly.com կայքից, ինչպես նաև՝ այցելել ավիաընկերության պաշտոնական գրասենյակ, որը գտնվում է Վազգեն Սարգսյան 10 հասցեում: Բացի այդ «Արմենիան» գործակցում է ավելի քան 100 գործակալությունների հետ, և ուղևորը տոմսը կարող է ձեռք բերել իրեն մոտ գտնվող գործակալությունից:
Ապրիլի 19-ից «Արմենիա» ավիաընկերությունը վերսկսում է արդեն ավանդական դարձած Երևան-Բեյրութ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերը: Այս մասին ավելի մանրամասն պատմեց ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը.
Արմենիա» ավիաընկերության չվերթի առանձնահատկությունը մատչելի տոմսերն են՝ 320 ԱՄՆ դոլար` երկու ուղղությամբ, 30 կգ ուղեբեռը և օդանավում մատուցվող բարձրակարգ ծառայությունը՝ տաք սնունդ, տեղական արտադրության գինի, գարեջուր, անգամ` էկոնոմ դասում:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը