Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ ՝ 175 դոլլարին համարժեք դրամով

Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ ՝ 175 դոլլարին համարժեք դրամով

 “Արմենիա” ավիաընկերությունը Նոր տարուն ընդառաջ նոր սակագներ է սահմանել`հնարավորություն տալով Հայաստանի քաղաքացիներին և օտարերկրացիներին ճամփորդել տոնական օրերին:

Ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը նկատեց , որ մեծ դժվարությամբ ու Քաղավիացիայի գլխավոր վարչության օգնությամբ Մայիսի 17-ին հնարավոր դարձավ գործարկել Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթը: «Այժմ մենք որոշել ենք անակնկալ մատուցել մեր ուղևորներին և դեկտեմբերի 10-ից 17-ը, 17-24-ը ինչպես նաև 24-28-ի Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ թռիչքի համար սահմանել ենք 250 դոլլար սակագին ներառյալ հարկերը և տուրքերը:  Իսկ դեկտեմբերի 10-ից 17-ը , 17-ից 24-ը և 24-ից 30-ը Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղության տոմսերը արժեն 220 դոլլար», - նշեց նա:

Օգանեսյանը հավելեց, որ դեկտեմբերի 30-ին և 6-ին կկայանան հավելյալ թռիչքներ դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ:  «Եթե զբոսաշրջիկը Թել Ավիվից Երևան գա դեկտեմբերի 30 կամ 31-ին և վերադառնա հունվարի 6 կամ 7-ին , ապա տոմսը կարժենա ընդամենը 175 դոլլար, որից 110-ը հարկերն ու տուրքերն են: Ավիաընկերությամ եկամուտը մինիմալ է, բայց այս կերպ մենք փորձում ենք ներդրում ունենալ զբոսաշրջության զարգացման գործում», - ընդգծեց նա:

Ավիաընկերության գլխավոր տնօրենը հայտնեց, որ դեկտեմբերի 18-ից կվերաբացվի Երևան-Բեյրութ-Երևան թռիչքը: «Մի ուղղությամբ տոմսը կարժենա ընդամենը 99 եվրո, ինչը աննախադեպ սակագին է հայկական շուկայի համար», - ընգծեց նա: Բացի դա «Արմենիան» նաև վերագործարկում է չվերթը դեպի Իրաք: «Հանրաքվեից հետո անվտանգության նկատառումներից ելնելով չվերթը դադարեցվել էր, սակայն դեկտեմբերի 15-ից կսկսվի իրականացվել Երևան-Բաղդադ-Երևան չվերթը», - ընդգծեց նա:

Օգանեսյանը նկատեց, որ շարունակվելու են իրականացվել ուղևորափոխադրումները դեպի ռուսական ուղղություններ ՝ Վորոնեժ և Միերալնիյե Վոդի: «Ուղևորահոսքերը աճում են: Մենք ունենք ուղևորներ, որոնք  20-30 անգամ են թռչել մեր օդանավերով: Այսուհետ նման ուղևորները կստանան հավատարմության քարտեր 10-15% զեղչով», - նշեց նա:

Ավիաընկերությունը  իր ուղևորներին հնարավորություն է ընձեռում տոնական օրերին այցելել Իտալիա: «Ֆեստա գրուպ» ընկերության պատվերով դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի թռիչք դեպի Հռոմ:

 

 


07.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը մեկնարկում է կանոնավոր չվերթները

Հուլիսի 7-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը Մինովդի ...

17.05.2017 - Դեպի սուրբ հող` «Արմենիայի» օդանավերով

Ավիաընկերության տոմսերը ուղևորները կարող են ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական www.armeniafly.com կայքից, ինչպես նաև՝ այցելել ավիաընկերության պաշտոնական գրասենյակ, որը գտնվում է Վազգեն Սարգսյան 10 հասցեում: Բացի այդ «Արմենիան» գործակցում է ավելի քան 100 գործակալությունների հետ, և ուղևորը տոմսը կարող է ձեռք բերել իրեն մոտ գտնվող  գործակալությունից:

21.06.2018 - Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլիին: 

10.08.2018 - Հիմա թռիչքը դարձել Է ավելի մատչելի. «Արմենիա» ավիաընկերությունը փոխել է տարիֆները:

«Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկել է նոր տարիֆային քաղաքականություն, համաձայն որի աշնանային և ձմեռային ամիսներին կարելի է գնել տոմսերը ավելի ցածր գներով: Այդ մասին իր հարցազրույցում Sputnik- Armenia-ի թղթակցին պատմեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

XS / MOBILE768px SM / TABLET992px MD / DESKTOP1200px LG / LARGE DESKTOP1600px XL