Հարգելի գործընկերներ` ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ «Արմենիա» ավիաընկերությունը պայմանագիր է ստորագրել հանրահայտ «Accel Aero» արաբական ընկերության հետ, որի Aero Mart տոմսերի ամրագրման ծրագիրը արդեն իսկ ներդրվել է մեր ավիաընկերության համակարգում: Նախքան ծրագրի ներդնումը «Արմենիա» ավիաընկերության տնօրինության հրավերով Հայաստան էին ժամանել «Accel Aero» ընկերության ներկայացուցիչները: Նրանք եռօրյա դասընթացների ընթացքում ավիաընկերության համապատասխան բաժնի աշխատակիցներին ծանոթացրել են ծրագրին, որպեսզի ծրագրի ներդրումը ավելի սահուն ընթանա: Տեղեկացնենք, որ «Accel Aero» ընկերության գործընկերների շարքում է նաև խոշոր «Air Arabia» ավիաընկերությունը:
Ինքնաթիռում՝ դեպի Վորոնեժ ուղղությամբ մեկնողների 90 տոկոսը ազգությամբ հայեր են՝ հիմնականում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայեր: Նրանք ամառային արձակուրդներն անցկացրել են հայրենի հողում, ևւ հիմա հետ են վերադառնում Ռուսաստան՝ Վորոնեժ, տարբեր պատճառներով՝ խոպան, աշխատանք, ասֆալտի գործ: Վորոնեժի օդակայանում առաջին վայրէջք կատարողներն էլ հայերն են:
«Արմենիա» ավիաընկերության Boeing 737-500 օդանավը պատրաստվում է թռիչքի: Նախապատրաստական աշխատանքներ թռիչքից առաջ:
Այսօր`Հուլիսի 5-ին, «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց իր առաջին չարտերային չվերթը ...
«Լեռնեցիներ» պարային խումբի անդամները իրենց ամբողջ կյանքի ընդհացքում կհիշեն իրենց ուղղեվորությունը Իտալիա: Հայտնի չե, թե ինչպես ամեն ինչ կավարտվեր, 8-10 տարեկան հայ երեխաների համար, եթե չհասնեյին օգնության հայ համայնքի ներկայացուցիրները: