Ավիատոմսերի վերադարձն իրականացվում է ավիատոմսի սակագնի կանոնների հիման վրա:
Ուղևորները, որոնք ձեռք են բերել բիզնես դասի տոմս, կարող են պահանջել ավիատոմսի վերադարձ ինչպես մեկնելուց առաջ, այնպես էլ մեկնելուց հետո:
Բիզնես դասի ավիատոմսերի վերադարձն իրականացվում է առանց պահումների:
Բացառություն են կազմում Մոսկվա-Երևան և Մոսկվա-Երևան-Թբիլիսի RM 935 և RM 935/723 չվերթների բիզնես կարգի տոմսերը: Այդ չվերթների համար բիզնես դասի ավիատոմսերի վերադարձի գումարը կազմում է ավիատոմսի ինքնարժեքի 50% - ը + ուղղության հարկերը, այն պայմանով, որ վերադարձի հարցումը կատարվել է մինչև չվերթը: Չվերթին չներկայանալու դեպքում այդ ավիատոմսերը դառնում են վերադարձի ոչ ենթակա։
Ավիատոմսի վերադարձի հայտ ներկայացնելուց անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի գործոն:
-
Եթե տոմսը ձեռք է բերվել միջնորդի կողմից, ապա այդ դեպքում անհրաժեշտ է դիմել գործակալին ։
-
Եթե տոմսը ձեռք է բերվել ավիաընկերության պաշտոնական էջում, ապա հարցումը պետք է թողնել ավիաընկերության կայքում "Իմ ամրագրումները" բաժնում
-
Եթե ավիատոմսը ձեռք է բերվել ավիաընկերության գրասենյակում, ապա անհրաժեշտ է կապ հաստատել վաճառքի բաժնի աշխատակիցների հետ:
-
Եթե ավիատոմսի գնումն իրականացվել է քարտով, վերադարձի գումարը կփոխանցվի նույն քարտին 3-30 աշխատանքային օրվա ընթացքում:
-
Եթե ավիատոմսի գնումն իրականացվել է կանխիկ եղանակով, ապա վերադարձի գումարը նույնպես կիրականացվի կանխիկ եղանակով: