Ճամփորդություն ընտանի կենդանիների հետ

«Արմենիա» ավիաընկերությունը սիրով կտեղափոխի ձեր ընտանի կենդանուն։

 

Տոմսը գնելուց հետո անհրաժեշտ է դիմել Ավիաընկերություն և ստանալ հաստատում։ 

Հայտը կարող եք ուղարկել  reservation@armeniafly.com էլ․ հասցեին։

«Արմենիա» ավիաընկերությունը կազմակերպում է ընտանի կենդանիների տեղափոխումը միայն հետևյալ պայմաններով`

  • «Արմենիա» ավիաընկերության օդանավերով կարող եք տեղափոխել միայն շուն ու կատու,
  • կենդանին պետք է առողջ լինի,
  • շան և կատվի ձագերին հնարավոր է տեղափոխել՝ 4 ամսականից սկսած,
  • կենդանուն տեղափոխելիս պետք է ունենալ բոլոր անհրաժետ փաստաթղթերը և դրանց պատճենները՝ կենդանու միջազգային անձնագիրը  (բոլոր անհրաժե՛տ պատվաստումներով), անասնաբույժի կողմից տրված տեղեկանք և այլն,
  • թռիչքի ընթացքում կենդանին պետք է գտնվի հատուկ վանդակում կամ կենդանիների համար նախատեսված փափուկ պայուսակում (ուղևորների սրահում)։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ավիաընկերությունը չի իրականացնում հղի կենդանիների տեղափոխում:

 

Ընտանի կենդանիների տեղափոխում ուղևորների սրահում

Ուղևորների սրահում կենդանուն հնարավոր է տեղափոխել, եթե՝

  • ընտանի կենդանու քաշը վանդակի կամ տեղափոխման համար նախատեսված հատուկ պայուսակի հետ միասին չի գերազանցում 8 կգ,
  • վանդակի կամ պայուսակի չափսերը չեն գերազանցում 55x40x20 սմ,
  • «ուղեկցող շուն» կարգավիճակ (փաստաթղթով հաստատված) ունեցող կենդանուն՝ անկախ նրա քաշից։

ԿԱՐԵՎՈՐ Է՝ Ավիաընկերությունն ընտանի կենդանիներին չի տեղափոխում բիզնես դասի ուղևորների սրահում և տեղափոխման համար վանդակներ չի տրամադրում:

Ընտանի կենդանիների տեղափոխումն ուղեբեռի համար նախատեսված սրահում

 8 կգ-ից ավել քաշ ունեցող ընտանի կենդանիներին հնարավոր է տեղափոխել միայն ուղեբեռի համար նախատեսված սրահում։

Ի՞նչ պետք է իմանալ վանդակի մասին։ Այն պետք է լինի՝

  • ամուր պլաստիկից և մետաղյա դռնով,
  • մաքուր և երեք կողմից օդափոխվող,
  • բավականաչափ հարմար, որպեսզի ընտանի կենդանին կարողանա ազատ տեղավորվել այնտեղ,
  • հատակը պետք է ծածկված լինի հեղուկը կլանող շերտով:6 կգ-ը գերազանցող ընտանի կենդանիները տեղափոխվում են ուղեբեռի համար նախատեսված սրահում:

Ամրագրման ժամանակ Դուք պետք է հայտնեք վանդակի չափսը, ինչպես նաև վանդակի և ընտանի կենդանու քաշը: 

ԿԱՐԵՎՈՐ Է՝  Ավիաընկերությունը պետք է հաստատի կենդանու տեղափոխումը:

 

Վանդակի համար նախատեսված պահանջներ

Վանդակը պետք է լինի`

  • ամուր պլաստիկից և մետաղյա դռնով;
  • մաքուր և երեք կողմից օդափոխվող;
  • բավականաչափ հարմար, որպեսզի ընտանի կենդանին կարողանա ազատ տեղավորվել այնտեղ;
  • հատակը պետք է ծածկված լինի հեղուկը կլանող շերտով:

Անհրաժեշտ փաստաթղթերի կրկնօրինակները պետք է ամրացված լինեն վանդակին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝  «Արմենիա» ավիաընկերությունը կարող է մերժել ընտանի կենդանու տեղափոխումն այն դեպքում, եթե վերը նշված պայմաննները չեն պահպանվել:

 

Օդանավի սրահում կամ ուղեբեռի բաժնում ընտանի կենդանու տեղափոխման համար սահմանված վճարը

Ընտանի կենդանիների տեղափոխումը ներառված չէ անվճար ուղեբեռի մեջ: Արժեքը կախված է կենդանու քաշից և ընտրված ուղղությունից։ 

 

Կենդանու քաշը վանդակի հետ միասին՝

  • մինչև 8 կգ՝ 120 Եվրո
  • 8 կգ-ից մինչև 24 կգ՝ 190Եվրո
  • 24 կգ-ից մինչև 45 կգ՝ 230 Եվրո

 

ՈՒղեկցող շներ

ՈՒղեկցող շները ուղեկցում են սահմանափակ կարողություններով ուղևորներին:

Տոմս ամրագրելիս ուղևորը պետք է տեղեկություն տրամադրի այդ ընտանի կենդանու մասին:

ՈՒղևորը պետք է ներկայացնի փաստաթուղթ, որը հաստատում է «ուղեկցող շան» կարգավիճակը:

Այդ տեսակ շների տեղափոխումն իրականացվում է անվճար:


Ուղղություններ


Նորություններ

18.08.2019 - Ավիացիոն մեծ ցուցահանդեսից մինչև փոքր գյուղի հեքիաթը.  Air-company Armenia-ն` հետաքրքիրի հետքերով

Վորոնեժ քաղաքի օդանավակայանում ամենամյա ավիաշոուներն արդեն դարձել են ավանդույթ։ Գոյություն ունեցող ավադույթից ձևավորվել է մեկ այլ ավանդույթ՝ «Արմենիա» ավիաընկերության ակտիվ մասնակցությունն այդ մեծ տոնին։ Սա վորոնեժցիների և այդ օդանավակայանի մյուս գործընկեր ավիաընկերությունների համար իրական տոն է, որին մեծ ոգևորությամբ մասնակցում են ինչպես տեղացիներն, այնպես էլ զբոսաշրջիկները։

07.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը մեկնարկում է կանոնավոր չվերթները

Հուլիսի 7-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը Մինովդի ...

05.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց առաջին չարտերային չվերթը

Այսօր`Հուլիսի 5-ին, «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց իր առաջին չարտերային չվերթը ...

20.02.2019 - «Արմենիա» ավիաընկերությունը Արցախում․․․

«Արմենիան» կսկսի Արցախում ակտիվ գործունեություն ծավալել՝ գործակցության շահավետ առաջարկներ ներկայացնելով զբոսաշրջության ոլոտի պետական և մասնավոր հատվածներին: