Այս աշնանից կարելի է գնել «Արմենիա» ավիաընկերության կանոնավոր թռիչքների տոմսերը բոլոր ուղղություններով ավելի ցածր տարիֆներով:
«Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկել է նոր տարիֆային քաղաքականություն, համաձայն որի աշնանային և ձմեռային ամիսներին կարելի է գնել տոմսերը ավելի ցածր գներով: Այդ մասին իր հարցազրույցում Sputnik- Armenia-ի թղթակցին պատմեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
«Հիմա արդեն կարելի է գնել աշնանային և ձմեռային թռիչքների տոմսերը ավելի ցածր գներով՝ սկսած 59 եվրոյից մեկ ուղղությամբ», ասաց Խաչատրյանը:
Նա նաև նշեց, որ փոփոխվել են նաև Երևան-Լիոն-Երևան թռիչքների տարիֆները: Խաչատրյանը պարզաբանեց, որ Երևան-Լիոն-Երևան ուղղությունը շատ ձեռնատու է ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ հայերի համար: Չվերթերի գները այդ ուղղությամբ նվազել են 10-12% տոկոսով:
Երևան-Լիոն և Լիոն-Երևվան ուղիղ կանոնավոր չվերթը կայացել էր ապրիլի 19-ին: Չվերթները շաբաթական երկու օր են՝ երկուշաբթի և հինգշաբթի:
«Մեր սպասումները թռիչքներից իրենց լիովին արդարացրին, օդանավերը լի են ուղևորներով, որոնց նվազագույն քանակը Boeing օդանավում կազմում է 100-110 ուղևոր», ասաց Խաչատրյանը:
Խաչատրյանը նշեց նաև, որ թռիչքը կլինի կանոնավոր և կիրականացվի շաբաթվա նշված օրերին:
Ավիաընկերությունը իրականացնում է տասը չարտերային թռիչքներ, որոնցից են նոր թռիչքները դեպի Վառնա(Բուլղարիա) և հունական կղզի Կոս: «Արմենիա»-ն ավելացրել է նաև կանոնավոր թռիրքներ դեպի Բաղդադ և Էրբիլ, որոնք իրականացվում են յուրաքանչուր շաբաթ օր:
«Արմենիա»-ն իրականացնում է կանոնավոր չվերթներ Երևանից Վորոնեժ, Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ, իսկ սկսած ապրիլից՝ նաև Լիոն:
Հոկտեմբերի 10–ից նոյեմբերի 10-ը Ռիո մոլի «Սինեմա սթար» կինոսրահում 2 տոմս ձեռք բերող բոլոր կինոսերները հնարավորություն ստացան մասնակցելու «Արմենիա» ավիաընկերության և Սինեմա սթարի կողմից կազմակերպված «Դեպի Լիոն» խաղարկությանը:
Արմենիա» ավիաընկերության չվերթի առանձնահատկությունը մատչելի տոմսերն են՝ 320 ԱՄՆ դոլար` երկու ուղղությամբ, 30 կգ ուղեբեռը և օդանավում մատուցվող բարձրակարգ ծառայությունը՝ տաք սնունդ, տեղական արտադրության գինի, գարեջուր, անգամ` էկոնոմ դասում:
Armenia ավիաընկերությունն առաջարկում է ուղևորներին Մոսկվայից Թբիլիսի օդային ուղևորության ամենաօպտիմալ տարբերակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
Ինքնաթիռների չվերթներն անհնար է պատկերացնել առանց թռիչքների ապահովմամբ զբաղվող մասնագետների: Ինքնաթիռը ղեկավարում է օդաչուն, ուղղությունը տալիս ավիադիսպետչերը, իսկ թռիչքի թույլտվությունը ստանում դրանց ապահովման մասնագետը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ «Արմենիա» ավիաընկերության թռիչքների ապահովման հարցերով զբաղվող Կարինե Սարգսյանը ներկայացրեց 40 տարվա իր գործունեության բուն էությունը.