Ծաղկած Հայաստանի բույրը

Ծաղկած Հայաստանի բույրը

Խանամին ճապոնական բազմադարյան սովորույթ է, որի ժամանակ հնում՝ միայն էլիտան, իսկ այժմ՝ բոլոր ցանկացողները, հավաքվում էին և հիանում սակուրայի և ումեյի (բալենու և այլ ծաղկած ծառեր) ծաղկած շքեղությամբ։

Հենց այն ժամանակ երբ, ծագող արևի երկրում ծաղկում են ծառերը, Հայաստանում՝ մարտի վերջին ու ապրիլի սկզբին, ծաղկունքը սկսում է Արարատյան դաշտավայրից ու տարածվում մինչև հյուսիսային շրջանները։

Ամբողջ Արարատյան դաշտավայրը կարծես ծաղիկ  հագած նորահարս լինի, իսկ սիրահար մեղուները թռչում են ծաղկից-ծաղիկ, համբուրում վարդասպիտակ նուրբ թերթերն ու չհագենալով թռչում մեկ այլ ծառի մոտ։

Ելենա Կոժեմիակինան MBG Hospitality group -ի մարկետինգի բաժնի ղեկավարն է ։ Ելենան ինքն էլ կարծես ծաղկող մի ծաղիկ, երկրորդ անգամ մայրանալու պատրաստ հարսնացու է հյուսիսից։ Լատվիայում ծնված Ելենան արդեն ինը տարի է ինչ վայելում է Հայկական գարունը։ Մոսկվայում հանդիպելով իր ճակատագրի տղամարդուն նրա հետ գալիս է իր համար այն ժամանակ օտար, իսկ հիմա՝ հարազատ երկիր։ Հիմա արդեն՝ չկորցնելով իր ինքնությունը խոսում, մտածում ու ժպտում է հայերեն։

«Նախ արևը սիրեցի»-ասում է Ելենան,-«Մենք (նա իրեն էլ է արդեն հայ համարում) 300 և ավելի օրեր արև ունենք, ջերմ, հյուրընկալ։ Զարմանալի հայկական բնությունը, որտեղ կարելի է տեսնել և՛ Շվեյցարիա, և՛ Ալպեր, և՛ Սևան, ու մարդիկ, որ շատ «ընտանիքասեր» են»-ծիծաղելով ասում է նա։

Երբ տեսնում ես ինչպես են ծաղկում ծիրանեն, դեղձենին, կարծես քո տամադրությունն էլ է ծաղկում, բարձրանում ու ծիրանենիների բույրի նման հասնում երկինք՝ ամեն պահ ակնկալելով միայն լավն ու բարին։

Ելենան ամենաշատը Հայաստանում սիրեց նուռն ու դեղձը։ Մինչև Հայաստան գալը նա չէր սիրում այս մրգերը, նրանց անբնական համը վանում  էր Ելենային և չէր էլ պատկերացնում, որ կարող է մի օր փորձել արևահամ մրգերն ու հասկանալ, որ այդպես էլ է լինում։

«Կարճ ասած ես երջանիկ եմ»,-ասում է Ելենան

Ելենան ասում է, որ ինչպես ամեն երկրում Հայաստանում էլ շատ լավ խոսքեր կան, որ ցույց են տալիս ազգի բնավորությունն ու մտածելակերպը։ Ելենան շատ է սիրում «ցավդ տանեմ» ու «ջան», մեզ համար սովորական դարձած, բայց Բալթյան երկրներից եկած հարսնացուի համար ջերմագույն  արտահայտությունները։

Իսկ ամենակարևոր ասացվածքը, որ սովորեց Հայաստանում ու հայից՝ «լավություն արա՝ գցիր ջուրն» է։

Երկրորդ աղջիկն արդեն անհամբեր սպասում է լույս աշխարհ գալուն։ Իսկ նրա մայրիկը իր մեջ պարփակելով հայկական գարունը վայելում է մայրության բերկրանքը, գարնանային ջերմ արևն ու ծաղկած Հայաստանի բույրը։

Հեղիանկ՝ Շուշան Կարապետյսան

Լուսանկարիչ՝ Արամ Ներսեսյան


Ժամանակակիցի ու ավանդականի խաչմերուկ՝ Իսրայել

Տեղացիները սիրում են կրկնել, որ երկիրը բարգավաճում է, քանզի Երուսաղեմը աղոթում է, Թել-Ավիվը վայելում, իսկ Հայֆան աշխատում:

XS / MOBILE768px SM / TABLET992px MD / DESKTOP1200px LG / LARGE DESKTOP1600px XL