Ավիացիոն մեծ ցուցահանդեսից մինչև փոքր գյուղի հեքիաթը.  Air-company Armenia-ն` հետաքրքիրի հետքերով

Ավիացիոն մեծ ցուցահանդեսից մինչև փոքր գյուղի հեքիաթը.  Air-company Armenia-ն` հետաքրքիրի հետքերով

Վորոնեժ քաղաքի օդանավակայանում ամենամյա ավիաշոուներն արդեն դարձել են ավանդույթ։ Գոյություն ունեցող ավադույթից ձևավորվել է մեկ այլ ավանդույթ՝ «Արմենիա» ավիաընկերության ակտիվ մասնակցությունն այդ մեծ տոնին։ Սա վորոնեժցիների և այդ օդանավակայանի մյուս գործընկեր ավիաընկերությունների համար իրական տոն է, որին մեծ ոգևորությամբ մասնակցում են ինչպես տեղացիներն, այնպես էլ զբոսաշրջիկները։

Ավիաընկերություններից յուրաքանչյուրն իր տաղավարում հնարավորություն ունի ներկայացնելու առաջարկներ, շփվելու իր հնարավոր հաճախորդների և արդեն հավատարիմ դարձած մշտական ուղևորների հետ։

«Արմենիա» ավիաընկերության տաղավարի մոտ՝ դեռ շոուն չսկսված արդեն փոքրիկ կուտակումներ եղան։ Հետաքրքիր առաջարկները հայկական ավիաընկերությունը լրացրեց  հայկական հյուրասիրությամբ՝ ներկաներին առաջարկելով արևահամ թարմ ծիրան, խաղող, չորացրած մրգեր ու հայկական խմիչքներ։  

«Արմենիա» ավիաընկերությունն իր հաճախորդներին Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ  առաջարկում է շաբաթական երեք կանոնավոր թռիչք։ Սակայն առաջարկները դեռ ավելանալու են, քանի որ հետաքրքրությունն ավիաընկերության նկատմամբ աճում է։

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Սա դեռ միայն սկիզբն է, քանի որ ամեն անգամ այցելելով Վորոնեժ, տեսնելով պահանջարկը, ուսումնասիրելով շուկան՝ հասկանում ենք, որ  դեռ աշխատելու տեղ կա։ Ավիաընկերության հետագա ծրագրերի մեջ է մտնում նաև տարանցիկ չվերթներ իրականացնելը ուզբեկական ավիաընկերությունների հետ՝ Երևան-Վորոնեժ-Տաշկենտ և Տաշկենտ-Վորոնեժ–Երևան ուղղություններով: Սա իր հերթին հնարավորություն կտա, որպեսզի  ուղևորահոսքն ավելացնենք տարանցիկ  չվերթների հաշվին»։ 

Վորոնեժի օդանավակայանի  գլխավոր տնօրենի տեղակալը ավիաշոուին որոշել էր ներկայանալ հատուկ կոստյումով։ Մինչ ներկաներն առաջարկում էին լուսանկարվել օդանավակայանի փոխտնօրենի հետ՝ նա հասցրեց պատասխանել նաև լրագրողների հարցերին։

«Տարեց տարի Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն ավելանում է։ Շատ լավ պահանջարկ ունի և գլխավորը հաճախորդների հանդեպ վերաբերմունքն է, քանի որ ոչ շատ ավիաընկերություններ կան հետխորհրդային տարածքում, որոնք իրենց հաճախորդին ապահովում են նման մակարդակի հարմարավետությամբ»,- ասաց օդանավակայանի փոխտնօրենը։

Այո՛, հայկական հյուրասիրությունից ներկաներն իսկապես տպավորված են, հարկ է ընդգծել, որ այդ հյուրասեր մթնոլորտը սկսվում է ավիաընկերության օդանավից։  Այնտեղ ևս հարմարավետությանը, գերպրոֆեսիոնալիզմին, պատասխանատվությանը գալիս են լրացնելու հաճելի «բոնուսները»՝  համեղ հյուրասիրության և բորտուղեցորդուհիների անմիջական շփման տեսքով։

Օդանավից իջնելով՝ կրկին վերադառնալով Վորոնեժի ամենամյա մեծ ավիաշոուին, նշենք՝ միջոցառման մաս կազմող ավիատոմսերի խաղարկությանը հաղթանակը ժպտում է հաջողակներին, որոնցից, թերևս ամենահաջողակը, ով հնարավորություն ստացավ «Արմենիա» ավիաընկերության միջոցով Երևան ժամանելու՝ Իվան Մատվեևն է։ Վերջինս ավիաընկերության փոխտնօրենից ստանալով տոմսերի սերտիֆիկատը՝ ասաց․ «Սա այս ամռվա համար իսկապես հրաշալի շարունայություն է և  ընկերներիս հետ մեծ սիրով  կմեկնենք՝ հանգստանալու»։

ՀԳ․ Օգտակարի հաճել լրացումը՝ հեքիաթից պոկված Պրիվալովկա գյուղում
Հետգրությամ ներկայացնեմ այն, ինչի մասին լռել ուղղակի չէի կարող։ «Արմենիա» ավիաընկերության հետ լրագրողների խմբով մեկնելով Վորոնեժ՝ պարզեցինք, որ ավիաընկերությունն այնտեղ բառի բուն իմաստով մեծ ընկերություն ունի:))) Հենց այստեղ առաջարկեցին էքսկուրսիաների մի ամբողջ փաթեթ։ Դրանցից մեկի ուղղությունը՝ դեպի փոքրիկ, հեքիաթային Պրիվալովկա գյուղ էր։ 

Մեկնելով այնտեղ՝ մթնոլորտի մասին խոսքերով դժվար է փոխանցել, առավել ևս, այն ուտեստների բույրն ու համը, որոնք տեղացի կանայք պատրաստել էին մեզ՝ հյուրերիս համար։  Հեքիաթային գյուղում, նույն այդ հեքիաթից եկած ռուս մի խումբ կանայք, Պրիվալովկայի իրենց հյուրերին առաջարկում են հետաքրքիր ու այլընտրանքային ժամանց։ Նրանց առաջարկն է ուտել իրենց իսկ ձեռքով պատրաստած ուտեստներն ու, նախ լսել իրենց խմբակային կատարումները, ապա միանալ նրանց։ Երբ ամեն ինչ «տնական» ոգելիցից թեժանում է՝ գալիս է միասին պարելու ժամանակը։

Բարեբախտաբար, մեր լուսանկարիչը կարողացել է ֆիքսել ամենահետաքրքիրն ու գունեղը՝ մինչ ինքն էլ կմիանար խրախճանքին։)

Հեղինակ՝ Զառա Ղազարյան  

 Լուսանկարիչ՝ Վաղինակ Ղազարյան


22.06.2017 - Կանոնավոր չվերթ Սալոնիկի ՝ «Արմենիան» մոտեցնում է Եվրոպան

«Արմենիա» ավիաընկերությունը «Ֆեստա» ընկերությունների խմբի հետ համատեղ իրականացնում է Երևան-Սալոնիկի-Երևան կանոնավոր չվերթը

15.05.2019 - Առաջարկում ենք «ուրիշ ամառ».  ուղղությունը՝ Թել-Ավիվ, Բեյրութ, Լիոն

Լողազգեստը հագիդ, կոկտեյլը ձեռքիդ, արմավենու ստվերին ծովափնյա հանգստի մասին մտորումներդ մի լավ առաջարկով կտրեմ.  չծանոթանա՞նք երեք հետաքրքիր քաղաքի ամառային կյանքին:

23.06.2016 - Aero Mart ծրագրի շնորհանդեսը տուրիստական գործակալությունների համար

«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 23-ին կազմակերպել է Aero Mart ծրագրի շնորհանդեսը ...

12.09.2018 - Վորոնեժը և հայերը. ինչո՞վ է զբաղվում հայկական համայնքը

Ինքնաթիռում՝ դեպի Վորոնեժ ուղղությամբ մեկնողների 90 տոկոսը ազգությամբ հայեր են՝ հիմնականում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայեր: Նրանք ամառային արձակուրդներն անցկացրել են հայրենի հողում, ևւ հիմա հետ են վերադառնում Ռուսաստան՝ Վորոնեժ, տարբեր պատճառներով՝ խոպան, աշխատանք, ասֆալտի գործ: Վորոնեժի օդակայանում առաջին վայրէջք  կատարողներն էլ հայերն են:

XS / MOBILE768px SM / TABLET992px MD / DESKTOP1200px LG / LARGE DESKTOP1600px XL