#ԱյցելիրԵրևան

#ԱյցելիրԵրևան

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, այն 29 տարի Հռոմից մեծ է: Երևանը հիմնադրվել է 782 թ.  թագավոր Արգիշտի I- ի կողմից: Քաղաքի հիմնադրման մասին վկայում է Էրեբունի ամրոցի  ​​պեղումների ընթացքում հայտնաբերված սեպագիր արձանագրությունը: Առևտրական երթուղիների խաչմերուկում գտնվելով, ամրոցը շուտով վերածվել է բազմաթիվ տաճարներով և պալատներով լի մի քաղաքի։

Էրեբունին Երևանի հարավ-արևելյան մասում գտնվող՝ Արին-բերդի բլրի գագաթին է և ամենահայտնի հնավայրերից մեկն է տարածաշրջանում: Ըստ արձանագրությունների `Արգիշտի Առաջինը կառուցել է Էրեբունի քաղաքի ամրոցը, մ.թ.ա. 782 թվականին: Որպես թանգարան այն բացվել է 1968 թվականին: Բացումը նվիրված էր Էրեբունի-Երեւան քաղաքի 2750-ամյակին: Թանգարանի պահոցներում կան ավելի քան 10936 հնագույն օբյեկտներ:

Ժամանակակից քաղաքը, 1.3 միլիոն բնակչությամբ, Հայաստանի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնն է: Այն ընդգրկում է Հայաստանի 11 պատմական մայրաքաղաքների շունչը և պատմությունը `դառնալով համայն հայության մայրաքաղաքը: Այս տարի Երեւանը նշում է իր հիմնադրման 2800-ամյակը: Տարվա ընթացքում անցկացվող բազմաթիվ փառատոների հետ միասին, մեծ տոնակատարություններ տեղի կունենան աշնանը:

Այս տարի Երևանի տոնը «Եկե՛ք տոնենք միասին» խորագրով է։ Եվ այս խորագիրը իրավամբ հենց մեր Երևանն է հուշել՝ իր յուրահատուկ, յուրօրինակ ջերմ կոլորիտով։ Տասնամյակների պատմություն ունի այս տոնը և տարբեր մասշտաբներով է տոնվել։ Այն նշվում է 1983 թվականից և արդեն կրում է  ավանդական բնույթ:

Երեւանի 2750- ամյակի առթիվ 1968 թվականին Էդգար Հովհաննիսյանը գրեց  «Էրեբունի-  Երևան» երգը, որն էլ հետագայում  դարձավ քաղաքի օրհներգը: Երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով:

Եկե՛ք տոնենք միասին Երևանի 2800-ամյակը

Երևանի Քաղաքապետարանի Տուրիզմի բաժին

011 514-230

tourism@yerevan.am


Գեղեցկություն, որից կարելի է խենթանալ: 10-ը ամենահայտնի տեսարժան վայրերը Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին...

Հայաստանը գայթակղում է ոչ միայն իր հնագույն պատմությունով, այլև գեղատեսիլ, տեսարժան վայրերով և առեխծվածային կառույցներով: «Sputnik-Armenia»-ն Ձեր ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի տաս զարմանահրաշ տեսարժան վայրերը, որոնք ամենից շատն են գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը: